Փաշինյանենք կարծում են՝ այսօր շուտ է, ավինյանենք ասում են՝ վաղը ուշ կլինի

7or.am-ը գրում է․ Երևանի քաղաքապետարանում նստելու շուրջ, բանից պարզվում է, բավականին լուրջ կրքեր են բորբոքվել Նիկոլ Փաշինյանի «թիմի» ներսում: Հետաքրքիրն այն է, որ այդ կրքերը գնալով ավելի ու ավելի են բորբոքվում, ներ-քպ-ական հարաբերությունները սրվում են: Ու, եթե մի որոշ ժամանակ էլ այսպես շարունակվի, ապա Նիկոլ Փաշինյանի «թիմ» ասվածն իսկապես էլ չակերտավոր մի բան կդառնա: Համաձայնեք, որ դժվար է մի որևէ խմբավորում համարել «թիմ», եթե դրա ներսում մեկը մյուսի հասցեին, փողոցային բառամթերքով ասած՝ «թարախ է շնչում»:

Իբր Արսեն Թորոսյանի հետ կապված բարդացումները քիչ էին, հիմա էլ՝ փոխքաղաքապետ Ավինյանի՝ քաղաքապետանալու ամբիցիաներն են ներիշխանական կրակի վրա յուղ և այլ դյուրավառ նյութեր լցնում:

Այստեղ հետաքրքիրն այն է, որ Տիգրան Ավինյանն ինքզինքը արդեն քաղաքապետ է համարում: Լիարժեք: Ասում են, անգամ արդեն որոշակի համաձայնություններ ու պայմանավորվածություններ է ձեռք բերում տարբեր ունևոր շրջանակների հետ, այն շրջանակների, որոնց մինչև 2018 թվականը համարում էին հանցագործներ: Բայց վերջիններս, լավ հասկանալով, որ գործ ունեն ամեն դեպքում նիկոլականների հետ, վախենում են ձեռնունայն մնալ, ինչը, էլի փողոցային բառամթերքով ասած՝ «քցել» են բնորոշում:

Մյուս կողմից, շատերն են նկատում, որ Տիգրան Ավինյանը շտապում է և ՔՊ-ի ներսում հանդես է գալիս Երևանի ավագանու ընտրություններն արտահերթ անցկացնելու օգտին՝ չսպասելով, թե երբ սեպտեմբերին կգա հերթական ընտրությունների գնալու ժամանակը: Նրա հիմնավորումները զուրկ չեն ողջամտությունից, ի դեպ: Համենայն դեպս, ըստ շրջանառվող լուրերի, ավինյանականները շտապելու անհրաժեշտությունը հիմնավորում են նրանով, որ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը գնալով ավելի ու ավելի է ընկնում: Կարելի է ասել՝ գահավիժում է: Եվ մեծ հարց է, թե այդ վարկանիշից ինչ կմնա սեպտեմբերին: Ճիշտ է, Փաշինյանի ձեռքի տակ միշտ էլ կա ընտրակեղծիքների՝ վերջին տարիներին բազմիցս փորձարկած «զինանոցը», բայց մի քանի ամիս անց բանը կարող է նաև բանից անցնել այնպես, որ դա էլ չօգնի: Ուստի ավինյանականները շտապեցնում են իրենց առաջնորդին, թե՝ հնարավորինս շուտ ու արտահերթ ընտրություններ է պետք անցկացնել ու կիրառել կեղծիքների զինանոցը:

Նիկոլ Փաշինյանն ու նրա մի քանի այլ մերձավորներ, ըստ շրջանառվող լուրերի, նախ, այնքան էլ հիացած չեն Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետ դառնալու հեռանկարով: Այնքան հիացած չեն, որ ՔՊ-ի ներսում նրան մի քանի անգամ ակնարկել են, որ առհասարակ, ՔՊ-ն կարող է և այլ թեկնածություն առաջադրել քաղաքապետի պաշտոնում: Մյուս կողմից, նրանք կարծում են, որ չարժե հայտնվել Ավինյանի ցանկացած արագացման «խաղի» մեջ, այլ պետք է համբերել, հասնել ավագանու հերթական ընտրությունների անցկացման ժամկետին ու այնտեղ արդեն զանազան խարդախություններով ու խախտումներով հանդերձ՝ թեկուզ նույն Ավինյանին դարձնել Երևանի քաղաքապետ: Դրանով Փաշինյանն ու մյուսները կարծում են, որ նաև իրենցից կախվածության մեջ կպահեն Ավինյանին՝ հասկացնելով, որ ցանկացած պահի կարող են ազատվել իրենից: Ի վերջո, հենց այնպես չեն տեղեկություններ տարածվում, որ Ավինյանին ներ-քպ-ական շփումների ժամանակ այդ առնչությամբ թեթևակի ակնարկել են, որ ընտրություններին կուսակցություններն են մասնակցում, այլ ոչ թե անհատները:

Մի խոսքով՝ ՔՊ-ում «ուրախ» մթնոլորտ է: Բայց այս բոլոր խոսակցությունների մեջ ամենից հետաքրքիրն ու հատկանշականն այն է, որ ընտրությունների անցկացման ցանկացած պարագայում՝ արտահերթ, թե հերթական, ՔՊ-ում հիմնական հույսը դնում են ընտրակեղծիքների և «ծրագրի» վրա: Այո, քվեները հաշվելու կոմպյուտերային ծրագրի վրա, որ իրենց ուզած թվերը հրապարակեն:

 

դիտվել է 3301 անգամ
Լրահոս
Հրդեհ՝ Երևանում. հայտարարվել է վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան. հայտնաբերվել է կնոջ մարմին Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը Սա գիտատեխնիկական մտքի հարստագույն պաշարի նկատմամբ տեղի ունեցող ցեղասպանություն է. կառավարության հերթական հակահայ որոշումը Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծով Սրբազանին սիրում են բոլորը, զզվում են ՔՊ-ականները «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը» Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր» Տպավորություն է, որ մենք մեջքով էինք շրջված, իսկ հիմա դեմքով ենք շրջվում դեպի Աստված. պատգամավոր Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am