ՍՏԻ, ԿԵՂԾԻՔԻ, ՄԱՀՎԱՆ, ԴԺԲԱԽՏՈւԹՅԱՆ, ՀԱՅՐԵՆԱԶՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՎԱԾ ՀԱՆԴԻՊՈւՄԸ

2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը վերջինիս միջնորդությամբ:
Դատելով հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի հրապարակած հայտարարությունից՝ հայկական կողմի համար հանդիպումը կարելի է գնահատել ձախողված առնվազն հետևյալ պատճառներով՝
• Հայտարարության մեջ որևէ խոսք չկա ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման հնարավորությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ տարիների աշխատանքի արդյունքում կոնֆլիկտող կողմերի միջև համաձայնեցված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, այն է՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության, Արցախի կարգավիճակի, ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի աշխատանքները վերսկսելու մասին:
• Հայտարարության մեջ արտացոլված չեն 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված կազմավորման ստորաբաժանումների՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի որոշակի հատվածներ օկուպացնելու, այդ հատվածներից դրանց անհապաղ, առանց որևէ նախապայմանի դուրս բերելու մասին արձանագրումներ:
• Հայտարարության մեջ խոսք չկա այն մասին, որ օկուպանտ Ադրբեջանն իր ապօրինի պահանջներն առաջ մղելու համար Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ պարբերաբար դիմում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, ինչը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքներից մեկի՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:
• Հայտարարության մեջ որևէ արձանագրում չկա Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժն օկուպանտ Ադրբեջանի երաշխավորելու մասին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի պարտադիր կատարման ենթակա որոշումը օկուպանտ Ադրբեջանի կողմից չկատարելու, այն անհապաղ, առանց որևէ նախապայմանի կատարելու մասին:
• Հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա օկուպանտ Ադրբեջանի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը կոպտորեն խախտելու, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջպետական սահմանին 2023թ. ապրիլի 23-ին ապօրինի հսկիչ-անցագրային կետ տեղադրելու, այն անհապաղ, առանց որևէ նախապայմանի ապամոնտաժելու վերաբերյալ:
Հաշվի առնելով հայկական զույգ հանրապետությունների համար վերոնշյալ խիստ կարևոր հարցերի վերաբերյալ արձանագրումների բացակայությունը Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մեջ, ինչպես նաև 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հրապարակած հայտարարությունը՝ կարող ենք մեծ հավանականությամբ պնդել, որ Նիկոլ Փաշինյանը կարևորություն չի տվել նշված հարցերին և չի դարձրել դրանք քննարկման առարկա:
Շառլ Միշելն իր հայտարարության մեջ ներկայացրել է քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասներ, որոնք դեմ են հայկական զույգ պետությունների ազգային, պետական շահերին: Դրանցից առաջինը հետևյալն է.
• «Ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800կմ2) ու Ադրբեջանի (86,600կմ2) համապատասխան տարածքային ամբողջականությանը:»:
Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս:
Արցախը Ադրբեջան չի եղել և չէ. փաստեր
Փաստ N 1
86,600կմ2 մակերեսով տարածք ունեցել է Խորհրդային Ադրբեջանը, այլ ոչ թէ՝ 1991թ. անկախություն հռչակած Ադրբեջանի Հանրապետությունը:
1991թ. դեկտեմբերի 21-ին Խորհրդային Միության 15 միութենական հանրապետություններից 11-ի ղեկավարների կողմից Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում ստորագրված հռչակագրում, մասնավորապես, առկա է այսպիսի ձևակերպում. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը,»:
Ի՞նչ է նշանակում «գոյություն ունեցող սահմաններ» ձևակերումը: Սա նշանակում է հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ, գոյություն ունեցող սահմաններ: Իսկ որո՞նք էին Ադրբեջանի սահմանները 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ: Ադրբեջանի սահմանները 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության սահմաններն էին: Ինչո՞ւ, որովհետև ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գուոյթյուն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Բանն այն է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին ընդունել է նաև «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Իսկ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը ունեցե՞լ է արդյոք հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Ոչ, չի ունեցել: Բանն այն է, որ 1920թ. նոյեմբերի 1-ին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը պաշտոնապես դիմել է, որպեսզի անդամակցի Ազգերի լիգային՝ ՄԱԿ-ի իրավանախորդին: Սակայն Ազգերի լիգայի 4-րդ և 5-րդ կոմիտեները 1920թ. դեկտեմբերի 1-ին հրապարակել են իրենց բացասական եզրակացությունները Ազգերի լիգային անդամակցելու Ադրբեջանի դիմումի վերաբերյալ, մասնավորապես 5-րդ կոմիտեն իր եզրակացության մեջ արձանագրել է հետևյալը. «…դժվար էր պարզել այն տարածքի ճշգրիտ սահմանները, որտեղ Ադրբեջանի կառավարությունն իրականացրել է իր իշխանությունը: Հարևան երկրների հետ ունեցած սահմանային վեճերը թույլ չտվեցին ճշգրիտ որոշելու Ադրբեջանի սահմանները: Կոմիտեն որոշեց, որ Պայմանագրի պայմանները թույլ չեն տաիս Ադրբեջանին անդամակցելու Լիգային ներկա հանգամանքներում»:
Ներկայիս Ադրբեջանի Հնարապետությունը հանդիսանում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն անունով մի պետության իրավահաջորդ, որի կազմում երբևէ, որևէ կարգավիճակով չի գտնվել Արցախը և որը վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից՝ չունենալով հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ:
Փաստ N 2
Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետությունը եղել է դե ֆակտո ավելի քան 3 ամսվա, իսկ դե յուրե 11 օրվա անկախ պետություն: Քանի որ 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը բարձրացրել է իր պետական-իրավական կարգավիճակը՝ ինքնավար մարզից դառնալով հանրապետություն, իսկ նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը:
Թե՛ տեսանելի և թե՛ հեռավոր ապագայում ադրբեջանաարցախյան hակամարտությունը հնարավոր չի լինելու լուծել, քանի դեռ տեղի չեն ունենում ուղիղ բանակցություններ Արցախի և օկուպանտ Ադրբեջանի միջև՝ հիմնված հակամարտության կարգավորմանն առնչվող բացառապես իրավական փաստերի ու փաստաթղթերի վրա։
Հայկական զույգ պետությունների ազգային, պետական շահերի սպասարկման տեսանկյունից Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մյուս խիստ վտանգավոր և մերժելի հատվածը հետևյալն է.
• «Մենք շարունակեցինք մեր մտքերի փոխանակումները նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ։ Ես կոչ արեցի Ադրբեջանին ներգրավվել դրական օրակարգի մշակման մեջ՝ նպատակ ունենալով երաշխավորել այս բնակչության իրավունքները և անվտանգությունը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։ Ես բարձրաձայնեցի նաև Բաքվի և այս բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտության մասին։»:
Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման հնարավորությունների վերաբերյալ հարցի փոխարեն արցախահայության իրավունքների և անվտանգության մասին հարցի առաջնահերթ համարումը և այն քննարկման առարկա դարձնելը հակասում է 2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացման» մասին ռեզոլյուցիային, որի 1-ին կետի համաձայն՝ «…բոլոր ժողովուրդների ինքնորոշման համընդհանուր իրականացումը…հանդիսանում է մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման և պաշտպանության ու այդ իրավունքների պահպանման և խրախուսման հիմնարար պայման»:
Այսինքն՝ մարդու բոլոր իրավունքները կարող են արդյունավետ երաշխավորվել և պաշտպանվել, եթե իրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Մինչև միջազգայնորեն չճանաչվի արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախում տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, հնարավոր չի լինելու երաշխավորել և պաշտպանել արցախահայության մնացյալ իրավունքները:
Այս ամենի հետ միաժամանակ Հայաստանի և օկուպանտ Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի ստորագրման համատեքստում հարկ է նշել նաև հետևյալը.
Եթե օկուպանտ Ադրբեջանի սուլթանի ագրեսիվ հռետորաբանության մթնոլորտում և ագրեսիվ գործողությունների պայմաններում Նիկոլ Փաշինյանն օկուպանտ Ադրբեջանի հետ ստորագրի խաղաղության հնարավոր պայմանագիր, ապա այդ փաստաթուղթը ստորագրման իսկ պահից լինելու է առոչինչ, քանի որ այն կնքված է լինելու օկուպանտ Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման միջոցով:
1969թ. մայիսի 23-ին Վիեննայում ընդունված «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 52-րդ հոդվածի համաձայն՝ «Պայմանագիրը համարվում է առոչինչ, եթե այն կնքված է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքների խախտմամբ։»:
ՀՀ հաջորդ վարչակազմը կունենա լեգիտիմ իրավունք հայտարարելու, որ օկուպանտ Ադրբեջանի հետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված պայմանագիրն առոչինչ է և որևէ իրավական հետևանք չի առաջացնում Հայաստանի Հանրապետության համար:

 


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 709 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am