Փաշինյանի սև ծառն ու Ավինյանի վարդագույն սակուրան

Թավշյա սակուրայի նախօրեի փայլատակումը զմայլագեղ է միանգամից մի քանի շերտով: Այսինքն՝ բազմաշերտ է ու բազմերանգ: Ով չկռահեց, նշենք, որ խոսքը Երևանի կենտրոնում՝ Կասկադի տարածքում, օրը ցերեկով, նիկոլական իշխանությունների հրահանգով դաժանաբար իրականացված ծառացիդի՝ ծառերի կոտորածի մասին է:

Առաջին խայտող երանգն այն է, որ մի պահ պատկերացրեցինք՝ հանկարծ նման բան լիներ, օրինակ, 9 տարի առաջ: Ամենատարբեր սորոսագրանտային «բնապաշտպաններ», «իրավապաշտպաններ», պրոֆեսիոնալ «Հայաստանից բացի՝ ամենինչապաշտպաններ» հիմա ինչպիսի՜ վայնասուն, տիեզերական աղմուկ բարձրացրած կլինեին: Է՛լ «պուրակապաշտպաններ», է՛լ «ծառապաշտպաններ», էլ ինչ իմանաս, թե էլ ովքեր: Հիմա փողոցներն էին լցվել, կոկորդներն ու մարմնի այլ աղմկոտ մասերը պատառոտելով, ԱՄՆ Պետդեպից մինչև չգիտես, թե էլ ում աղիողորմ կոչեր հղելով, դե «Ազատությունն» էլ փրթված ծառերի ամեն մի տերևիկը խոշոր պլանով «օն-լայն» կհեռարձակեր: Իսկ երեկ, այդ «կանաչ» զանգվածի ձայն-ձունը չլսվեց: Սկզբում՝ չլսվեց: Հիմա նրանց մեծ մասը թաղվել է իշխանության և իշխանական արատների մեջ ու էլ ի՛նչ ծառ:

Կատարվածի երկրորդ հրաշափայլ երանգն այն է, որ այդ ծառամորթն արվում էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության օրոք՝ մերկացնելով ոչ միայն Կասկադը, այլև նիկոլիզմի բուն երկդիմի կամ բազմադիմի էությունը:

Երրորդ գալարապաճուճ երանգն այն է, որ այնուամենայնիվ գտնվեցին հազարավոր ակտիվ հայրենակիցներ, որոնք մեղմ ասած՝ թուքումուր արեցին Նիկոլ Փաշինյանի, նրա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի վրա: Հետաքրքիր է, որ Արցախի դեմ նույն իշխանության արած հայտարարությունները, անգամ՝ կոռուպցիոն ռիսկերով թանկանոց բնակարանների տիրանալու աղմկոտ բացահայտումները այդպիսի բուռն արձագանքի չարժանացան, ինչպիսի սուր հակադարձում եղավ ծառերի երեկվա մորթին:

Չորրորդ փայլահրաշ երանգն այն է, որ հայտարարվեց, թե փրթված ծառերի փոխարեն սակուրաներ են տնկելու: Ճապոնական բալենիներ, էլի: Դե, ի՞նչ իմանաս, գուցե Տիգրան Ավինյանի կամ, մեղա-մեղա՜, Փաշինյանի նախնիները ծագող արևի երկրի՞ց են սերում կամ էլ քպ-ում վերջերս դիտել են «Վերջին սամուրայը» հանրահայտ ֆի՞լմը:

Բայց դա էլ ամենը չէ: Սակուրայի ծաղիկի 5-րդ թերթիկն էլ կա (չշփոթել 5-րդ շարասյան կամ կոլաբորացիոնիստների հետ, չնայած... ինչու «չշփոթել»): Իսկ այստեղ արդեն՝ ուշադրություն: Երբ արդեն ակնհայտ էր, որ Կասկադում իրականացված ծառամորթը մեծ վրդովմունք է հարուցել, աղմուկին որոշեցին խառնվել ինչպես փաշինյանականները, այնպես էլ ավինյանականները: Մի կողմից փորձ արվեց ամեն ինչ այնպես ներկայացնել, որ ծառամորթի բացասական արձագանքներն ուղղվեն Փաշինյանի վրա: Վերջինիս շրջապատում հասկացան, որ փրթած ծառերն իրենց վրա են գլորում և սկսեցին սղոց ճոճել արդեն Ավինյանի վրա, ով իրեն արդեն քաղաքապետ կոչվելուց կես պակաս է զգում:

Այստեղ ամենից զավեշտական հանգամանքն այն է, որ ՔՊ-ում ու Փաշինյանի, իսկ ավելի ստույգ՝ Աննա Հակոբյանի մերձավոր շրջապատում այնքան էլ ուրախ չեն Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետ դառնալու հեռանկարով: Նրանք, ոչ առանց հիմնավորման, համարում են, որ Տիգրան Ավինյանն ինչ ունի-չունի, բացառապես Փաշինյանի ու քպ-ի շնորհիվ է: Ավելին, նրանք կարծում են, որ Տիգրան Ավինյանը ժամանակից շուտ է իրեն քաղաքապետ զգում և այդ աթոռին կարող էր լինել, օրինակ, Աննա Հակոբյանը (համենայնդեպս ադրբեջանական պրոպագանդան է այդպես ուզում): Իսկ Տիգրան Ավինյանի շրջապատում էլ, իրենց հերթին, կարծում են, որ Փաշինյանին ծառայություններ մատուցելով կուսակցության ներսում արդեն այն դիրքին ու ազդեցությանն են հասել, որ կարող են իրենց «խաղը» խաղալ, իսկ Նիկոլ Փաշինյանից ու նրա բացասական կերպարից ժամանակի ընթացքում կարող են նաև ձերբազատվել:

Ի դեպ, նման ներքին խմորումների և իրարուտոցու արտացոլանքն են նաև քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին ձերբակալությունները՝ կոռուպցիոն մեղադրանքներով: Կարելի է համարել, որ Նիկոլ Փաշինյանը նման պատժամիջոցներով Տիգրան Ավինյանին «ասում է», որ առանձնապես չոգևորվի, իրեն ցանկացած պահի կարող են մի կողմ դնել և ուրիշին առաջ հրել: Ավինյանն էլ իր հերթին ամեն ինչ անում է, որ իր փոխարեն թուքումուր ուտի Նիկոլը։ Մի խոսքով, իրար արժեն։

Չի կարելի նաև բացառել, որ ծառամորթի գործողությունը նպատակ ուներ առժամանակ ուշադրություն շեղել Երևանի քաղաքապետարանում աղմկոտ ձերբակալություններից:

Չէ՜ նման պայմաններում, նման քպ-ական միջավայրում ոչ մի սակուրա չի դիմանա, տեղում կթառամի: Ի դեպ, սակուրան նաև կամիկաձեների խորհրդանիշն է եղել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Տեսնես Ավինյանն ի՞նչ է ակնարկում Փաշինյանին՝ հայտարարելով, որ Կասկադում սակուրաներ են տնկվելու: Չմոռանանք նկատել, որ սակուրաներ Երևանում տնկված են փաշինյանականների կողմից այդքան սիրված Սարյան փողոցում, որը հիմա հայտնի է գինետներով ու այդօրինակ ըմպելահիմնարկներով:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 659 անգամ
Լրահոս
Եկեղեցին հայկական ինքնության անբաժան մասն է. Թաթոյան Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Բագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Դանիելյան Հրդեհ՝ Երևանում. հայտարարվել է վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան. հայտնաբերվել է կնոջ մարմին Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը Սա գիտատեխնիկական մտքի հարստագույն պաշարի նկատմամբ տեղի ունեցող ցեղասպանություն է. կառավարության հերթական հակահայ որոշումը Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծով Սրբազանին սիրում են բոլորը, զզվում են ՔՊ-ականները «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը» Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am