Ներքին Հանդում մտահոգված են․ թշնամին գերեզմանատնից քիչ է հեռու

Հրապարակը գրում է․ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի բնակիչները կրկին չեն կարողանում գնալ գերեզմանատուն:
Պատճառն այն է, որ նախորդ տարվա մարտից ադրբեջանական զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել:
Համայնքի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հակառակորդը գերեզմանատնից 25 մետր հեռավորություն վրա է։
Հարցին՝ երբ մարդ է մահանում, որտե՞ղ են հուղարկավորում, պատասխանեց, որ դեռեւս ոչ ոք չի մահացել, բայց, եթե մահանա ինչ-որ մեկը, ապա չեն իմանալու՝ որտեղ են հուղարկավորելու․ «Մտածում ենք այդ ուղղությամբ, ամբողջ օրը մեր խոսակցության թեման դա է, այնպես չէ, որ հեշտ լուծվող հարց է։ Ցանկացած մարդ, որ գալիս է կառավարությունից, այդ հարցն ենք բարձրացնում, թե ոնց կարող ենք լուծել»։
Վարչական ղեկավարից նաեւ հետաքրքվեցինք, թե արդյոք գյուղը լքողներ եղե՞լ են, պատասխանեց՝ ոչ, բնակիչները գյուղում են։