Դուք ինքներդ գիտեք, թե ում կողմից և ինչ աջակցություն է եղել Թուրքիային. Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերջերս հյուրընկալվել էր Հանրային հեռուստատեսությանը քաղաքական հաղորդմանը, ինչպես նա որպես կանոն անում է պատասխանատու հանդիպումներից առաջ. նա ասաց՝ վերջերս «Առաջին ալիքի» եթերում կարծիք հնչեց, որ ՀՖՖ-ն է խորհուրդ տալիս Պետրակովին չհրավիրել Հայաստանի հավաքական Փյունիկի ներկայացուցիչներին: Այս մասին իր ռեպորտաժում հայտարարել է ֆուտբոլային մեկնաբար Էդուարդ Քալանթարյանը:

Նա նաեւ նշել է. «Արմեն Մելիքբեկյան, ես, ի տարբերություն ձեզ, դիմում եմ անվանական, եթե խոսքն ինձ էր վերաբերում, ես վստահ եմ, որ ինձ էր վերաբերում, առանց իմ անունը նշելու, ես մնում եմ իմ կարծիքին եւ ունեմ իրավունք այն հայտնելու: Այո, ես գտնում եմ, որ Հովհաննես Հարությունյանը պետք է լինի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում: Ես գտնում եմ, որ այդ ֆուտբոլիստն ունի անհրաժեշտ որակներ առնվազն մրցակցություն ապահովելու համար, էլ չեմ ասում, որ նա կարող է ինչ-որ պահի հայտնվել դաշտում: Համարել դա օգնություն Թուրքիայի հավաքականին, սա չգիտեմ ինչի գագաթնակետն է:

Բայց եթե հանկարծ մենք փորձենք մրցել Թուրքիայի հավաքականին կամ Թուրքիային ինչ-որ աջակցությամբ, ես այդ մրցակցության մեջ չեմ ցանկանա մտնել, որովհետեւ ջախջախիչ պարտություն կկրեմ:

Դուք ինքներդ գիտեք՝ ինչ աջակցություն է եղել ոչ թե իմ կողմից, այլ ձեր կողմից, հետեւաբար, ես հորդորում եմ արձագանքելն իմ հրավերներին: Ես բազմիցս ունեցել եմ առիթ ձեզ հրավիրելու հարցազրույցի, ամեն անգամ հրաժարվել եք: Ես կօգտագործեմ այս առիթը եւս մեկ անգամ եւ կասեմ՝ ես միշտ աջակցել եմ Հայաստանին, անկախ նրանից՝ ով է մրցակիցը, առավելեւս, որ մրցակիցը Թուրքիան է: Իմ կարծիքը հայտնելով եւ իմ քննադատությունը ձեզ հասցնելով, ես իհարկե, չեմ աջակցում մեր մրցակիցներին: Սա մեր աշխատանքն է, որին ժամանակին կցված էիք նաեւ դուք: Դուք լավ գիտեք՝ ինչ պատճառով ավարտեցիք ձեր մեկնաբանական կարիերան եւ անցաք այլ գործունեության: Սրա մասին չի այսօր հաղորդումը, բայց այս ամենը հաշվի առնելով, ես եւս մեկ անգամ Ձեզ հրավիրում եմ հարցազրույցի: Թող դա լինի ուղիղ եթերում, որպեսզի որեւէ բան մոնտաժելու հնարավորություն չլինի: Եվ այդ ժամանակ տետ-ա-տետ մենք կկարողանանք զրուցել, եւ եթե կկարողանաք պատասխանել իմ հարցերին, ապա հանրությունն ավելի լավ կպատկերացնի՝ ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում: Իսկ մեղադրել թիկունքից ինչ-որ մեկին Էուրքիային աջակցելու համար, սա ներցեք, բայց ստոր քայլ է, որովհետեւ ես երբեք իմ կյանքում Թուրքիային ոչ մի բանով չեմ աջակցել:

Հուսով եմ այս անգամ կընդունեք իմ հրավերը եւ եթե կլինի արձագանք, մեծ հաճույքով ձեզ հետ կխոսեմ հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունների մասին»:

դիտվել է 416 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am