Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի նման դեպքերում է իրեն լավ զգում և իր հոգին թեթևանում

Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի դեպքերի արդյունքում զոհվեց 10 մարդ: Դա երկրի ողբերգությունն էր, այն ուներ պատճառներ, և այս հարցում մեղավոր էին բոլոր կողմերը:

Քանզի, երբ երկրում առաջանում է այդպիսի իրավիճակ, միակ մեղավորին փնտրելը ճիշտ լուծում չէ: Այլ հարց է, որ քաղաքական ուժերը, իրենց կուսակցական շահի տեսանկյունից իրար են մեղադրում նման դեպքերում, ինչը կուսակցական շահի տեսանկյունից, բնական երևույթ է:

Մենք չենք մտնի այդ դիսկուրսի մեջ, քանզի ինչպես նշեցինք, մեղքը միայն մեկինը չի կարող լինել, իսկ կուսակցական շահ չենք հետապնդում:

Արձանագրենք միայն, որ այդ դեպքերի «հերոսներից էր» Նիկոլ Փաշինյանը, ով ոչ միայն, փառք Աստծու, չզոհվեց, այլև նույնիսկ չվիրավորվեց: Ավելին, նույնիսկ տեղում չձեռբակալվեց, այլ ճողոպրեց իր ընկերներին թողնելով կռվի դաշտում:

2020 թվականին, նույնպես երկիրը ենթարկվեց ողբերգության: Այս անգամ հակամարտությունը ոչ թե ներհայաստանյան բնույթի էր, այլ արտաքին ագրեսիայի հետևանք:

Այդ դեպքերի արդյունքում, պաշտոնական տվյալներով զոհվեց մոտ 4000 հայ երիտասարդ: Մոտ 15 000 վիրավոր ունեցանք: Այսինքն տասնյակ հազարավոր հայ երիտասարդներ և նրանց մայրեր ողբերգության և սգի մեջ հայտնվեցին:Այստեղ էլ չի կարելի նշել միայն մեկ մեղավորի մասին: Իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը, վերջինս՝ իշխանությանը: Այս հարցում էլ կան շատ պատճառներ, բայց մի օրինաչափություն է արձանագրվում: Այստեղ էլ գլխավոր «հերոսներից է» Նիկոլ Փաշինյանը: Ընդվորում այստեղ էլ, փառք Աստծու, նա ոչ զոհվեց, ոչ էլ վիարավորվեց, իր զավակը մասնակցեց պատերազմին և, փառք Աստծու նույնիսկ չվիրավորվեց:

2022-ի սեպտեմբերին էլ մենք ունեցանք 200-ից ավել զոհ: Այսինքն, 20 անգամ ավելի շատ, քան 2008-ի մարտի մեկին: Բայց այս անգամ էլ, «հերոսների» շարքում էր Նիկոլ Փաշինյանը: Ասել, որ Փաշինյանն ուրախ է այդ զոհերից, կլինի հիմարություն: Աշխարհում ոչ մի երկրի ղեկավար կամ քաղաքական գործիչ չի ուզենա իր երկրին վատություն անել:

Բայց այդպես ստացվում է, երբ երկրի գրեթե բոլոր ողբերգական դեպքերի ամենաակտիվ դերում է լինում Նիկոլ Փաշինյանը:

Փաստացի, իրեն ձգում են մահերը, ողբերգությունները: Հենց այդ ժամանակ է իր արյունը տաքանում, և նա հայտնվում է իր բնական վիճակի մեջ:

Այդպիսի գործիչներ եղել են նաև այլ ժողովուրդների պատմությանբ մեջ: Եվ գրեթե բոլոր երկրները այդ գործիչների պատճառով մեծ ողբերգություններ են վերապրել:

Պարզապես դժվար է ասել, թե տարածքով և մարդկային քանակով Հայաստանը կկարողանա՞ գոյատևել, եթե Փաշինյանի նման գործչի իշխանությունը երկար շարունակվի: Պատասխանը հայտնի է՝ ոչ, քանզի նման փոքր երկրները ունեն սահմանափակ ռեսուրսներ, նման երևույթները հանդուրժելու համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 336 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ հենց հիմա ոստիկանները ծեծուջարդով թուրքին ճանապարհ են տալիս․ Նաիրա Զոհրաբյան (video) Հենց Նիկոլը կիրանցիներին ասաց՝ «սիրելի», հասկացա՝ ջարդ է անելու․ Գեղամ Նազարյան (video) Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում Ասացին` ճանապարհը բացեք, հրաժարվեցինք, ու անմիջապես գործողությունը սկսվեց. բերման ենթարկված (video) Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Ֆիքսե՛ք սրանց սաղի դեմքերը․ դուք լավ էլ գիտեք՝ ես ով եմ․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնում «Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Ռեխներդ բացած ծիծաղում եք, թաղեմ ձեր մոր տղուն. կիրանցեցին՝ ոստիկաններին (video) Ախր մենք ինչ անենք․ստացվում ա՝ մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում (video) Հասե՛ք,․ մենք ենք մեզ միայն փորձում պաշտպանել․ կիրանցում իրավիճակը լարված է (video) Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի կանայք արտասվում են ու բղավում (video) Իսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի. լրագրողը հեգնել է Փաշինյանին «Մեզ ասում էին՝ դուք եք դեմներս կանգնել, դե կերեք»․ ծեծելով մեզ բերման են ենթարկել (video) Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է Բիրտ ուժ կիրառելով ոստիկանություն են բերման ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց. Գառնիկ Դանիելյան Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (video) Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am