Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն եւս կարճեց ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության առիթով հարուցված քրեական վարույթը:

«Ժողովուրդ» օրաթերթի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժինը: Իսկ հիմա գլխավորի մասին. ստացվում է, որ ԲԴԽ նախկին նախագահների ձայնագրության գործը, որտեղ խոսում էին, թե ինչպես են Ջհանգիրյանին ճնշում՝ ստիպելով պատժել Վարդազարյանին, ՀՀ քննչական կոմիտեի եւ Գլխավոր դատախազության բախումների պատճառն է: Բանն այն է, որ ի սկզբանե այս աղմկահարույց ձայնագրության մասով նախաձեռնված քրեական վարույթը քննում էր ՀՀ քննչական կոմիտեն:

6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որեւէ մեկը մեղադրյալ չներգրավվեց, ու գործը կարճվեց: Այստեղից էլ սկսվեց «հակամարտությունը»: ՀՀ գլխավոր դատախազի «ԱԱԾ-ական» տեղակալ Արթուր Պողոսյանը վերաբացել էր գործի վարույթը կարճելու մասին ՔԿ քննիչի որոշումը: Եվ, ահա, Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն գրեթե 3 ամիս քննեց կարճված գործը, սակայն հարցաքննության չհրավիրեց ոչ՛ Վարդազարյանին, ո՛չ Ջյանգիրյանին. ոչ մի քննչական գործողություն, ըստ էության, չարեց ու որոշեց կարճել:

Ըստ լուրերի՝ ինտրիգը հիմքի մեջ է, որին կանրադառնանք առաջիկայում: Այս պահին փաստենք, որ կոմիտեն ու դատախազությունը ներքին գզվռտոցի մեջ են, ու դատախազությունը փորձում է իր ուժը ցույց տալ, թե՝ ձեր որոշումները վերջնական չեն, ու քրեական վարույթները մի մարմնից մյուս մարմին է ուղարկում կամ վերաբացել տալիս…, իսկ հասարակությունն էլ արդարության է հույսով սպասում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Մեզ պակասում են խելացի առաջնորդներ,որոնք բանակցություններում կկարողանան ապահովել ընդունելի պայմաններ. Ռուբեն Վարդանյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ Չեխովի փողոցի շենքից քաղաքացիների են տարհանել Բենզինը և հեղուկ գազը ոչ շուկայական պատճառներով են թանկացել Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան Երեկոյան ժամերին Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Խոշոր հրդեհ է բռնկվել Դավիթաշենում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս1 աստիճան Ալիևն արդեն բաց է խոսում, իսկ Արայիկ Հարությունյանին՝ անվանում նախագահ կոչվող տարր Փաշինյանը քիչ էր մնում ներողություն խնդրեր Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար Ալիևը՝ խաղաղության պայմանագրի մասին Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում Խորհրդանշական ու հաղթական մայիս Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ Ովքեր են «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամները Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է. լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ Ռաֆայել Հովհաննիսյան․ Ինքս ինձ խոսք եմ տվել, որ կդառնամ աշխարհի չեմպիոն Գազի բալոնի պայթյունից Ստեփանակերտում փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին Ադրբեջանցիների կողմից առեւանգված երկու զինծառայողների հարազատներ ահազանգել են Վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ շատ ծանր, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Մելիքյանը Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 29-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 29-ին ,ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Մայիսի 26-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 26-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արսեն Նիկողոսյանը Մայիսի 26-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 25-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am