ԱՀ նախագահը պաշտոններից հեռացրել է ևս 8 անձի
![ԱՀ նախագահը պաշտոններից հեռացրել է ևս 8 անձի](/timthumb.php?src=/disc/25-05-23/afa17d7cdc318b2c340bca3e4a9ebbb2.jpg&w=708)
ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր կողմից նշված 3 պաշտոնյաներից բացի, Արայիկ Հարությունյանի կողմից պաշտոններից հեռացվել են ևս 8 անձ, որոնք նախագահականում զբաղեցնում էին խորհրդականի, հատուկ ներկայացուցչի, օգնականի պաշտոններ։
Եթե որոշել ենք ապրել և արարել Արցախում, ապա անհրաժեշտ է համակարգի արմատական փոփոխություններ իրականացնել՝ մանկապարտեզներից մինչև նախագահական»։