Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը

Ռուսաստանի և Արևմուտքի միջև եղած հակասությունները նոր չեն սկսվել: Հատկապես ԱՄՆ-ում դեմոկրատների իշխանության գալուց հետո Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հակասությունները էլ ավելի խորացան:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամպի շուրջ պատմությունները ԱՄՆ-ում միայն անձնական բնույթով չէր պայմանավորված: Արևմուտքի և Ռուսաստանի միջև ծագաց հակասությունները շատ ավելի խոր արմատներ ունեն:

Ջո Բայդենի նախագահ դառնալուց հետո Վաշինգտոնը անմիջապես սկսեց կոնկրետ գործողություններ Մոսկվայի դեմ: 2021-ի դեկտեմբերին, այսպես կոչված, «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողով անցկացվեց, որին հրավիրել էին այն երկրների ղեկավարներին, ում Վաշինգտոնը համարում էր «իր ճամբարի կողմնակից»։

Մասնավորապես, այդ միջոցառմանը չէին մասնակցում ոչ միայն Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները, այլև չէին հրավիրվել Իրանի, Թուրքիայի և նույնիսկ Հունգարիայի ղեկավարները:

Մեր տարածաշրջանից այդ միջոցառմանը չէր հրավիրված միայն Ադրբեջանը:

Եվ, ահա, երկրորդ «Հանուն ժողովրդավարության» այդ գագաթնաժողովը կանցկացվի վիրտուալ ձևաչափով՝ Զամբիայի, Կոստա Ռիկայի, Նիդեռլանդների, Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների համանախագահությամբ 2023 թվականի մարտի 29-30-ը:

Այս երկրորդ միջոցառմանը հրավիրվածների ցանկը գրեթե չի փոխվել:

Ավելացել են ընդամենը 8 երկիր Ասիայից, Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից, որպեսզի այս գագաթնաժողովի ֆորմատը ավելի ընդլայնված ձև ստանա:

Այս անգամ մեր տարածաշրջանից նույնպես չեն հրավիրվել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Վրաստանից չի հրավիրվել այդ երկրի իրական ղեկավար՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, և նրա փոխարեն հրավիրել են այդ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ով, ինչպես հայտնի է, փաստացի ներկա իշխանությունների հանդեպ ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս: Ավելին, այսօր Զուրաբիշվիլին, որ սիմվոլիկ պաշտոն է զբաղեցնում, չի շփվում այդ երկրի իրական ղեկավար Ղարիբաշվիլիի հետ:

Այսինքն, փաստացի Վրաստանը նույնպես չի հրավիրվել այդ միջոցառմանը: Եվ միայն Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հրավիրվել այդ գագաթնաժողովին, ինչը ամեն ինչ ասում է իր և իր հրավիրողների հարաբերությունների մասին:

Փաստորեն, Հայաստանը տարածաշրջանում դարձել է «օտար մարմին» հարևան երկրների համար և այդպիսի կարգավիճակի մեջ Հայաստանը դրել է Նիկոլ Փաշինյանը:

Մի կողմ թողնենք, որ հրավիրվածների մեծ մասը ժողովրդավարության հետ քիչ առնչություն ունեն և, օրինակ, Մոզամբիկը, ով հրավիրվել է այդ միջոցառմանը, հաստատ Հունգարիայից ավելի դեմոկրատական երկրի չէ, ով չի հրավիրվել:

Խնդիրը կայանում է նրանում, որ Փաշինյանին են «իրենցը» համարում մեր տարածաշրջանի երկրների հակառակորդները:

Այս ամենից հետո ինչու՞ պիտի Հայաստանն ու Արցախը պաշտպանված լինեն:

Մի՞թե պարզ չէ, որ Փաշինյանի հենց այսպիսի քաղաքականության պատճառով է, որ մենք կորցրել ենք Արցախի տարածքների մեծ մասը, կասկածի տակ է դրված արցախցիների ապագան: Մենք կորցրեցինք մեր հաղթանակած բանակը, ավելի քան 4000 զոհ տվեցինք և այսօր կանգնած ենք նոր պատերազմի սպառնալիքի առաջ: Ինչու՞, որ բավարարվեն Փաշինյանի անձնական ամբիցիաները։

Մի՞թե 2500 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այս չափ անպատասխանատու լինել իր ապագայի հանդեպ:

Մենք 1915-ին ցեղասպանություն ստացանք, բայց դրանից ոչ մի հետևություն չարեցինք:

Որոհետև այդպես էլ պատասխանատու քաղաքական և հանրային վերնախավ չձևավորեցինք:

Եվ այդ իսկ պատճառով այսօր կրկնվում են նույն գործընթացները, ինչ եղել են 100 տարի առաջ:

Պարզապես ամոթ է լինել այս չափ պարզունակ և անպատասխանատու, հանդուրժելով նման իշխանությանը, մենք փաստացի ինքներս մեր դատաստան ենք նշանակում, չգիդակցելով դա:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 677 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am