Պարտության սիմվոլները տեղ չունեն Հաղթանակի օրվա անցուդարձում

7or.am-ը գրում է․

«Ավելի զավեշտական ու, միաժամանակ, վիրավորական ու նաև չարագուշակ երևույթ, քան Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական ներկայությունն է, հազիվ թե հնարավոր լիներ հորինել: Ու երևի ինքն էլ էր ինչ-որ տեղ հասկանում իր բացարձակ ավելորդությունը Մոսկվայում, այլապես դեմքի նման՝ ժողովրդական խոսքով ասած, բայց անմեջբերելի արտահայտությամբ չէր հայտնվի այնտեղ: Համենայն դեպս, լուսանկարներից հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի դեմքին արտահայտված է տհաճություն, սևակնած է, մռթնած, ինչպես ասում են: Եվ իսկապես, ի՞նչ գործ ունի պարտությամբ հպարտացողը, Հայաստանին ու հայությանը պարտության մատնած աղետաբերը Հաղթանակի տոնակատարության հետ: Որպես ինչացո՞ւ էր նա մեկնել Մոսկվա:

Ի դեպ, Երևանում էլ պակաս զավեշտական ու վիրավորական վիճակ չէր: ՔՊ-ական «վերնախավը»՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի ու նմանօրինակ այլ «բարձրաստիճանների (Քյարամյան, Գրիգորյան Արմեն, Պապիկյան և այլն) Մայր Հայաստանի հուշահամալիրի մոտ, «Հաղթանակ» զբոսայգում, եկել էին Մայիսի 9-ը նշելու: Պետք է ենթադրել, որ նրանք Չավուշօղլուի հետ նախապես համաձայնեցրել էին Հաղթանակի օրվա միջոցառումներին իրենց մասնակցությունը: Ֆաշիստական Գերմանիայի դաշնակից այն նույն Թուրքիայի, որն առնվազն 1941-43 թվականներին ատամները սրած սպասում էր հարմար պահի (Ստալինգրադի անկմանը), որպեսզի հարձակվի ԽՍՀՄ-ի, առաջին հերթին՝ Հայաստանի վրա, ինչի պատճառով խորհրդային ռազմական ղեկավարությունը հարկադրված էր այստեղ որոշակի քանակությամբ զինուժ տեղաբաշխել: Այն Թուրքիայի, որը, որպես Գերմանիայի դաշնակից, 1945-ին վերջին պահին էլի «պլստաց» վաստակած արժանի հատուցումից:

Իսկ Հայաստանում այսօր ղեկավար հորջորջվողները, գաղտնիք չէ, Թուրքիայի հետ սիլի-բիլի անողներ են, թուրքական շահերի սպասարկողներ, անձինք, որ չեն վիրավորվում, երբ իրենց անվանում են «թո՛ւրք»: Բառ, որ վիրավորական է ցանկացած հայ մարդու, եթե չասվի՝ ցանկացած քաղաքակիրթ մարդու համար: Իսկ ՔՊ-ական «ղեկավարների» համար դա վիրավորական չէ:

Ի դեպ, դատելով լրահոսից, այս անգամ Նիկոլ Փաշինյանի Ալեն Սիմոնյանը ոչ մեկի վրա թիկնապահների միջոցով չի թքել: Չնայած, նրա ու նրա կուսակիցների ներկայությունը նման միջոցառումներին, ինքնին, թքելու պես մի բան է, եթե ոչ՝ ավելի վատ:

Ու այնտեղ Քյարամյանն, օրինակ, անհեթեթություններ է դուրս տալիս, թե Շուշիի անկման համար բոլորն են մեղավոր (դե, իհարկե, բոլորը՝ բացի անմիջականորեն մեղադրանքի ենթակա Նիկոլ Փաշինյանից, նրա ՔՊ-ականներից ու Քյարամյանից):

Ալեն Միմոնյանն էլ ասել է, թե Հաղթանակը բոլորինն է: Ենթադրենք, բայց դու ո՞վ ես:

Առհասարակ, Նիկոլ Փաշինյանը, իր մյուս «նիկոլ փաշինյանները»՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Պապիկյան, Քյարամյան և մնացյալք պարտությա՛ն խորհրդանիշներ են, պետության և ժողովրդի գլխին պարտություն և աղետ բերածներ ու բերողներ են, Հայաստանը կտոր-կտոր թուրքին տվողներ են, իրենք ի՞նչ կապ ունեն Մայիսի 9-ի հետ:

Իրենք Մայիսի 9-ը իմաստազրկողներն են:

Պարտության սիմվոլները տեղ չունեն, պիտի տեղ չունենա՛ն Հաղթանակի օրվա անցուդարձում, պիտի «մաքրվեն» Հաղթանակի օրվա միջոցառումներից, որպեսզի երկիրը դադարի ապականվել: Հայաստանը պետք է ազատվի այդ քաղաքական թարախաբշտիկից»։ 

դիտվել է 729 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am