Արցախի գազալցակայանները ժամը 10։30-ից մինչև 17:00 կվերսկսեն աշխատանքը
![Արցախի գազալցակայանները ժամը 10։30-ից մինչև 17:00 կվերսկսեն աշխատանքը](/timthumb.php?src=/disc/28-01-23/9574ee6af3eaf84e90fca55136293df5.jpg&w=708)
Արցախի Հանրապետության շրջանների գազալցակայաններն այսօր ժամը 10։30-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև 17։00-ն, որից հետո կդադարեցվեն աշխատանքները՝ պայմանավորված բնական գազի մասնակի մատակարարմամբ:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից: