20 տարուց ավելի իշխող Էրդողանը պարտվեց խոշոր քաղաքներում. Ընդդիմությունը համաձայնվում է 2-րդ փուլի

Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած նախագահական ընտրությունների բոլոր քվեաթերթիկների հաշվման արդյունքում հաղորդվել է արդեն, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է քվեների 49.3 տոկոսն, իսկ նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45 տոկոսը: Երրորդ տեղում Սինան Օղանն է՝ 5,2 տոկոս և չորրորդ տեղում պայքարն ընտրություններից առաջ դադարեցրած Մոհարեմ Ինջենը՝ 0,4 տոկոս:

Ինչպես և կանխատեսվում էր, քսան տարուց ավելի Թուրքիան ղեկավարող Էրդողանը պարտվել է խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Բուրսայում: Ընդ որում մեծ քաղաքներում իշխանությունը ընտրողների վստահությունը կորցրել էր դեռ տեղական ընտրություններում. այդ թվում այստեղի՝ Ստամբուլի քաղաքապետը ընդդիմադիր է:

Այսպիսով, եթե Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը հաստատի քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվվման արդյունքներն, ապա երկրորդ փուլն անխուսափելի է, որը տեղի կունենա մայիսի 28-ին: Երկրորդ փուլում Էրդողան-Քըլըչդարօղլու պայքարում կհաղթի ձայների պարզ մեծամասնություն ապահոված թեկնածուն:

Թուրքիայում առաջիկա օրերի հնարավոր զարգացումների արդյունքում կարող է փակվել Ռեջեփ Էրդողանի 20-ամյա պաշտոնավարման էջը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր վեց կուսակցություններ համախմբվել են նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի շուրջ՝ առաջին անգամ իշխանության գալու իրական հնարավորություն ստանալով: Մի շարք հարցումներ վկայում էին, որ 74-ամյա Քըլըչդարօղլուն կարող էր հենց երեկ էլ՝ առաջին փուլում հաղթել՝ ստանալով հիսուն տոկոսից ավելի ձայն:

Պաշտոնավարման այս փուլն Էրդողանն ամփոփում է տնտեսական ծանր դրությամբ. ազգային արժույթը՝ լիրան աննախադեպ արժեզրկվել է, իշխանությունները չեն կարողանում զսպել գնաճը:

Բոլորին հետաքրքրում է հարցը, թե արդյոք Թուրքիայում իշխանության փոփոխությամբ կփոխվի նաև Անկարայի քաղաքականությունը Երևանի հանդեպ, հայ-թուրքական կարգավորումը իրականություն կդառնա, կդադարի աջակցությունը Ադրբեջանին: Էրդողանի թիմակից, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նախընտրական հանդիպումներից մեկում հայտարարեց, թե ընդդիմությանը դուր չի գալիս Անկարայի աջակցությունը Բաքվին:

Եվ զարմանալի չէ, որ ադրբեջանական իշխանական մամուլն էլ ակտիվ քարոզչություն է տանում հօգուտ Էրդողանի թեկնածություն:
Քեմալ Քըլըչդարօղլուն համարվում է արևմտյան կողմնորոշում ունեցող գործիչ: Իսկ քվեարկության նախօրեին նա Ռուսաստանին մեղադրեց Թուրքիայում ընտրական դավադրությունների համար՝ Մոսկվային կոչ անելով ձեռքերը հեռու պահել Թուրքիայից։ Էրդողանն ու իշխանության տարբեր ներկայացուցիչներ հրապարակավ հայտարարել են, որ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը ընդդիմության միջոցով իշխանափոխություն են ծրագրել Թուրքիայում:

Քըլըչդարօղլուն խոստանում է ժողովրդավարական բարեփոխումներ, ազատ խոսքի պաշտպանություն, հարթել Թուրքիայի հակասությունները ՆԱՏՕ-ի հետ, խորացնել Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը, ոտքի կանգնեցնել տնտեսությունը և փոխել Սահմանադրությունը՝ վերադառնալով նախկին՝ խորհրդարանական համակարգին:

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թվիթերում գրեց, որ դրանք կայացել են, «ինչպես վայել է ժողովրդավարությանը»։

Թուրքիայի ընդդիմությանը սատարող ANKA լրատվական գործակալությունը պնդում է, որ Ժողովրդահանրապետական կուսակցության լիդեր Քեմալ Քըլըչդարօղլուն քվեների 7.66 տոկոսով առաջ է անցնում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից:

Երկու շաբաթից՝ մայիսի 28-ին անցկացվելիք ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու է ավելի շատ քվե ստացած թեկնածուն: Առաջին փուլին հաջորդող փողոցային զարգացումներ չեն լինի, որոշ տարերային հավաքներ գիշերը անցկացվել են, սակայն, Էրդողանն էլ, Քըլըչդարօղլուն էլ աջակիցներին արդեն երկրորդ փուլին են պատրաստում՝ երկուսն էլ վստահեցնելով, որ հենց իրենք են հաղթելու:

Գործող նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ ինքը զգալի տարբերությամբ է առջևում: 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն, մինչդեռ, հիշեցրել է, որ ընտրողների 50 տոկոսից ավելին իշխանությանը ձայն չի տվել՝ նկատի ունենալով նաև նախագահի երրորդ թեկնածու Սինան Օղանի ստացած հինգ տոկոսից ավելի քվեն: Հենց նրա աջակիցների ձայները կարող են վճռորոշ լինեն երկրորդ փուլում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2538 անգամ
Լրահոս
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video) Ես սարսափեցի․ երեկ տեսնեիք՝ ադրբեջանական ալիքներն ինչ էին խոսում Նիկոլի մասին․ քաղաքացի (video) Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video) Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video) Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video) Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video) Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video) Քաղաքացի՛, դուրս արի փողոց․ Ռուբեն Հակոբյան (video) Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video) Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Ծախեցին, Տավուշը ծախում են․ ցեղասպանվածների ցուցակ պահանջող Նիկոլը «թուրք է»․ քաղաքացի (video) Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am