Ռուսաստանը փոխել է մոտեցումը Ղարաբաղի կարգավիճակի հարցում. Տարասով

«Լավրով-Միրզոյան ասուլիսը ցույց տվեց, որ նախկինի համեմատությամբ ՌԴ պաշտոնական մոտեցումը ԼՂ կարգավիճակի հարցում փոխվել է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին կայացած Լավրով-Միրզոյան բանակցություններին և մամուլի ասուլիսին:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարը նախօրեին նշեց, որ, մեծ հաշվով, ՌԴ-ն աջակցում է այն դիրքորոշումը, որը հայտնեց Նիկոլ Փաշինյանը ժամանակին՝ ընդգծելով, որ ելնում է նրանից, որ ԼՂ բնակիչների անվտանգության երաշխիքների հարցերը, նրանց իրավունքների ապահովումը պետք է որոշվեն Ղարաբաղի ու Բաքվի ներկայացուցիչների միջև:

«Մենք կողմերին դրան ենք մղում, դրանով հետաքրքրված է նաև Հայաստանը, անխոս, մեզ համար կարևոր է հասկանալ, թե որքանով որակով կլինեն այդ պայմանավորվածությունները: Եթե ցանկանում եք իմանալ իմ կարծիքը, կան օրինակներ՝ վերջերս արձանագրված պատմություններ, դրա մասին է խոսք գնացել Մինսկի պայմանավորվածություններում, այն մասին, թե ինչպիսի իրավունքներ պետք է լինեն Ուկրաինայի Արևելյան հատվածում այդ պայմանավորվածությունների համապատասխան՝ մայրենի լեզվի իրավունք, երեխաներին այդ լեզուն սովորեցնելու իրավունք, ապրել, աշխատել՝ օգտագործելով այդ լեզուն, պահպանել սեփական մշակույթը, պահպանել սեփական կրոնը, ունենալ ինքնակառավարման հնարավորություն և ունենալ հատուկ կապեր՝ տնտեսական, առևտրային, սեփական հայրենակիցների հետ: Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր, մոտավորապես այդպիսի իրավունքներ դիտարկվում էին տասը տարի առաջ Բելգրադի ու Պրիշտինայի միջև ստորագրված Կոսովոյի սերբական ինքնակառավարման մարմիններ ստեղծելու մասին համաձայնագրում՝ լեզու, ինքնակառավարում, կրթություն, մշակույթ, կրոն, տնտեսական բնույթի հատուկ հարաբերություններ Սերբիայի հետ: Ես կարծում եմ, որ ղարաբաղցիների համար մոտավորապես իրավունքների այսպիսի հավաքածու անհրաժեշտ կլինի»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Ի թիվս այլ հարցերի, Լավրովն ընդգծել է, որ Արևմուտքը փորձում է գժտեցնել Հայաստանին ու Ռուսաստանին, սակայն այդ փորձերը, նրա գնահատմամբ, դատապարտված են տապալման:

Կարդացեք նաև
Իրանի դեմ կարող են սկսել օդային հարվածներ, Ադրբեջանը գուցե փորձի Սյունիքը զավթել.Արթուր Խաչիկյան
«Գործակալները վխտում են. Նիկոլը դռները բաց է թողել, ով ուզում՝ գալիս, ինչ ուզում՝ անում է Հայաստանում». Ռոբերտ Մարգարյան
«Դարձել ենք պարզապես գրական կսմիթների առարկա, իսկ գրական կսմիթներից հետո գալիս է կրկեսը». Նարինե Դիլբարյան
Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ընդհանուր առմամբ բանակցությունները տեղի ունեցան այնպիսի մթնոլորտում, ինչը կարելի էր ակնկալել՝ հաշվի առնելով վերջին ամիսներին հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները:

Ըստ նրա, կողմերը բաց և հասկանալի անդրադարձան ըստ էության բոլոր սուր հարցերին, արտացոլվեց նաև այն լարվածությունը, որը կա հարաբերություններում ՀԱՊԿ անդամակցության, Հայաստանում հակառուսական տրամադրությունների, ՀՀ-ում ԵՄ առաքելության, ՀՀ-Արևմուտք հարաբերությունների, Արևմուտքի հարավկովկասյան քաղաքականության, բանակցություններում Արևմուտքի «ներխուժման» հարցերի շուրջ:

«Թվարկված բոլոր թեմաներում նկատվեց տարաձայնություն, լարվածություն: Չեմ կարծում, որ այս հանդիպմանը հաջողվեց հայ-ռուսական հարաբերություններում մթնոլորտ փոխել, քանի որ այդ տարաձայնությունները նկատվեցին նաև բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում:

Որպես միակ դրական փաստ՝ կարելի է նշել այն, որ ամենայն հավանականությամբ մոտ ապագայում ՌԴ միջնորդությամբ նախարարների եռակողմ հանդիպում տեղի կունենա, սակայն դրա հնարավոր արդյունքների հարցում կասկածներ կան, քանի որ ընդհանուր առմամբ բանակցությունները բարդ ընթացք ունեն նաև այն հարթակում, որտեղ հիմնականում ծավալվում են՝ Արևմուտքում, հանդիպումներ են ծրագրվում, ապա՝ չեղարկվում, մեծանում է էսկալացիայի վտանգը:

Ռուսաստանի կողմից նախարարական հանդիպում կազմակերպելու ցանկությունը, կարծում եմ, միջանկյալ բնույթ է կրում՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանը լիովին դուրս չէ գործընթացից կամ ժամանակ առ ժամանակ ծանոթանում է նորություններին՝ հստակ հասկանալով, որ բանակցությունները երկարաձգվում են, իսկ Ռուսաստանը դեռ նոր նախաձեռնություններով չի ցանկանում հանդես գալ»,- ասաց Տարասովը:

Նա նաև ասաց, որ այս բանակցությունների նորությունն այն էր, ինչ ասաց ՌԴ ԱԳ նախարարը Լեռնային Ղարաբաղի հնարավոր կարգավիճակի վերաբերյալ՝ փորձելով հարմարվել այն քաղաքական միտումների շրջանակում, որոնք ձևավորվել են տարածաշրջանում:

Ըստ նրա, Ռուսաստանն ամիսներ առաջ երկրի ղեկավարի մակարդակով առաջարկեց հետաձգել Արցախի կարգավիճակի հարցը՝ այն թողնելով սերունդներին, սակայն կողմերը կա՛մ չհամաձայնեցին այս փաթեթին, կա՛մ Արևմուտքում այլ փաստաթղթերի շուրջ համաձայնություններ ձեռք բերեցին:

«Սա ավելի հեշտ ճանապարհ է միջնորդի համար, քան նախորդ փաթեթը, թեև նման հակամարտությունների դեպքում դժվար է նաև կանխատեսել, թե ուր կհասնեն կողմերը երկարատև բանակցությունների արդյունքում: Բայց եթե հիշում եք, ամիսներ առաջ «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահը խոսեց կարգավիճակի և բոլոր տարբերակների մասին, սակայն սա չհաջողվեց, իսկ ռուսական կողմը հայտարարեց, որ ոչինչ չի պատրաստվում պարտադրել կողմերին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին և ՀԱՊԿ դիտորդներին, Տարասովն ասաց, որ ՀԱՊԿ դիտորդների տեղակայման թեմայով ՀՀ ԱԳ նախարարն ուշագրավ հայտարարություններ արեց՝ ասելով, թե ՀՀ-ն դեմ չէ դիտորդների:

«Եթե դեմ չէ, ապա ինչո՞ւ չեն տեղակայվել, կամ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի ՀԱՊԿ դիտորդներ մեկնեն Հայաստան: Այստեղ, իհարկե, ամեն ինչ պարզ չի ասվում, Հայաստանը վերջին շրջանում մերժել է ՀԱՊԿ բոլոր առաջարկները և դա ներկայացնում է՝ որպես ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ մերժում, ինչը, մեղմ ասած, այդպես չէ, այլ հակառակն է»,- ասաց նա:

դիտվել է 25351 անգամ
Լրահոս
Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am