Պետական և ոստիկանական ընտանիքի «մեյմունությունները». փաստեր, լուսանկարներ

Օրեր առաջ hayeli.am կայքում ներկայացրեցինք Գյումրու քաղաքապետարանին
պատկանող՝ Մուսայելյան 84 հասցեում գտնվող, մանկապարտեզի օկուպացիայի
պատմություն: Հիշեցնենք, որ եկրաշարժից հետո այդ շենքն աբողջությամբ՝ առանց որևէ
օրինական հիմքի, զբաղեցրել են ոստիկաններ՝ հայր որդի Յաշա և Էդգար Պողոսյաններն
իրենց ընտանիքներով: Այս փաստի վերաբերյալ հրապարակումը ստորև:
https://hayeli.am/?p=710936&l=am 

<<Օրինապահ>> ոստիկանները , գյումրեցու ասածի նման, մինչև վերջ խազը հղփանալով,
ոչ միայն զավթել են համայնքապատկան մանկապարտեզի երկհարկանի շենքը, այլև
բերանքսիվայր շուռ են տվել ՀՀ բոլոր օրենքները.նրանք արագ սննդի ապօրինի կետ են
<<դրել>> այդ շենքի առաջին հարկում: Այսինքն, օրինախախտությունը նորմ համարելով,
որոշել են, լիքը բերանով, թքել պետության վրա:
Օրենքի վրա թքած ունենալու <<բրենդը>>
Օրենքների վրա թքած ունենալով կայանալը գյումրեցի ոստիկաններ Յաշա և Էդգար
Պողոսյանների վաղուցվա բրենդն ու թրենդն է, այլապես 34 տարվա ընթացքում Շիրակի և
Գյումրու տարբեր ժամանակների իշխանավորները ոչ թե կհանդուրժեին ոստիկանների
<<կալ մեջ արած>> շենքում բնակվելը, այլև быстро бистро-ն էլ կվերացնեին՝ օրենքի ուժով
խփելով դրանց գլխին:
2023 թվականին մարտի 27-ին ստացա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական
մարմնի պատասխանն այն մասին, որ ոստիկան Յաշա Պողոսյանի կողմից զավթած
մանկապարտեզի շենքի առաջին հարկում <<Բիստրո 111>> –ը չի գործում: Ընդ որում ,
պետական այդ մարմնի փաստաթղթում Յաշա Պողոսյանը ներկայացված էր որպես
տարածքի սեփականատեր: Մեջբերում ենք. <<...Ձեր դիմումում նշված (ք. Գյումրի, Մուսայելյան 84 ) <<Բիստրո 111>> հանրային սննդի կետը գործունեւություն չի
իրականացնում և համաձայն տարածքի սեփականատիրոջ հայտարարության՝ այն իր
գործունեությունը դադարեցրել է դատական գործընթացով պայմանավորված: Կից
ներկայացվում է սեփականատիրոջ հայտարարությունը և ՀՀ հարկ վճարողների փնտրման
համակարգից քաղվածքը>>: Փաստաթուղթը՝ կից:

Открыть фото
ՀՀ ՍԱՏՄ –ի ակնհայտ սուտ տեղեկատվությունը ստուգելու նպատակով, պատասխանը
ստանալուց 15 րոպե անց, անձամբ այցելեցի Գյումրու Մուսայելյան 84 հասցեի՝ <<Բիստրո
111>> արագ սննդի կետ՝ հերթական անգամ համոզվելու, որ այն գործում է: Սակայն Յաշա
Պողոսյանի ներտնային կրիմինալի կանայք՝ կինն ու աղջիկը ֆիզիկական հարձակում
գործեցին ինձ վրա՝ փորձելով չթողնել նկարահանում կատարել ապօրինի գործող այդ
օբյեկտում:Ոստիկանի դուստրը, կարծես, մասնագիտացված լինելով ֆիզիկական
հարձակման նրբություններում, հանդգնեց անգամ ձեռքը դնել կոկորդիս՝ փորձելով այն
սեղմել: Տեսագրությունը տեղադրված ֆեյսբույքյան էջում՝ կից:
https://m.facebook.com/100090297461513/posts/pcb.137619119258003/?photo_id=907132100538055&mds=%2Fphotos%2Fviewer%2F%3Fphotoset_token%3Dpcb.137619119258003%26photo%3D907132100538055%26profileid%3D100090297461513%26eav%3DAfbubh5jB2nAODDvoOeOTFOSVbRFDcYe444hSI3AW7cCUO39U9sxcxL0m9KMXGZGDs0%26paipv%3D0%26source%3D48%26refid%3D52%26__tn__%3DEH-R%26cached_data%3Dfalse%26ftid%3D&mdp=1&mdf=1 

Մի կերպ դուրս եմ եկել ոստիկանների <<ԲՏՌ>> կանանց շրջափակումից՝ ՀՀ քննչական
կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում հաղորդման տեքստում առաջարկելով այդ

Открыть фото
կանանց ահասարսուռ հրետանին ուղարկել <<թուրքի բերան>>՝ Սև Լիճ, Տեղ գյուղ և նիկոլի
կողմից թուրքին նվիրած մյուս բնակավայրեր: Սակայն, ուշագրավ է ոչ միայն կանանց
հարձակումն մեզ վրա, այն դեպքում, որ պարզ չէ, թե ովքեր են իրենք, ինչ կապ ունեն այդ
բիստրոյի հետ, քանի որ ապօրինի են զբաղեցրել մանկապարտեզի շենքը, այլ որ ՀՀ ՍԱՏՄ
–ն , իր հերթին է համապարփակ թքել բոլոր օրենքների վրա: Փաստորեն, մեր այցելությամբ
պարզ դարձավ , որ ոստիկանների <<լևի>> բացած բիստրոն գործում է՝ ռաբիս
երաժշտության ներքո` վաճառելով լղարիկ քյաբաբները: Պարզ դարձավ նաև, որ ՀՀ ՍԱՏՄ-ն
չի էլ փորձել ստուգայցով ճշտել, որ Յաշա Պողոսյանն այդ տարածքի ոչ թե
սեփականատերն է , այլ՝ օկուպանտը, որ ՀՀ ՍԱՏՄ-ի Գյումրու ներկայացուցիչը ստախոս
է.նա չի եղել այդ տարածքում անձամբ, ինչպես մենք:Օկուպանտ ոստիկանի
հայտարարությունը ՝ստորև

Нет описания.

