Ինչ հետևանքներ կունենան Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների ուղիղ շփումները

Նախօրեին, ինչպես հայտնի է, ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի միջնորդությամբ՝ տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում: Հերթականը, ի դեպ:

Եվ, եթե Արցախի, առավել ևս՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներն ամեն կերպ ձգտում էին ու ձգտում են հնարավորինս լռությամբ շրջանցել թշնամու հետ այդ ուղիղ շփումների իրողությունը, ապա ադրբեջանական քարոզչությունը հենց միայն նշված հանդիպմամբ պայմանավորված հրապարակումներով է հեղեղված:

Արցախի ներկայացուցիչները հայտարարում են, որ նշված հանդիպումը բացառապես հումանիտար բնույթի հարցերի քննարկման նպատակ է հետապնդել, մասնավորապես, Բերձորի (թշնամական տարբերակով՝ Լաչինի) միջանցքով անցնող ավտոճանապարհի ապաշրջափակման անհրաժեշտության հետ կապված: Ստեփանակերտում նշում են նաև, որ այսպես ասած՝ տեխնիկական բնույթի հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ և Արցախի կարգավիճակին վերաբերող հարցեր ընդհանրապես չեն արծարծվել:

Սինչդեռ ադրբեջանական քարոզչությունը եղելությունը մեկնաբանում է բոլորովին այլ լույսի (ճիշտ է ասել՝ մթության) ներքո: Գլուխը՝ քարը, թե իրենք իրենց համար ինչպես են մեկնաբանում, հարցն այն է, որ այդ գնահատականները հրամցվում են նաև այսպես ասած՝ «միջազգային հանրությանը», արտաքին լսարանին, և ակտիվ են ներկայացնում:

Որո՞նք են Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ ադրբեջանական քարոզչության կամ ավելի ճիշտ է ասել՝ Ալիևի հրահանգով շրջանառության մեջ դրված հիմնական շեշտադրումները:

Նախ, Արցախի ներկայացուցիչների հետ այդ շփումները ներկայացվում են ոչ այլ կերպ, քան՝ «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղյան տարածաշրջանում բնակվող հայկական բնակչության հետ» կոնտակտներ:

Երկրորդ, որ թերևս հիմնականն է, այդ ամենը ներկայացվում է որպես «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղյան տարածաշրջանում բնակվող հայկական բնակչության» վերաինտեգրմանն ուղղված գործունեություն: Հասկանալի՞ է, չէ՞, թե ի՛նչ «վերաինտեգրման» մասին է խոսքը:

Ըստ որում, այն, որ նշված հանդիպմամբ կարծես շատ անհամ «բորշչ» են եփել, մեծ ուշացումով, բայց այնուամենայնիվ՝ թեթևակի հասկացել են նաև ԼՂՀ ԱԳՆ-ում, այլապես լրացուցիչ ճշգրտող հայտարարությամբ հանդես չէին գա՝ ի լրումն ամենի, նշելով. «Հանդիպման արդյունքներով ադրբեջանական կողմի արած մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում»:

Էհ, դուք որքան ուզում եք, գոռացեք, թե՝ «իրականությանը չեն համապատասխանում»: Կարծես չափազանց դժվար էր հասկանալ, որ նման հանդիպումներն Ալիևին պետք են գերազանցապես քարոզչաքաղաքական նպատակներով ու այդ նպատակներն իրագործելու համար:

Հարց է ծագում, թե ի՞նչ հետևանքներ կունենան Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների նման շփումները:

Ամենից առաջ պետք է նկատել, որ Իլհամ Ալիևը կոնկրետ պահանջ դրեց, որ Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ արվի և հեռացվի Արցախի պետնախարարի պաշտոնից ու առհասարակ Արցախից: Նիկոլ Փաշինյանի սիրելի Արայիկ Հարությունյանը, որ համարվում է Արցախի նախագահը, այս անգամ տեսախցիկներից հեռու, մի մեծ գավաթ սուրճ խմելուց հետո, կայծակնային արագությամբ կատարեց Իլհամ Ալիևի պահանջը և Վարդանյանին հեռացրեց պետնախարարի պաշտոնից:

Այն բանից հետո, երբ Արցախի ղեկավարությունը նման շշմեցուցիչ արագությամբ մի հատ էլ կապիտուլացվեց, Իլհամ Հեյդար-օղլին «մեծահոգաբար» պատվիրակ նշանակեց, որը շփումներ ունենա «Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջանում ապրող հայկական բնակչության» ներկայացուցիչների հետ՝ վերաինտեգրման նպատակով (ինչպես ադրբեջանական կողմն է ներկայացնում):

Հնարավոր մեկ այլ հետևանք կարող է լինել այն, որ առաջիկայում, եթե առհասարակ Արցախի խնդրի կարգավորման հարց բարձրացվի որևէ միջազգային հարթակում, ապա դժվար չէ կանխատեսել Ալիևի արձագանքը, մասնավորապես այն առումով, որ կասեն, թե իրենք իրենց պետության տարածաշրջաններից մեկի բնակչության հետ ունեցած խնդիրները ուղիղ շփումներով քննարկում են, դա իրենց ներքին գործն է ու որևէ մեկը թող չմիջամտի իրենց ներքին խնդիրներին: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ուզածն էլ հենց դա է։

Ի լրումն ամենի՝ նման հանդիպումները Բաքուն օգտագործելու է ինչպես «միջազգային հանրության» ինչ-ինչ հարցադրումներին հակադարձելու, այնպես էլ Արցախի, նաև ՀՀ վրա քարոզչաքաղաքական ճնշումներ գործադրելու նպատակով: Եվ թող հայկական կողմից որքան ուզում են հայտարարեն, թե տեխնիկական հարցեր էին քննարկում:

Միաժամանակ, Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ռեժիմի, գործնականում հրաժարվել է Արցախից և անգամ չի համարձակվում Արցախ բառն օգտանգործել, այլ ընդամենը վախվորած նշում է «Ղարաբաղի հայեր», «Լեռնային Ղարաբաղի հայություն»: Եվ նման, կներեք, քնձռոտ դիրքորոշման ու մոտեցումների պարագայում հուսալ, թե Արցախին կհաջողվի առանց որևէ համակարգված աջակցության երկար դիմակայել թշնամական ճնշումներին, կնշանակի զբաղվել ամենավատ խաբեությամբ, որն է ինքնա՛խաբեությունը:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 240 անգամ
Լրահոս
Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. ՌՈ-ի բացահայտումը Երևանում 20-ամյա խմած վարորդը Mazda 5-ով կոտրել է էլեկտրասյունն ու բազալտե եզրաքարը. կան վիրավորներ Երկու տարբեր Փաշինյան՝ 2020 և 2023 թվականներին․ ուշագրավ տեսանյութ Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել Բագրատ Սրբազանը փակագծեր բացեց կուսակցությունների հետ հանդիպումից (video) Փաշինյանն ամեն ինչ մարսել է, բայց Բագրատ Սրբազանն ասաց՝ մեր պայքարը ոնց ենք տանելու (video) Դադար տեսնու՞մ եք այս Շարժումը թիրախ ունի ու դրա հարցը լուծվելու է․ Բագրատ Սրբազան (video) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են Ես պարտավոր եմ լինել Եկեղեցու, Սրբազանի կողքին. Ալլա Լևոնյան (video) Սարսափելի ծրագիր եք անում․ կիրանցին՝ Գնել Սանոսյանին (video) 24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն Մելիքյան Թուրքին էլ անցնի, իմ տնից դուրս չեմ գալու․ Կիրանցում իրավիճակը լարվեց (video) ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում է Ես չեմ տեսնել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (video) Նոր մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության դեպքից Կառավարության ղեկավարն էլ է եղել Կիրանցում, ուզում է գումարային փոխհատուցում առաջարկել (video) Նիկո՛լ, սպասում ենք․ ձեռքերդ կտրելու պահն է․ Տիրան Լոքմագյոզյան (video) Անշնորհք հոտ ա գալիս․ կիրանցեցին Գնել Սանոսյանի «դեմքին շպրտեց» իր ասելիքը (video) Մենք աջակցում ենք Սրբազանի Շարժմանը․ Դավիթ Խաժակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am