Հայաստանը սեղանի վրա է

Շատերի ընկալումներում կա թյուր պատկերացում, թե Վաշինգտոնում Փաշինյանի ԱԳ նախարարը, ամերիկյան միջնորդությամբ, Բայրամովի հետ «բանակցում» էր Արցախի խնդրի շուրջ: Սա ոչ միայն սոսկ թյուր, այլ իրականությանը չհամապատասխանող պատկերացում է, քանի որ Արցախի հարց, որպես այդպիսին, առնվազն Փաշինյանի ու նրա մանկլավիկության համար արդեն գոյություն չունի:

Փաշինյանն Արցախն ուրացել է ոչ միայն թուրքերի հետ համագործակցաբար հայության դեմ իր իսկ հրահրած պատերազմից հետո ու պատերազմով, այլև ավելի կոնկրետ՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին, Պրագայում: Իսկ օրերս էլ, կհիշեք, ապրիլի 18-ին ԱԺ-ում, հատկապես ի լուր Ալիևի հայտարարեց, որ վերահաստատում է իր կողմից Արցախի ուրացումը:

Այն, որ ամերիկյան բանակցությունների վերաբերյալ տեղեկություններ են տարածում, թե Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (Ադրբեջանի ցանկացած տարբերակով) ճանաչելը «բանակցային» ամենից դժվար հարցերից մեկն է մշտապես եղել, բայց այս անգամ այդ հարցում «զգալի առաջընթաց» է արձանագրվել, վերը նշված ուրացման ևս մեկ լրացուցիչ ապացույց է:

Եվ հետո, այս վերջին 4-5 «բանակցային» օրվա ընթացքում այդ գործընթացում ներգրավվածներից քանի՞ անգամ լսեցիք Արցախ բառը, էլ չենք խոսում՝ Արցախի հայության ինքնորոշման անկապտելի իրավունքի մասին որևէ, թեկուզ կիսաշշուկով արված արտահայտություն: Այսինքն, Փաշինյան-Ալիև զույգն Արցախի պատկանելության, Արցախի կարգավիճակի հարցերն այլևս փակված է համարում և ընկալում:

Իրականում Վաշինգտոնում դրված էր Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության, որպես պետական կազմավորման հետագա գոյության հարցը: Կարող եք ամենևին չկասկածել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն էլ է պատրաստ կամ պատրաստվում հանձնել թշնամուն՝ Թուրքիային ու Ադրբեջանին: Կոնկրետ Ադրբեջանին վերջին երկուսուկես տարվա ընթացքում փաստացի արդեն ավելի քան 130-140 քառակուսի կիլոմետր Հայաստան հանձնել է:

Նիկոլ Փաշինյանն աշխարհից, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ից, Ֆրանիայից, երբեմն էլ՝ Ռուսաստանից ընդամենը երաշխիքներ է մուրում: Չէ՛ Հայաստանի կամ Արցախի համար չէ, այլ իր և իր ընտանիքի ֆիզիկական անվտանգության, ապահովության երաշխիքներ: Դատելով այն արագությունից, որով Նիկոլ Փաշինյանը շուրթերը պոկեց «ռուսական սապոգից» ու վազեց Արևմուտքի ուղղությամբ, ԱՄՆ-ն նրան կարծես խոստացել է անձնական երաշխիքներ: Սա է այդ ամբողջ «դիվանագիտական հարայհրոցի» տակ Փաշինյանի հետամտած հիմնական նպատակը:

Կարող է հարց ծագել, թե ինչ ենք շարունակ չակերտներում նշում «բանակցել»-ը: Դա կռահելի է, կարծում ենք: Իրավիճակում, երբ դու բանակցավայրում ես, բայց ոչ թե բանակցում ես, այլ քեզ են «բանակցում», կտոր-կտոր անում և այլն, անհեթեթ է խոսել բանակցությունների մասին: Հայաստանն այսօր բանակցային սեղանի վրա է, այսինքն, այլևս ոչ թե իրավունքի սուբյեկտ է, այլ ուրիշների աշխարհաքաղաքական ախորժակների բավարարման օբյեկտ:

Հա, կարելի է շարունակել անվրդով սուրճ խմել երևանյան որևէ կաֆեում, չնայած դա էլ երկար չի տևի: Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, թուրքերի ու ամերիկացիների հետ «հորով-մորով» անի Հայաստանի ոչնչացման նախագիծը, միգուցե դուք էլի կհայտնվեք Երևանյան այդ սրճարանում, բայց... որպես «կենդանի սեղան»: Այսինքն, սրճարանատեր թուրքերը ձեզ «չորս ոտքի վրա» կնստեցնեն, սկուտեղն ու մոխրամանը կդնեն ձեր մեջքին և էդպես, «մլուլ տալով» կոֆե կխմեն: Միգուցե մեկ-մեկ հարցնեն. «Արա, դժգո՞հ ես, որ խաղաղություն է: Գո՞հ ես, դե հլա մի հատ ծափ տուր, արա...»:

Սա է Նիկոլի «խաղաղությունը»:

Արթուր Խայթ

Աղբյուր՝ 7or.am

դիտվել է 550 անգամ
Լրահոս
Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու Տեղեկատվական բոլոր հոսքերը պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանը Ժամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետ Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան Պատրաստ եմ այս մարդու հետևից քայլել, հավատում եմ նրա ազնիվ նկրտումներին. Անաիս Սարդարյանը՝ Սրբազանին Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ Սրապիոնյան Մարդիկ մեքենաները կանգնեցնում են ու միանում շարժմանը, մարդ չկա, որ անտարբեր լինի. Դանիելյան Բագրատ Սրբազանը ունի մարդկանց սերը, հայկականը պահպանելու վճռականությունը. Մկրտչյան Սպասվում է անձրև և ամպրոպ Անկման այս ընթացքը կասեցնող ու դրան վերջ դնողը միայն ՀՈԳԵՎՈՐՆ է, հոգևորի ճանապարհը պետք է բացել, ոչ թե նրանից վախենալ․ Տարոն Սիմոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am