Մոսկվան դեռ չմարսած մի որոշումը` Հայաստանից ստացավ նոր հարված

Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանը վերաբերող թեմաների:

Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու անհրաժեշտությունն ու դրա անխափան գործունեության կարևորությունը:

Պարզվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի առաքելություն ուղարկելու հարցի շուրջ քննարկումները շարունակել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ հարցը կպահի ուշադրության կենտրոնում, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Գուտերեշի հետ զրույցում Փաշինյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին Հայաստանի պահանջը բավարարելու որոշումը: Նրանք մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն 75 օր: Միջազգային հանրությունից առայժմ միայն հորդորներն ու կոչեր ենք շարունակում լսել:

Իսկ ահա նորություն է նաև ՄԱԿ-ի առաքելություն ուղարկելու հարցի շուրջ հրապարակային արձանագրումը: Երբ ակնհայտ է, որ Մոսկվան դեռ չի մարսել ՀՀ տարածքում ԵՄ առաքելության տեղակայման որոշումը, Հայաստանի իշխանությունն այժմ էլ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն հարց է դրել:

Ի դեպ, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր հայտնել է, որ վերադառնում է տարածաշրջան՝ այցը սկսելով Հայաստանից: «Վերադառնում եմ տարածաշրջան Մյունխենում առաջնորդների հանդիպումից հետո մի շարք խորհրդակցությունների համար, սկսելով Երևանից: Ակնկալում եմ լավ հանդիպումներ առավոտյան», - Թվիթերում գրել է Կլաարը:

Հիշեցնենք, որ Մյունխենում՝ Անվտանգության համաժողովի շրջանակում, շաբաթ օրը կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:

«Որքանով ես հասկանում եմ կողմերին հրավեր և հնարավորություն է տրվել: Ի վերջո, ցանկացած նման հանդիպմանը իրենց հնարավոր մասնակցության մասին պետք է խոսեն հենց կողմերը՝ մեր հայ գործընկերները, մեր ադրբեջանցի գործընկերները», - երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե կոնկրետ երբ է կայանալու Բյուսելում սպասվող հանդիպումը:

Նախորդ օրը Փրայսը հայտարարել էր, որ առաջիկա օրերին Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում: Դիտարկմանը՝ Ռուսաստանը վերջին շաբաթներին հատկապես խիստ քննադատում է գործընթացը՝ պնդելով, թե Արևմուտքը տապալում է բանակցային գործընթացը, Փրայսն արձագանքել է. - «Իմ միակ մեկնաբանությունն այն է, որ մենք հուսով ենք տեսնել այն առաջընթացի շարունակությունը, որը տեսանք վերջին շաբաթների ընթացքում, և մենք պատրաստ ենք աջակցել կողմերին, մինչ նրանք բանակցություններ են վարում այս մարտահրավերի համապարփակ լուծման ուղղությամբ»:

Իսկ երեկ նաև լուր ստացվեց այն մասին, որ Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում...

Առաջիկա օրերին Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում, հայտնեց Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Սա կողմերի փոխգործակցության արդյունքն է: Սա Միացյալ Նահանգների հետ երկկողմ, եռակողմ ներգրավվածության արդյունք է, նաև աշխատանքի, որ Եվրամիությունն է արել իր դիվանագիտական ջանքերով, և ինչը մենք հույս ունենք տեսնել, երբ կողմերն առաջիկա օրերին կհանդիպեն Բրյուսելում՝ ԵՄ նախագահ Միշելի հյուրընկալած բանակցություններում», - հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակը: Փաշինյան-Ալիև վերջին բանակցությունները կազմակերպած, դրանց նաև մասնակցած ամերիկյան կողմի ներկայացուցիչը, սակայն, չի կոնկրետացրել ոչ օրը, ոչ էլ ձևաչափը՝ արդյոք խոսքը ղեկավարների հանդիպման մասին է։ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ բացառապես ղեկավարներն են բանակցել։

Իսկ խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական հեռակա նամակագրությունը շարունակվում են։ Ինչպես Փաշինյանն էր ասել՝ նախագծի շուրջ արդեն երեք փուլերով բանակցություններ են եղել, մեկ շաբաթ առաջ էլ հայկական կողմը հերթական առաջարկներն է փոխանցել։ Ոչ փաստաթղթի դրույթները, ոչ էլ իր առաջարկները հայկական կողմը չի հստակեցնում։

Հայաստանի արտգործնախարարը օրերս ասաց՝ հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումները սկսելիս Ադրբեջանի հետ եղել է պայմանավորվածություն՝ երկու ուղղությամբ վարել բանակցությունները՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ ու միջազգայնորեն տեսանելի երկխոսությամբ ԼՂ-ի հայության իրավունքների ու անվտանգության հարցով Բաքվի ու Ստեփանակերտի միջև։ Միրզոյանը, համենայնդեպս, չասաց, որ այդ պայմանավորվածությունները փոխվել են։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3548 անգամ
Լրահոս
Կիրանցիներին ջարդելուց հետո ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձմնումը (video) Հենց հիմա 4 հոգի կարող են Նիկոլի «հարցերը լուծել»․ Արտյոմ Խաչատրյան (video) Էս ինչ բերեց մեր գլխին․ մեզ առևանգելու են, կոտորեն (video) Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին Պայքարը, հավատը և արժանապատվությունն երբեք չպետք է լքի մարդուն, առաջին հերթին՝ ոստիկանին ու զինվորականին․ Զաքարյան Տավուշում ոստիկանները բնակիչներին են «կտոր-կտոր» անում, Նիկոլն էլ ուտելիքից է խոսում (video) «ՀՀ իշխանությունը Կիրանցում փաստացի պատրաստ է Ադրբեջանին հանձնել մոտ 180 մլրդ քառ. մմ ՀՀ տարածք. հաշվենք հենց մմ-ով». Դավիթ Գալստյան Ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում (video) Հիստերիկ վիճակով ոստիկանները հարձակվեցին․ մի նպատակ ունեին․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Նիկոլի չափ Նիկոլ են բոլոր այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքի ու փողի համար լուռ են մնում կամ մասնակցում երկրի կործանմանը․ Հոխիկյան Հայաստան պետության ամոթը Պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ներկայացրել է սահմանազատվող Կիրանցում իրավիճակը (video) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան Բագրատ Սրբազանի վրա հարձակված «պոռնիկնե՛ր», ձեզ սատանան էլ չի ընդունելու․ Նաիրա Զոհրաբյան (video) Կանգնած էինք՝ փոխոստիկանապետը հարձակվեց մեզ վրա, ի՞նչ պետք է անեի դատարկ ձեռքերով. Բագրատ Սրբազան (video) Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան Ձեր արժանապատվությունը հավասարեցրել եք ասֆալտին, բայց տավուշցին դա չի անի․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին․ «Մայր Հայաստանը» երթ է անում Գյումրիում (video) Միջպետական ճանապարհը փակ է՝ ոստիկանների կողմից Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան Վերևը նստողը վախի մեջ ա, էդքան դողալ կարելի՞ ա, բորբոքել են, պատասխանը ստանալու են․ Բագրատ Սրբազան (video) Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից «Պոռնիկի ծնունդ, ո՞վ ես, բոմժ, դու ինձ չթողես իմ հոր տուն գա՞մ»․ լարված իրավիճակ Կիրանցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am