Մոսկվան փոխանցել է Երևանին և Բաքվին
Ռուսաստանի միջնորդությունն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական և բովանդակալից երկխոսություն ապահովելուն՝ փոխադարձ ընդունելի հանգուցալուծումներ գտնելու նպատակով, որոնք հաշվի կառնեն երկու կողմերի շահերը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը TASS գործակալությանը։
«Այդ նպատակով մենք նաև մեր գործընկերներին ենք փոխանցել խաղաղ գործընթացի հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ ռուսական նկատառումները, որոնք հաշվի են առնում կողմերի մոտեցումները»,-ասաց նա։