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, կարծես, դառնալով
ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պաշտոնյա Յաշա Պողոսյանի և
նրան որդու՝ Գյումրու ոստիկանության <<Մուշ>> բաժնի քրեական հետախուզության պետ
Էդգար Պողոսյանի սերիական ստերի պատվանդանը, մեզ մեկ այլ կեղծ փաստաթուղթ է
ներկայացրել: Պետական այդ կառույցը ճգնել է ապացուցել, որ պետությանը խաբող
ոստիկանների <<մենթոլային>> բիստրոն նաև հարկային ծառայության ռեեստրի
քաղվածքի հիման վրա, որտեղ ոմն Մարիամ Պողոսյան ԱՁ-ի դիմաց ֆիքսված չէ որևէ թիվ:

Нет описания.

Փոխարենը ֆիքսված է ԱՁ-ի իրավաբանական հասցեն՝ Գյումրի քաղաքի 139/032 տնակ:
Մարիամ Պողոսյանն էլ, պարզվում է, ներտնային կրիմինալի այն կինն է ,որը փորձում էր
մեզ խեղդել:
Պետական մարմինների և ոստիկանների համատեղ <<քաչալությունը>>
Ասում են , քաչալությունը կյանքի երաշխիք է տալիս քաչալներին, որովհետև նրանց
կյանքը մազից կախված չէ: Բայց պետական պատկան մարմինների և Յաշա Պողոսյանի
ընտանիքի << քաչալությունը>> փրկություն չէ, այլ խայտառակություն: Քանի որ ոչ ՀՀ
պետական եկամուտների կոմիտեն, ոչ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմինը, ոչ
ոստիկանությունը, ոչ դատախազությունը պատին դեմ չեն տալիս Յաշա Պողոսյանին ու
նրա կեղծիքները, որպես հետաքննող լրագրող պարզեցի,որ ոստիկան Յաշա պողոսյանի
աղջկա՝ Մարիամ Պողոսյանի անվամբ բացված ԱՁ-ի հասցեն ևս կեղծ է: ՀՀ տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը տեղեկացնում է.
<<.....Գյումրի համայնքի ղեկավարի կողմից կազմվել և 2023 թվականի փետրվարի 1-ի
դրությամբ հաստատվել է <<Համայնքների բնակավայրերում պետական և համայնքային
հողամասերի վրա տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունների և դրանցում
բնակվող ընտանիքների >> ցուցակը: Նշված ցուցակում 139/032 համարակալմամբ
ժամանակավոր կացարան փաստագրված չէ>>:

 

Нет описания.

Փաստաթղթային բացահայտումներով պարզ է դառնում, որ պետական մի քանի մարմների
և ոստիկանական մի ընտանիքի շղթայական անբարոյականությունը Նիկոլ փաշինյանի
ղեկավարած Հայաստանում բրենդավորված << քաչալություն>> են: Այս դեպքում դեղն էլ չի
օգնի, այլ <<քաչալներին գնդակահարելը>>:

Լիլիթ Աղեկյան

դիտվել է 1910 անգամ
Լրահոս
Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին Եղանակը Հայաստանում Արևմուտքն օգտագործում է ռուսական սպառնալիքի առասպելը` սպառազինությունների մրցավազքը մեծացնելու համար. Լավրով Սպաներից մեկն ասեց` այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Պահեստազորի սպաների հետ հանդիպումն ավարտվեց «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Շատ ահավոր տեսարան է»․ պատգամավորը Կիրանցից է վերադարձել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումների օրը հայտնի է Բագրատ սրբազանն ուղիղ եթերով դիմեց ԱԱԾ տնօրենին Նախ ես Վեհափառ Հայրապետի հետ պիտի խոսեմ. Բագրատ սրբազանը՝ վարչապետի իր թեկնածության մասին Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. ՌՈ-ի բացահայտումը Երևանում 20-ամյա խմած վարորդը Mazda 5-ով կոտրել է էլեկտրասյունն ու բազալտե եզրաքարը. կան վիրավորներ Երկու տարբեր Փաշինյան՝ 2020 և 2023 թվականներին․ ուշագրավ տեսանյութ Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել Բագրատ Սրբազանը փակագծեր բացեց կուսակցությունների հետ հանդիպումից (video) Փաշինյանն ամեն ինչ մարսել է, բայց Բագրատ Սրբազանն ասաց՝ մեր պայքարը ոնց ենք տանելու (video) Դադար տեսնու՞մ եք այս Շարժումը թիրախ ունի ու դրա հարցը լուծվելու է․ Բագրատ Սրբազան (video) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են Ես պարտավոր եմ լինել Եկեղեցու, Սրբազանի կողքին. Ալլա Լևոնյան (video) Սարսափելի ծրագիր եք անում․ կիրանցին՝ Գնել Սանոսյանին (video) 24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am