«Մարտի 1-ը» բացահայտված է, բայց «թիվ 1 պատասխանատուն» դեռ ճառեր է «փիսիփոլայում»

Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին, նաև մեծապես իր կոչերով հրահրված-բորբոքված անկարգությունների հետևանքով զոհված 10 հայրենակիցների, այդ թվում՝ Ներքին զորքերի երկու զինծառայողի հիշատակի համար արձանի բացման ժամանակ բոցաշունչ ելույթ է ունեցել: Անգամ փիլիսոփայել է՝ փայլատակելով իրեն բնորոշ «մարգարիտներով»: Թեպետ, նրա արտասանածը, ինչպես փիլիսոփայության մեր հարգված դասախոսը կասեր, ավելի շուտ՝ փիսիփոլայություն է:

Հիացեք, խնդրեմ. «...այս օրն այսօր է՝ որպես երեկվա հետևանք, վաղն այսօր է լինելու՝ դարձյալ որպես երեկվա հետևանք: Եվ, հետևաբար, վաղը կառուցվում է այսօր, ամեն օր մեզանից յուրաքանչյուրն է կառուցում այդ վաղվա օրը»: Մի խոսքով՝ սարերը դաշտերից բարձր լինեն, գետերն ունենան 2 ափ, դե, իսկ Արեգակն էլ առավոտը դուրս գա, իսկ երեկոյան կորչի-գնա:

Ըստ ժանրի կանոնների, այդ պահին պիտի մեկնումեկը բացականչեր. «Ակո՜ւնք իմաստության...»: Եվ տարօրինակ է, որ ոչ մեկը չբացականչեց, չնայած նման տեսարանի համար հուշարձանի մոտ հավաքվածների շարքերում շատ կային: Վերցնենք թեկուզ Փաշինյանի «հատուկ հանձնարարություններով» ներկայացուցիչ, ի լրումն՝ «կլասիկ» Էդմոն Մարուքյանին, որին տեսաֆոտոխցիկները բռնացրել էին Ալեն Սիմոնյանի հետ նշված վայրում բարեկամաբար ասել-խոսելու պահին: Հիշատակվածները նրանք են, որ ընդամենը մի երկու տարի առաջ, համայն հանրությանն ի տես և ի լուր, միմյանց ինչ ասես, որ էլ չասացին (տե՛ս կից տեսանյութը): Այնպես «նախշեցին» զմիմեանս, որ նման դրսևորումից հետո, սովորաբար անցնում են մեկմեկու քիթումռութ «նախշելուն»: Թեպետ, հիշեցնենք, նման մի բան էլ եղավ, երբ Ալեն Սիմոնյանի կուսակիցները՝ ի դեմս Սասուն Միքայելյանի, հենց ԱԺ դահլիճում հարձակվեցին նույն Էդմոն Մարուքյանի վրա ու նաև թիկունքից հարվածեցին նրան: Իսկ հիմա, տեսնում եք, թե նույն Ալեն Սիմոնյանն ու նույն Էդմոն Մարությանն ինչպիսի մեղրաշոկոլադային հարաբերություններ ունեն (տե՛ս կից նկարը):

Ի դեպ, Սասուն Միքայելյանի մասին, ավելի ճիշտ, նրա միջոցով բարձրաձայնված Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի այն առանցքային համոզմունքի, որ... «թավշյա հեղափոխությունը» Արցախի ազատամարտից ավելի կարևոր իրադարձություն էր: Շատերն էին բորբոքվել այդ հայտարարությունից, որն այնքան էլ հայտարարություն չէր, այլ բացահայտ ինքնախոստովանություն:

Վերջիվերջո, ինչպե՞ս կարող է որևէ մեկի քաղաքական կարիերան կամ թեկուզ հեղափոխախժդժային «թռիչքն» ավելի կարևոր բան լինել, քան Հայրենիքի ազատագրումը կամ պաշտպանությունը: Եվ, եթե մեկը բացեիբաց ասում է, թե որն է իր, իր ներկայացրած ուժի համար ավելի կարևոր, արդեն պարզ է, թե ում և ինչի հետ գործ ունեք:

Չնայած, Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն կոնկրետ «վերաբերմունքով» են իրենց կարևորությունները ցույց տվել. «Մարտի 1-ի» զոհերի հարազատներին (ժառանգներին) հատկացրել են 30-ական միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում, իսկ, օրինակ, իրենց կառավարման հետևանքով բորբոքված պատերազմում զոհվածների ծնողներին ու ընտանիքներին՝ դրանից երեք անգամ քիչ գումար են տրամադրել:

Ի դեպ, զարմանալի է, որ «Մարտի 1-ի» զոհերի հարազատներն այլևս «գլխավոր թեմա» չեն, անգամ՝ փաշինյանական թունոտ քարոզչության ու դամքաշական քարոզչամիջոցների համար: Զարմանալի է, քանի որ իրենց սիրելի առաջնորդն էլի հայտարարել է, թե «մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն»:

Չնայած, այս մի կետում Նիկոլ Փաշինյանն, ինչ-որ տեղ իրավացի է, ինչպես անհերքելի է այն, որ «այս օրն այսօր է, իսկ վաղը՝ վաղն է լինելու»: Իրավացի է այն տեսանկյունից, որ շատ-շատերի համոզմամբ՝ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համար առանցքային մեղավորներից մեկը կամ ինչպես հիմա են ասում՝ «թիվ 1 պատասխանատուն» ինքն է՝ տեղի ունեցողից իր «փառավորված հոգով» ու դեպքի վայրից «թռնելով» հանդերձ: Թեպետ, այնպես չէ, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը հետագայում չհանձնվեց իրավապահներին, չդատվեց ու ազատազրկման չդատապարտվեց: Ի դեպ, եթե նրա նկատմամբ, ոչ առամց արտաքին բզբզոցի, նախորդ իշխանությունը ներողամտություն չցուցաբերեր և համաներման (նույն ինքը՝ «ամնիստիայի») չենթարկեր, դեռ 2018-ին էլ կշարունակեր բանտում լինել, որտեղից օրումեջ իր պաշտպաններին օգնության կանչեր էր հղում:

Այնպես որ, մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները, այսպես ասենք՝ «կիսապատժված» են: Ավելին՝ արդեն 5 տարի է, ինչ նաև դրա համար պահած մուռն են հանում Արցախից, Հայաստանից, բոլորից:

4

Ա. Հակոբյան

7or.am

դիտվել է 353 անգամ
Լրահոս
Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. ՌՈ-ի բացահայտումը Երևանում 20-ամյա խմած վարորդը Mazda 5-ով կոտրել է էլեկտրասյունն ու բազալտե եզրաքարը. կան վիրավորներ Երկու տարբեր Փաշինյան՝ 2020 և 2023 թվականներին․ ուշագրավ տեսանյութ Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել Բագրատ Սրբազանը փակագծեր բացեց կուսակցությունների հետ հանդիպումից (video) Փաշինյանն ամեն ինչ մարսել է, բայց Բագրատ Սրբազանն ասաց՝ մեր պայքարը ոնց ենք տանելու (video) Դադար տեսնու՞մ եք այս Շարժումը թիրախ ունի ու դրա հարցը լուծվելու է․ Բագրատ Սրբազան (video) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են Ես պարտավոր եմ լինել Եկեղեցու, Սրբազանի կողքին. Ալլա Լևոնյան (video) Սարսափելի ծրագիր եք անում․ կիրանցին՝ Գնել Սանոսյանին (video) 24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն Մելիքյան Թուրքին էլ անցնի, իմ տնից դուրս չեմ գալու․ Կիրանցում իրավիճակը լարվեց (video) ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում է Ես չեմ տեսնել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (video) Նոր մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության դեպքից Կառավարության ղեկավարն էլ է եղել Կիրանցում, ուզում է գումարային փոխհատուցում առաջարկել (video) Նիկո՛լ, սպասում ենք․ ձեռքերդ կտրելու պահն է․ Տիրան Լոքմագյոզյան (video) Անշնորհք հոտ ա գալիս․ կիրանցեցին Գնել Սանոսյանի «դեմքին շպրտեց» իր ասելիքը (video) Մենք աջակցում ենք Սրբազանի Շարժմանը․ Դավիթ Խաժակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am