Մարտի 25-ին, Նկարիչների միությունում, տեղի ունեցավ Радуга արվեստի կենտրոնի հաշվետու ցուցահանդեսը՝ «Գույների ուժը» խորագրով: Կենտրոնի սաները ներկայացրեցին իրենց աշխատանքները, որոնք ստեղծվել են մի քանի ամիսների ընթացքում, և նրանց մեջ ներդրվել են մեծ սեր և բազում գույներ:
Радуга արվեստի կենտրոնի տնօրեն Ինեսսա Ստեփանովնան, մեզ հետ զրույցում, նշեց, որ կենտրոնը գործում է արդեն 7 տարի: «Շատ մեծ սիրով եմ աշխատում երեխաների հետ, նրանց ճիշտ ուղղություն տալիս: Երեխաների հետ աշխատելը որքան որ դժվար է, միևնույն ժամանակ էլ հեշտ է ու հաճելի։ Նրանք ամենաանկեղծ են և ամենակարևորը ամենալավ նկարիչները հենց իրենք են, ազատ , անկաշկանդ և լուսավոր էակներ, որոնց հետ աշխատելը ինձ համար առօրյայից կտրվելու, երջանիկ պահեր վայելելու միջոց է: Իրենցից շատ բան կա սովորելու»,-հավելեց նա՝ տեղեկացնելով, որ այսօրվա ցուցահանդեսն արդեն թվով տասներորդն է:
Ցուցահանդեսը կոչվում է «Գույների ուժը», քանի որ տարբերվում է նախորդներից իր գույներով և անսահման սիրով։«Միշտ ուղորդում ենք, միտք ենք տալիս, զրուցում ենք, քնարկում ենք և թույլ ենք տալիս իրենց ինքնուրյուն թղթին փոխանցել այն, ինչ իրենք ցանկանում են իրականում։ Կարծում եմ որակով աշխատանք ստանալու համար ամենակարևորն է ինքնուրույն գործելը և սա վերաբերում է ոչ միայն նկարչությանը, այլ ամբողջ կյանքում յուրաքանչյուր ոլորտին»,- եզրափակեց նա:
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ)
Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը