Լաչինից մինչև Ամուլսար

1988–ի Ղարաբաղյան շարժմանը զուգահեռ առաջ եկան «բնապահպաններ», որոնք մեր երկրում բնապահպանական աղետի, տնտեսական փլուզումների, մարդակյին խեղված ճակատագրերի պատճառ դարձան։

Փակված ատոմակայանը բազմաթիվ ծառահատումների բերեց։ Փակված գործարանները մարդկանց մի մեծ խմբի գցեց աղքատության գիրկը։

«Բնապահպաններն» իրենց սև գործն 90–ականների սկզբում արեցին ու ծլկեցին։ Բայց նրանց հետևորդները մնացել են ու շարունակում են վնաս տալ մեզ։

Լաչինում ադրբեջանցի «բնապահպանները» փակել են ճանապարհը՝ Արցախում դառնալով անվտանգային, հումանիտար, սոցիալ–տնտեսական ճգնաժամի պատճառ։

Ադրբեջանցի իրենց գործընկերներից պակաս վնասակար չեն իրենց հայ գործընկերները։ Խաչիկ Սատմբուլցյանի մերօրյա հետևորդները 2018–ից փակել էին Ամուլսարի հանքի ճանապարհն ու չէին թողնում ոսկու արդյունահանում, թե բա՝ բնապահպանական աղետ է լինելու։

Նիկոլ Փաշինյանը պետբյուջեից 400 հազար դոլար ծախսեց, որպեսզի պարզի, թե ինչքանով է ոսկու հանքի շահագործումը վնասակար բնապահպանական տեսանկյունից։ Պարզել էին, որ վնասակար չէ, բայց հանքը չէր աշխատում, քանզի «բնապահպաններն» իրենց քամակները ճղում էին այդ հարցում։ Փողոցով ու ճանապարհ փակելով իշխանության եկած Նիկոլն էլ ընդառաջ էր գնում դրանց ճղճղոցներին, քանզի, ինչպես երեկ պարզվեց, իրեն դա ձեռնտու էր։ Արդյունքում մեր տնտեսությանը, պետության իմիջին հսկայական հարվածներ հասցվեցին, ունեցանք անդառնալի կորուստներ։

Երեկ հայտնի դարձավ, որ Ամուլսարի հանքը վերագործարկվելու է։ Հանքում փայ է ունենալու նաև Նիկոլ Փաշինյանը (անունը դրել են «կառավարության փայ», բայց դե պետբյուջեն ընտանեկան բյուջեի վերածած Նիկոլի համար կառավարության ունեցածն՝ ի՛ր ունեցածն է)։ Թվում էր, թե ճանապարհ փակողները պետք է ինքնաբուխ նետվեին դուրս այս լուրից հետո, բայց նրանցից ամենաճղճղանները շտապեցին հայտարարել, որ իրենց վրա հույս չդնեն։ Դա նշանակում է, որ հիմա նրանց փող չեն տալիս «բնապահպանություն» անելու համար։ Իսկ եթե փող չկա, ապա այդ «բնապահպանները» դառնում են ձկան պես համար ու գնում այնտեղ, ուր փող կա։ Գնում են նույն պատվիրատուի նշած այլ հասցեով (օրինակ՝ Գյումրիում ռուսական ռազմաբազայի դեմ ցույց անելու)։

Ի դեպ, հայ «բնապահպանները» մարմնավաճառների նման են, բայց մի տարբերությամբ։ Եթե վերջիններս երբեմն կարող են ձրի տրվել՝ ելնելով որոշ սկզբունքներից կամ հանուն իրական հաճույքի, ապա «բնապահպաններն» առանց փող ոչինչ չեն անի, եթե մեր հանրապետության բոլոր ծառերը հատվեն, հանքերը քրքրվեն կամ նույնիսկ թուրքը մտնի Ամուլսար ու բարբարոսաբար հանի ոսկիները։ Վերջին դեպքում, ամենայն հավանականությամբ, հայ «բնապահպանները» կողջունեն թուրքերին, քանզի պատվիրատուն նրանց համար միշտ ճիշտ է։

Հայկ Ուսունց

Աղբյուր` 7or.am

դիտվել է 578 անգամ
Լրահոս
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է Բիրտ ուժ կիրառելով ոստիկանություն են բերման ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց. Գառնիկ Դանիելյան Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (տեսանյութ) Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել Գյուղում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. գյուղապետ Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու» Գերլարված իրավիճակ․ ոստիկանական զորքերը ներխուժել են Կիրանց, տղամարդկանց բերման են ենթարկում (video) ՀՐԱՏԱՊ!!! Սաղ տղերքին զորքով հավաքել տարել են. կիրանցիներ (video) Լարված իրավիճակ․ Թքել եմ ես ձեր վրա․ սաղ զորքով եկել ու 20 տղու հավաքել են․ կիրանցի (video) ՇՏԱՊ․ Փաշինյանը ոստիկանական զորքն ուղարկել է կիրանցիների հետևից (video) ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am