Ի՞նչ ունենք մենք էսօր` ի դեմս 2018 թ. իշխանությունը գրոհած մշակութակիրների․ Լիլիթ Բլեյան

Լիլիթ Բլեյանը գրում է․

Երբ 2018- ին մշակույթն իրենց մեջ կրողները վերցրին իշխանությունը, տրամաբանությունը պահանջում էր, որ սկսեն բարեփոխել մշակույթի ոլորտը։ Դա նշանակում էր` վերանայել էդ ոլորտի հետ (առնվազն) ՊՈԱԿ-ներով հարաբերվելու` քարացած ու վաղուց իրեն չարդարացնող ավանդույթը, ճկունացնել պետություն-մշակութային ինստիտուտներ/ստեղծագործող անհատներ կապը, ստեղծել հորիզոնական հարաբերություններ։ Պետությունն իհարկե պետք է, պարտավոր է ֆինանսավորել ոլորտը, աջակցել ստեղծագործական միավորներին (անկախ պատկանելությունից), բայց դրա համար կան բազմաթիվ եղանակներ։ Թվում էր` վերջապես դրվելու է մեկ խնդիր` ապահովելու օրենսդրական ու մյուս անհրաժեշտ կարգավորումները, որ Հայաստանում մշակույթի ոլորտը ծաղկի, ու ստեղծագործողները` անհատ, կոլեկտիվ, ունենան առավելագույն ազատություն։ Ի շահ` նույն պետության։

Սա ևս մի ուտոպիստական, հարիֆ պատկերացում էր, որը շատ արագ` ամիսների ընթացքում, թաղվեց հողում, վրան տապանաքար տնկվեց` ԿԳՄՍՆ վերտառությամբ։

Ի՞նչ ունենք մենք էսօր` ի դեմս 2018 թ. իշխանությունը գրոհած մշակութակիրների։

Ունենք կոստյումակիր և փողկապակիր, տակավին երիտասարդ տղամարդկանց և կանանց մի խումբ, որը թատրոնների և մյուս ստեղծագործ հանրույթների մասին խոսում է` փայտը ձեռքին վերակացուի ոճով, կամ` մեծահոգի հովանավորի ինտոնացիայով, մոռանալով, որ իրենք ժամանակավոր սպասավորներն են պետության ու մշակույթի ոլորտի։

Ունենք ՊՈԱԿ-ների անփոփոխ համակարգ, որը ոչ միայն որևէ բարեփոխման չի ենթարկվել, այլև ավելի ամրակուռ է դարձել` ի հաշիվ փոքր մշակութային միավորների խոշորացման, ինչի հետևանքով ոլորտը հետզհետե զրկվում է ինքնատիպության և ինքնուրույնության (սարսափելի բառ է սա դարձել) որևէ հեռանկարից։

Ունենք սովորական, պսևդոսովետական, գորշ չինովնիկական կառավարման համակարգ, ընկերներ ջան, որքան էլ դուք փորձեք մեզ շքեղ բառափնջերով ներկայանալ։

Ինչու՞ պսևդոսովետական, որովհետև բուն սովետականում գոնե սոցիալական մոտեցման տարրեր կային, իսկ էսօր դրանք էլ են բացակայում` փոխարինվելով մարդուն վերջնականապես կենցաղայնացնող, մշակույթից զրկող վայրի շուկայի օրենքներով։

Եվ Գոյ թատրոնի խնդիրն էսօր շատ լավ լակմուսի թուղթ է` էս ամենը պարզ տեսնելու համար։

դիտվել է 250 անգամ
Լրահոս
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սամվել Վարդանյանին ծեծել են․ քաղբանտարկյալներին ասում եք՝ մեր դեմ խաղ չկա․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպանի կոնկրետ պատասխանը (video) Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am