«Ղարաբաղի հայերին լքել տարածքը»․ Ադրբեջանցի պատգամավորների առաջարկը
Ադրբեջանցի պատգամավորներն առաջարկում են «Ղարաբաղի հայերին լքել տարածքը»։
Միլի Մեջլիսի պատգամավոր Ջեյհուն Մամեդովը АПА-ին ասել է, որ «Ղարաբաղում ապրող հայերը պետք է հասկանան, որ երկու ճանապարհ ունեն։ Նրանք կամ պետք է համաձայնեն բնակվել Ադրբեջանի տիրապետության տակ եւ վերաինտեգրվել, կամ պետք է լքեն տարածքը։ Այստեղ երրորդ ճանապարհ չկա»։
Պատգամավոր Ագիլ Մամեդովը նաեւ մեջբերել է իր երկրի նախագահին. «Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, նրանք այլ ելք չունեն։ Նրանք կամ պետք է շարունակեն շփումները եւ ընդունեն վերաինտեգրման գործընթացը՝ դրսեւորելով կառուցողականություն այս հարցում, կամ հեռանան այս տարածքից։ Ստեղծված իրավիճակը հեռանկարներ չունի, իսկ խնդրի լուծման երրորդ ճանապարհ չկա»։