Շուռնուխում կառավարության ֆինանսավորմամբ կառուցված բոլոր տներն էլ գտնվում են ադրբեջանական նշանառության տակ

Կառավարության ֆինանսավորմամբ Շուռնուխում կառուցվող 13 տներից 11-ը պատրաստ են։ Գյուղի նորակառույց թաղամասը դեռևս անվանում չունի. պայմանական այն «Վերին թաղ» են անվանել։ Նորակառույցները բնակարանատերերին կհանձնեն ամռանը։
«10-11 տների տանիքն դրած ա։ Տներ կան, որ ներքին հարդարումն էլ է ավարտած, նկուղային մասերն էլ է սարքած, տուն կա՝ դեռ սվաղ են անում, դրանք հեշտ են, կհասցնեն։ Տների համար պետք է այգի ու գոմ սարքեն»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։

Մինչև շահագործման հանձնելը «Վերին թաղ» տանող փողոցի մոտ 1 կմ-անոց ճանապարհը, մայթերն ու մայթեզրերը պետք է կառուցեն։

«Գործը մի քիչ դանդաղ է առաջ գնում, դժվարը ճանապարհի հարցն է, որ պետք է շինարարներին բերեն Գորիսից, էդքան կմ հասնի ստեղ, ջարդված վիճակում նորից աշխատեն, նորից այդ նույն ճանապարհով հետ գնան։ Եթե այդ բանվորներն ուզեն այստեղ մնալ, կարող են գիշերակացն ապահովել, բայց ոչ մեկ չի ուզում գիշերն ստեղ մնա»,- նեղսրտում է Արշակյանը։

«Վերին թաղ»-ի կառուցված ու կառուցվող բոլոր տներն էլ գտնվում են ադրբեջանական նշանառության տակ։ Ամբողջ գյուղն է դիտարկում հարևան բարձունքում տեղավորված թշնամին։

«Ամբողջ գյուղն է ադրբեջանցիների աչքի առաջ, այդ 13 տունն էլ հետը՝ ինքն էլ ամենավերևում են գտնվում»,- պատմում է Շուռնուխի գյուղապետը։

Մինչև տները բնակիչներին հանձնեն, շուռնուխցիներն սկսել են տնամերձ հողերը փորել, որ մի քիչ կարտոշկա, լոբի ցանեն, որ կարողանան ամռանը յոլա գնալ, ձմռան համար էլ՝ մի քիչ պաշար կուտակեն...

2021 թվականից հետո Շուռնուխում հիմնական եկամտի աղբյուր անասնապահությամբ զբաղվելն անհնար է դարձել։ Փաշինյանական բանավոր պայմանավորվածությունների հետևանքով կիսված գյուղի անասնագլխաքանակի մի մասն անցել է այն օկուպացրած ադրբեջանցիներին, որոնք անասուններին հետ չեն վերադարձրել...

Որ անասուններն ամբողջությամբ թշնամու բաժին չդառնան, շուռնուխցիները ստիպված վաճառել են դրանք՝ շուկայականից մի քանի անգամ էժան գնով։ Եղել են դեպքեր, որ անգամ ռուս սահմանապահները չեն կարողացել հաստատել, որ անասուններն անցել են վերահսկողության տակ գտնվող թշնամու տարածք, քանի որ մառախլապատ եղանակի պատճառով տեսախցիկները չեն ֆիքսել անասունների անցնելու պահը։

«Մարդն անասունն առել է 450.000 դրամով, բայց ծախել է 130.000-ով, որովհետև մտածել ա՝ էլի կանցնի թուրքերի մոտ, չեն տա, կամ էլ եսիմ ինչ, տուժել են, շատ են տուժել ժողովուրդը։ Չեմ կարող ասել քանի տոկոսանոց, բայց փոխհատուցում եղել է, հիմա»,- նշեց Արշակյանը։

Վաճառքից և փոխհատուցումից գոյացած գումարով մի քանի ընտանիքներ մանր եղջերավորներ են գնել, հիմա հերթով կաթնասուններին տանում են մոտակա արոտ, հետ բերում։

«Էլ պահելու տեղ չկար, կով չես կարա պահես, կովերին բաց թողեցիր, գնալու են գետից ջուր խմեն, եղանակն էլ մի քիչ տաքացավ, պոչները տնկելու են, անցնեն իրանց կողմը։ Մի քանի ընտանիք իրենց գումարով մանր եղջերավորներ են ձեռք բերել, 4-5 ընտանիք կա, որ հերթով տանում-բերում են»,- ասաց Շուռնուխի վարչական ղեկավարը։

Շուռնուխում նաև շտապ բուժօգնության խնդիր ունեն։ Գյուղը կցված է Կապանի պոլիկլինիկային։ Անհրաժեշտության դեպքում՝ շտապօգնությունը Կապանից Շուռնուխ 45 րոպեում է հասնում։ Երեխայի սպասող կամ ծանր հիվանդություն ունեցողները ստիպված ժամանակավոր Գորիս են տեղափոխվում...
Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ 2021 թվականին գումար էր հատկացվել ադրբեջանական ներխուժման հետևանքով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի անօթևան մնացած բնակիչների համար նոր տներ կառուցելու, գյուղերի բարեկարգման համար։ Կառուցվող տները նախատեսում էր շահագործման հանձնել 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին, բայց ինչպես տեսնում ենք՝ մինչ օրս

Շուռնուխում որևէ մեկը բնակարան չի ստացել։

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am