Պուտինին հասկացրել են
Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ Սի Ծինփինը Վլադիմիր Պուտինին հասկացրել է, որ միջուկային զենքի օգտագործումն անընդունելի է։
Այս մասին Financial Times-ի լրագրողներին ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով՝ Չինաստանի առաջնորդի ուղեւորությունը «աշխարհն ավելի ապահով դարձրեց՝ նվազեցնելով Պուտինի միջուկային զենք օգտագործելու հավանականությունը»։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ապացույցներ չի տեսնում, որ Չինաստանը մտադիր է զենք մատակարարել Ռուսաստանին։