Բաքվում ռուսական շահն է որոշվում հայ-ադրբեջանական «գործարքում»

Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանքեր, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը, երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր միջազգային գործընկերներից շատերը, ներառյալ նրանք, ովքեր գտնվում են այս տարածաշրջանից հեռու, ցուցաբերում են մեծ հետաքրքրություն՝ օգնելու առաջ շարժվել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Ռուսաստանը բազմիցս ասել է, որ ողջունում է ցանկացած ջանք, որը բխում է իրավիճակի կայունացման շահերից։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային անվտանգությունը մնում է ակտուալ թեմա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ադրբեջանի նախագահն, իր հերթին, հույս է հայտնել, որ այս տարին բեկումնային կլինի երկու հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում։ «Ընդունվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ապագա խաղաղության պայմանագրի հայեցակարգային բնույթը, այն է՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը։ Դա հաստատվել է հոկտեմբերին Պրահայում և Սոչիում ընդունված փաստաթղթերով»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և հենց Լավրովին այդ գործում ունեցած ներդրման համար:

Լավրովի ակնարկը հասկանալի է, «այս տարածաշրջանից շատ հեռու գտնվող մեր գործընկերները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում», կամ` «ողջունում ենք բոլոր ջանքերը, երբ դրանք ելնում են տարածաշրջանի կայունության ու տեղի երկրների շահերից»։

Մինչ օրս, կարծես, Մոսկվան բավական մեծ դժգոհություն էր հայտնում «այլ» կառույցների ներգրավվածության առիթով, ավելին, ռուսական իշխանությունների հայտարարություններում անգամ սպառնալիքի նոտաներ էին նկատվում:

Բայց Բաքվում, կարծես, ՌԴ իշխանություններն, ավելի հանգիստ են, թերևս, վստահ են, որ Ալիևի ռեժիմը կտրուկ ու ՌԴ շահերին հակասող «խաղեր» չի տա Արևմուտքի հետ:
Հիմա արդեն Լավրովն ասում է` «Մենք, ինչպես բազմիցս ասել է նախագահ Պուտինը, ողջունում ենք ցանկացած ջանքեր, որոնք կբխեն իրավիճակի կայունացման շահերից և պայմաններ կստեղծեն, որպեսզի այստեղ տեղակայված բոլոր երկրները հնարավորություն ունենան բնականոն, փոխադարձ հարգանքի հիման, փոխադարձ շահի հիման վրա համագործակցել՝ ի շահ երկրների և ժողովուրդների»:

Իսկ ի՞նչ նկատի ունի Ալիևը, երբ ասում է` 2023թ․ բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, և որ Ռուսաստանը հատուկ դերակատարում կունենա այս գործընթացում։

Ըստ ամենայնի, Բաքուն լծվել է`հարցը արագ լուծելու գործին:

Ավելին, Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից հետո, երեկ Ալիևն անգամ հայտարարել է` «հայկական կողմի հետ աշխատելու հարցում տրամադրված ենք դրական և կառուցողական, ռուսական կողմի հետ՝ որպես մեր բարեկամ և հարևան, որպեսզի արագ շրջենք թշնամանքի այս էջը և խաղաղությունը վերադարձնենք Հարավային Կովկաս»։

Ինչպիսի սրտաճմլիկ արձանագրումներ...

Մնում է հասկանալ, թե «կառուցողական» տրամադրված ու «խաղաղության» ձգտող Բաքուն ինչո՞ւ է Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց նախաձեռնել:

Պարզվում է, Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա, որով Հայաստանից պահանջում է ֆինանսական փոխհատուցում, իրենց ձևակերպմամբ, «Լեռնային Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում էներգետիկ ռեսուրսների ապօրինի շահագործման համար»։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Հաղորդագրությունում նշված է, թե խոսքը «1991-ից 2020 թվականներին «Ադրբեջանի տարածքների» «օկուպացիայի» ժամանակաշրջանում Հայաստանի կողմից «Ադրբեջանի հիդրոէներգետիկ ռեսուրսների անօրինական շահագործման» մասին է»։

Բացի այդ, ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրում է «Նախիջևանի գազամատակարարումը խափանելու» մեջ։ «Հայաստանը ոչնչացրել է Ադրբեջանում գոյություն ունեցած էներգետիկ տարանցիկ կայանքները, ինչպիսին էր Եվլախ-Նախիջևան գազատարը, ինչի պատճառով Նախիջևանի գազամատակարարումը խափանվել է»,- նշված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունում։

Ահա այսպիսի «կառուցողական» մթնոլորտ ու «խաղաղության» հիրավի օրինակելի դարաշրջան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1672 անգամ
Լրահոս
Ձեր արժանապատվությունը հավասարեցրել եք ասֆալտին, բայց տավուշցին դա չի անի․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին․ «Մայր Հայաստանը» երթ է անում Գյումրիում (video) Միջպետական ճանապարհը փակ է՝ ոստիկանների կողմից Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան Վերևը նստողը վախի մեջ ա, էդքան դողալ կարելի՞ ա, բորբոքել են, պատասխանը ստանալու են․ Բագրատ Սրբազան (video) Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից «Պոռնիկի ծնունդ, ո՞վ ես, բոմժ, դու ինձ չթողես իմ հոր տուն գա՞մ»․ լարված իրավիճակ Կիրանցում (video) «Իձի վ ժոպու»․ Լիլիթ Գալստյանը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին հիշեցրեց իր խոսքը (video) Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում Այն ինչ տեղի ունեցավ առավոտյան Կիրանցում չի կարող տեղավորվել որևէ հայի գլխում ՀՐԱՏԱՊ․ Տավուշում ջարդում են մարդկանց․ ընդդիմադիր խմբակցությունները դիմում են դեսպաններին (video) Ադրբեջանցիների 96․2%-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» (Սյունիք, Երևան և Սևան) համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Արմա Թաթոյան Սրանք վախենում են․ 200 հոգով կանգնեցին մեր դիմաց, երբ Սրբազանի հետ առաջ գնացինք (video) Բագրատ Սրբազանի վրա ձեռք բարձրացնողի ձեռքը կտրվելու է․ Հովհաննես Գալստյան (video) Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է Չարիքը, սատանան Երևանում է նստած․ Սամվել Նիկոլյան (video) Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի աշակերտները վանկարկում են «Նիկոլ դավաճան» Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918-ին. նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր. Էդգար Էլբակյան Ցուցարարները մտան ԵՊՀ․ Տավուշը հանձնվում է, դուրս եկեք պայքարի (video) Թույլ չենք տալու կրկնակապիտուլյացիա․ Հենրիխ Դանիելյան (video) Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին ՔՊ-ն Ադրբեջանի դրոշը տանելու է Արարատ․ Վաչե Հովեյան (video) Պետրոսի աչքերը կլորացան․ երեկ Փաշինյանը երկու զարհուրելի հայտարարություն արեց․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am