Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ վաշտի հրամանատարի խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով չորրորդ մեղադրյալ՝ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ վաշտի հրամանատարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվել Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Դատախազության տվյալներով՝ զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ն, պարտավոր լինելով հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով եւ նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, խաղաղ եւ պատերազմական ժամանակ պատասխանատու լինելով վաշտային տնտեսության վարման համար, միաժամանակ պարտավոր լինելով կազմակերպել վաշտի սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ այլ նյութական միջոցների ժամանակին ստացումը, ամսական առնվազն մեկ անգամ ստուգել դրանց առկայությունը, հետեւել վաշտում հակահրդեհային միջոցառումների անցկացմանը, պարտավոր լինելով սահմանված ժամկետներում անցկացնել ստուգումներ նյութական միջոցների առկայության համար, ըստ հրամանի զեկուցել վաշտային տնտեսությունում բացահայտված այն բոլոր թերությունների մասին, որոնք հնարավոր չէ վերացնել սեփական ուժերով եւ միջոցներով, կազմակերպել եւ ապահովել վաշտի զբաղեցրած շենքերի հրշեջ անվտանգությունը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով նշված պարտականությունները չի կատարել, այդ թվում նաեւ` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում` անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:

Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաեւ պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները եւ դուրս գալ այնտեղից: Դրա հետեւանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան եւ թվով 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Սրան հաջորդելու է Կիրանցի, Ոսկեպարի ու Բաղանիսի հետևի անկլավների հանձնումը․ Հրանտ Բագրատյան Նախօրեին ուժեղ քամուց ծառեր եւ էլեկտրասյուները են տապալվել. Բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում Տիգրան Հակոբյանը «փախչում է», երբ լսում է Սյուզի Բադոյանի հարցերը (video) Լուկաշենկոն Ալիևի հետ մեկնել է օկուպացված Արցախ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանցի դպրոցում հանդիպում է բնակիչների հետ Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան Միուտքը Կիրանց գյուղ փակ է ՀՀ քաղաքացների համար Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լսեց՝ կինը «անասուն» բառով է բնութագրել Սրբազանի Շարժման անձանց (video) Կոֆեի բաժակ նայելով է՞,ո՞նց է նա մեր տները հանձնում․լարված զրույց կիրանցեցիների ու պատգամավորի միջև (video) Արտակարգ. 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը Կիրանցի բնակիչները սպասում են մարզպետի ժամանմանը և չեն բացում միջպետական ճանապարհը Փաստաբանները գործադուլ են հայտարարելու Լարված իրավիճակ․ Երկրի սահմանն ինձնից ու քեզնից գաղտնի է պահում, որովհետև տարածք է տվել․ ընդդիմադիր (video) Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետ Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Սրբազան պայքարի մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավոր Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209 Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար Ձյուն է տեղում Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am