Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում
![Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում](/timthumb.php?src=/disc/30-03-23/c51b4a2c18e8fd65b2964be93dafd0dd.jpg&w=708)
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Արագածի տարածաշրջանում և Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։