Պետք է համատեղ գործենք՝ ընդդեմ Իրանի. Իսրայելի ԱԳ նախարարը՝ Բայրամովին
Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը, իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է, թե պետք է համատեղ գործեն՝ ընդդեմ Իրանի:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Իսրայելում դեսպանություն բացելու որոշման համար: Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությանը։ Մենք պետք է միասին գործենք Իրանի դեմ։ Մենք չպետք է թույլ տանք, որ Իրանը ընդլայնի իր միջուկային հնարավորությունները»,- նշել է նա, գրում են միջազգային ԶԼՄ-ները։