«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբել յանական` 30-րդ նիստին: Ֆեսբուքյան մի շարք օգտատերեր նկատել էին, որ մոսկովյան այցի լուսաբանման ժամանակ Հանրային հեռուստաընկերությունն օգտագործել է կադրեր, որոնց վրա ինչ-որ անհասկանալի լոգո կա:
Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ իսկապես նման կադրեր եղել են, իսկ նշյալ լոգոն ղրղզական «АКИ» եռուստաընկերությանն է: Ստացվում է՝ պետբյուջեից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը իր վարչապետի այցը լուսաբանելու համար օգտագործում է ղրղզական հեռուստաընկերության նկարահանած, ավելին՝ եթեր հեռարձակած կադրերը:
Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը ցանկացած այց կատարում է մեծաթիվ պատվիրակությամբ, իսկ իր քպականները առիթը բաց չեն թողնում մեկնել գործուղումների: Եվ եթե Փաշինյանն այս պարագայում Հանրայինից լրագրող և օպերատոր չի տարել իր հետ, ապա քիչ է ասել, թե տարակուսելի է: Իսկ եթե մեկնել են ու համապատասխան կադրեր չեն ունեցել, դա արդեն այլ խոսակցության թեմա է»:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովեփյանը
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը
Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը