Հակակոռուպցիոն դատարանում` դատական նիստից առաջ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ երկրում ավելի լուրջ խնդիրներ կան, քան այս դատական նիստն է:
«Եթե իմանամ, որ սրանով մեր երկիրի խնդիրները լուծվելու են, Արցախի շրջափակումը բացվելու է, երկրի անվտանգությունն ապահովվելու է կամ ժողովուրդն ուրախ ու անվտանգ ապրելու է, ուրեմն ես կնախընտրեմ, որ թող հա էս դտական պրոցեսը շարունակվի: Այսօր մենք վատ վիճակում ենք, որոշ մարդիկ դա չեն էլ պատկերացնում», - նշեց Ծառուկյանը:
Անդրադառնալով հերոսի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելուն, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այդ օրը մտածմունքից համարյա չի քնել. «Մարդու հավատը չի գալիս, այսօր մեր երկրում մթնոլորտը շատ վատ է: Մինչև մենք չունենանք ներքին համաձայնություն, համերաշխություն, ոչ մի լավ բան չի կարող լինել: Միայն այդ պարագայում կտեսնենք մեր ազգի վերելքը»:
Լրագրողի այն դիտարկմանը, թե երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ինչպես է դրան վերաբերվում, Ծառուկյանը արձագանքեց. «Դուք կհիշեք 2020 թվականի հունիսի 5-ը: Ուզում եմ ամբողջ ազգը հիշի, որ այդ ժամանակ ասել եմ, թե ինչ է մեզ սպասվում»:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Սեպտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Սեպտեմբերի 25-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը