«Արմագեդոն». Վարչապետի ու կառավարության անդամների սիրելի զբաղմունքն է նոր արտադրամասերի բացման ժապավեն կտրելը

"Արմագեդոն"
1-ին հրապարակում
Որոշել եմ "Արմագեդոն" խորագրով մի քանի հրապարակում անել վերջին հնգամյակում (2018-2022թթ) ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առումով։ Նման վերլուծության կարևորությունը պայմանավորված է, նախևառաջ, նրանով, որ հանրապետության պաշտոնյաները մեկը մյուսին հերթ չեն տալիս վերջին տարիիերին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումը գովերգելու առումով։ Երկրորդ, արդյո՞ք բացառված է այն, որ իրականում գործ ունենք փաշինյանական իշխանության ռազմական, քաղաքական, տարածքային կորուստներին համահունչ տնտեսական ձախողումների հետ։
Անցյալ ամիս ավարտեցինք ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման վերջին 4 հնգամյակների (2003-2007թթ., 2008-2012թթ., 2013-2017թթ. և 2018-2022թթ.) տվյալների մի հսկայական մասիվի վերլուծությունը։ Մտադիր ենք տարվա կեսերին մի հաստափոր աշխատություն հրապարակել։ Իսկ մինչ այդ կփորձեմ ներկայացնել մեր հետազոտության ամփոփ արդյունքները։ Նշեմ նաև, որ մեր վերլուծությունը կատարված է ՀՀ ԱՎԾ տվյալների հիման վրա։ Մենք այլ տվյալներ չունենք։ Վերջում ցույց կտանք, որ այդ տվյալները հակասական են, իրարամերժ։ Բայց այս փուլում մենք այլ ելք չունենք. պետք է ելնենք դրանցից։
Այսօր կուզենայի հակիրճ անդրադառնալ 2018-2022թթ. սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական արդյունքներին։ Հաջորդ հրապարակումներում անդրադարձ կլինի ֆինանսական, սոցիալական, ժողովրդագրական, իրավական ասպեկտներին, ինչպես նաև կոռուպցիային։
Իշխանությունները շատ են գովերգում վերջին տարիներին ՀՀ տնտեսական զարգացման բարձր աճը։ Այսպես, 2022-ին, նրանց ասելով, ապահովվել է շուրջ 14% տնտեսական աճ։ Ի՞նչպես պետք է դրան վերաբերվել։
Առաջին, ընթացիկ տնտեսական աճը բացարձակապես ոչինչ չի նշանակում երկարաժամկետ իրական հաջողությունների առումով։ Այսպես, 2018-2022թթ. ՀՆԱ հավելաճի պաշտոնական թիվը սոսկ 26.5% է կամ միջին տարեկանը սոսկ 4.7%։ Ավելորդ չէ նշել, որ նշված 4 հնգամյակներից առաջինում (2003-2007թթ.) միջին տարեկան հավելաճը կազմել է 13%, երկրորդում (2008-2012թթ.)՝ 1% և երրորդում (2013-2017թթ.)՝ 3.5%։ Այսինքն, այդ ի՞նչ հաջողոթյան մասին է խոսքը։ Նկատենք, որ 2018-2022թթ. (այն է՝ փաշինյանական իշխանության տարիներին) տնտեսական աճի արագացում չկա։ Աճի տեմպերով ՀՀ-ն զիջում է 1-ին հնգամյակին և շատ չնչին առավելություն ունի 3-րդ նկատմամբ (4.7%-ը 3.5-ի համեմատ)։ Ստորև կտեսնենք, 3-րդ հնգամյակի համեմատ այդ 1% լրացուցիչ աճի համար ի՞նչ հսկայական ռեսուրներ են ծախսվել։
Երկրորդ, աճի ճյուղային կառուցվածքը վատն է. այն հիմնականում ապահովվել է ծառայությունների ոլորտի՝հատկապես ֆինանսական ու ապահովագրական գործունեության հաշվին (տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 8%՝ գրեթե հավասարվել է գյուղատնտեսությանն ու մշակող արդյունաբերությանը)։ Պետք է նշել նաև հանքագործության ու խաղերի սրընթաց աճը (բացառուըյամբ 2022թ.), որոնց տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասել է համապատասխանաբար 3.8 և 2.7%-ի։ 2022-ին առաջին անգամ ՀՀ պատմության մեջ բանկերի ընդհանուր ակտիվները (սրանք, որպես կանոն, տրված վարկերն են) հավասարվել են ՀՆԱ-ին։ 2018-2022թթ դրանք գրեթե կրկնապատկվել են. 4364 մլրդ դրամից (2017թ) հասնելով 8390 մլրդ դրամի (2022թ)։ Այս վարկերը դեռ վերադարձնել է պետք։ Ծառայությունների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասել է 64%-ի։ Առաջին հայացքից վատ չէ։ Սակայն նման բարձր տեմպերով ֆինանսական ոլորտի ու խաղերի աճը, ավելի շուտ, մակրոտնտեսական սխալ քաղաքականության, քան թե օբյեկտիվ դինամիկայի արդյունք է։ Հատկանշական է, որ կառավարության կողմից այդքան շատ գովերգած շինարարության աճն իրականությանը չի համապատասխանում. 2022թ., օրինակ, կատարվել է 578 մլրդ. դրամի շինարարություն։ Դա ավել է, քան 2021-ին, բայց շատ ավելի պակաս է քան 2007-ին (772 մլրդ դրամ) կամ 2008-ին (903 մլրդ դրամ)։ Եթե հաշվի ենք առնում գնաճի գործոնն, ապա 2008-ին 2 անգամ ավել շինարարություն է եղել, քան 2022-ին։ Այս թվերն (ինչպես 2022-ի, այնպես էլ 2008-ի) այսօրվա իշխանությունների կողմից են հրապարակված։
Երրորդ, աճի որակը վատն է, կայունություն չկա։ Այսօր մեկ էլ տեսար աճում է շինարարությունը, վաղը ՏՏ-երի ոլորտը, մյուս օրը հանքարդյունաբերությունը և այլն։ Միջազգային շուկայում ՀՀ տնտեսական մասնագիտացման գործակիցն ընկնում է։ Վարչապետի ու կառավարության անդամների սիրելի զբաղմունքն է նոր արտադրամասերի բացման ժապավեն կտրելը։ Բայց դեպքերի մեծ մասում մի կարճ ժամանակ հետո դրանք փակվում են։ Մինչդեռ ամեն մի աճի համամր ռեսուրս է ծախսվում։ Արդյունքում, նման կարգի իրադարձությունները տվյալ տարում ՀՆԱ աճ են բերում, իսկ գալիք ժամանակաշրջանում ՀՆԱ բազայից դուրս են թռչում։ Այստեղ ԱՎԾ-ն վարպետորեն օգտագործում է ազգային հաշիվների համակարգի թերությունը ընթացիկ աճի բարձր տեմպեր մոգոնելու և երկարաժամկետ հատվածում կումուլյատիվ աճը արժեզրկելու առումով։
Չորրորդ, աճի միջազգային համեմատությունները միշտ ի վնաս Հայաստանի են։ Այսպես, ըստ ԱՎԾ-ի ՀՀ-ն միշտ ունեցել է տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր, քան ՌԴ-ն կամ Վրաստանը։ 1990-2022թթ. ՀՀ տնտեսական աճի ինդեքսը կազմել է 243.8% (1990=100-ի), իսկ Վրաստանինը՝ 118.4%։ Բայց ահա բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 2021թ ՀԲ տվյալներով ուներ 4966$ Վրաստանի 5023-ի ու Ադրբեջանի 5388-ի դիմաց։ Սա այն դեպքում, երբ 1990-ի ԽՍՀՄ վիճակագրական պարբերականով բնակչության 1 շնչին ընկնող ազգային եկամտի ցուցանիշով (այն ժամանակ ՀՆԱ չէր հաշվարկվում) ՀՀ-ն (2945 ռուբլի) առաջ է ևՎրաստանից (2760 ռուբլի), և Ադրբեջանից (2130 ռուբլի)։ Մենք աճի տեմպերի առումով ավել ենք նաև ՌԴ-ից։ Բայց իրականում բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ծավալով չենք կարողանում մոտենալ ՌԴ ցուցանիշին։ Այս բոլորը լուրջ հիմքեր են տալիս մտածելու, որ ՀՀ ԱՎԾ-ն ընթացիկ մանիպուլյատիվ աճի տեմպեր է մոգոնում՝ փորձելով դրանք չեզոքացնել երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի բազային մեծությունը նվազեցնելու "մեթոդաբանությամբ"։
Շարունակելի

Հրանտ Բագրատյան

դիտվել է 1329 անգամ
Լրահոս
Արևմուտքն օգտագործում է ռուսական սպառնալիքի առասպելը` սպառազինությունների մրցավազքը մեծացնելու համար. Լավրով Սպաներից մեկն ասեց` այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Պահեստազորի սպաների հետ հանդիպումն ավարտվեց «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Շատ ահավոր տեսարան է»․ պատգամավորը Կիրանցից է վերադարձել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումների օրը հայտնի է Բագրատ սրբազանն ուղիղ եթերով դիմեց ԱԱԾ տնօրենին Նախ ես Վեհափառ Հայրապետի հետ պիտի խոսեմ. Բագրատ սրբազանը՝ վարչապետի իր թեկնածության մասին Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. ՌՈ-ի բացահայտումը Երևանում 20-ամյա խմած վարորդը Mazda 5-ով կոտրել է էլեկտրասյունն ու բազալտե եզրաքարը. կան վիրավորներ Երկու տարբեր Փաշինյան՝ 2020 և 2023 թվականներին․ ուշագրավ տեսանյութ Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել Բագրատ Սրբազանը փակագծեր բացեց կուսակցությունների հետ հանդիպումից (video) Փաշինյանն ամեն ինչ մարսել է, բայց Բագրատ Սրբազանն ասաց՝ մեր պայքարը ոնց ենք տանելու (video) Դադար տեսնու՞մ եք այս Շարժումը թիրախ ունի ու դրա հարցը լուծվելու է․ Բագրատ Սրբազան (video) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են Ես պարտավոր եմ լինել Եկեղեցու, Սրբազանի կողքին. Ալլա Լևոնյան (video) Սարսափելի ծրագիր եք անում․ կիրանցին՝ Գնել Սանոսյանին (video) 24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն Մելիքյան Թուրքին էլ անցնի, իմ տնից դուրս չեմ գալու․ Կիրանցում իրավիճակը լարվեց (video) ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am