Ապշած ենք, որ BBC-ի հաղորդավարն Արցախի ժողովրդին առաջարկում է ցեղասպանություն՝ որպես «իրատեսական տարբերակ». Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ուսումնասիրել է BBC-ով հեռարձակված HARDtalk հաղորդման հարցազրույցն Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ և դրանում հայտնաբերել արմենոֆոբիայի հետքեր:

«Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ցնցված և սարսափած է, որ BBC HARDtalk-ի հաղորդավար Սթիվեն Սաքուրը 2023թ. հունվարի 23-ին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցի ժամանակ առաջարկել է ցեղասպանություն՝ որպես Արցախի հայերի առջև ծառացած երկու «իրատեսական տարբերակներից» մեկը»,- ասվում է ինստիտուտի հայտարարության տեքստում:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնատիրական ռեժիմի կողմից Արցախի անօրինական 44-օրյա շրջափակմանը, Սաքուրը Վարդանյանին հարցրել է.

«Դուք այժմ վերահսկում եք մի փոքրիկ անկլավ, որն այժմ գտնվում է տնտեսական շրջափակման մեջ, և թվում է, թե ձեր միակ իրատեսական տարբերակը կամ Ադրբեջանի հետ քաղաքական գործարք մշակելն է, կա՛մ ժողովուրդը՝ Լեռնային Ղարաբաղի հայ համայնքը, պետք է որոշի, որ սա այլևս կայուն չէ և լքի տարածքը։ Այսպիսով, ո՞ր մեկն է լինելու՝ քաղաքական գործարք, թե՞ հեռանալ»։

Ի պատասխան այս հարցադրման՝ Լեմկինի ինստիտուտը հերթական անգամ հիշեցրել է, որ մահվան սպառնալիքով մարդկանց ստիպել լքել իրենց հողը՝ ցեղասպանության ձև է: «Լեմկինի ինստիտուտը զարմացած է, որ ստիպված է մատնանշել, որ ցեղասպանությունը երբեք չպետք է առաջարկվի վտանգի տակ գտնվող ժողովուրդներին՝ որպես ապագա հնարավոր «իրատեսական տարբերակ»:

Ցեղասպանության սպառնալիքի տակ գտնվող մարդիկ բախվում են առանց ընտրության ընտրության: Եթե հայերին ստիպեն փախչել ադրբեջանական սպառնալիքների դիմաց, դա «իրատեսական տարբերակ» չէ, դա ցեղասպանություն է: Սաքուրի կողմից հարցի նման ձևակերպումը նրան դնում է հանցագործի դիրքում, որն այս դեպքում Իլհամ Ալիևն է։ Արցախը տեղավորելով ֆանտաստիկ սցենարի մեջ, որտեղ հնարավոր են քաղաքական բանակցություններ ներկայիս հակահայ, ցեղասպան ադրբեջանական վարչակարգի հետ, Սաքուրը ներգրավվում է ցեղասպանության ոչ այնքան նրբանկատ ժխտման մեջ և նույնիսկ մեղադրում է զոհին, թե իբր Արցախը շրջափակման մեջ է ոչ թե Ադրբեջանի ցեղասպան ծրագրերի, այլ արցախահայության կամ նրանց ղեկավարների կամ երկուսի կողմից ինչ-որ անբացատրելի համառության պատճառով»,- կարծում են Լեմկինի ինստիտուտում:

Ավելին, ըստ մասնագետների՝ գործարկելով DARVO (մերժել, հարձակվել, շրջել զոհին և հանցագործին) կոչվող մարտավարությունը՝ Սաքուրը արտացոլում է ցեղասպանների ընդհանուր ռազմավարությունը: Սաքուրը ոչ մի անգամ չի նշում, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը 2020թ. պատերազմին վերջ դրած հրադադարի համաձայնագրի խախտում է, և ոչ էլ նշում է, որ խաղաղ բնակչության դեմ պաշարման մարտավարությունը միջազգային իրավունքի խախտում է։

«Փաստորեն, նա կարծես թե արդարացնում է շրջափակումը` հղում անելով 2020թ. համաձայնագրի պայմանների վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև «թյուրըմբռնմանը», այն բանից հետո, երբ Վարդանյանն իրավացիորեն նշում է, որ շրջափակումը վերը նշված զինադադարի ակնհայտ խախտում է»,- ասվում է ինստիտուտի հրապարակման մեջ:

Ըստ մասնագետների՝ հարցազրույցի ամենախոսուն պահերից մեկն այն է, երբ Սաքուրն ընդհատում է Վարդանյանին՝ «պարզաբանելու» Արցախի մասին խոսելու լեզուն.

«Դուք նոր Ձեր տարածքի մասին խոսելիս անվանեցիք այն Արցախ. ես ուզում եմ հստակեցնել, որ եթե դուք ձեր տարածքում այն անվանում եք Արցախ, Ադրբեջանի կառավարությունն, իհարկե, այն անվանում է Լեռնային Ղարաբաղ, ինչպես և միջազգային հանրությունը, ես պարզապես ուզում եմ հստակեցնել սա»:

«Լեմկինի ինստիտուտն ապշած է Սաքուրի համառությունից Լեռնային Ղարաբաղ անվան օգտագործման հարցում։

Ըստ Սաքուրի «պարզաբանման»՝ Արցախ անվանումն անօրինական է, մինչդեռ այն իրականում տարածաշրջանի պատմական հայկական անվանումն է։ Նրա համառությունը նաև անտեսում է Լեռնային Ղարաբաղ կամ պարզապես Ղարաբաղ տերմինի քաղաքական ենթատեքստը, անուն, որը հաճախ օգտագործվում է խոշտանգումների ժամանակ, երբ ադրբեջանցի զինվորները ֆիզիկական վնասի սպառնալիքի տակ ստիպում են հայ ռազմագերիներին կրկնել այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է «Ղարաբաղն Ադրբեջանն է»։

Նման դրվագներ փաստագրվել են հենց ադրբեջանցի զինվորների կողմից և տարածվել սոցիալական ցանցերի միջոցով: Սաքուրի մեկնաբանությունը, որը նա ձևակերպում է որպես բացահայտված և անհերքելի ճշմարտություն, ցույց է տալիս արցախյան հակամարտության պատմության լիարժեք անտեղյակություն և անտեսում է այն փաստը, որ Արցախը տրվել է Ադրբեջանին Խորհրդային Միության գաղութատիրության ներքո՝ առանց նրա մեծամասամբ հայ բնակչության համաձայնության կամ մասնակցության»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելին, ինստիտուտի մասնագետները կարծում են, որ թեև Սաքուրն անընդհատ ասում է «ձեր տարածքը», նա կարծես թե անտեսում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Լեմկինի ինստիտուտը հիշեցնում է, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավական համակարգում ամենահիմնարարներից մեկն է՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության և մարդու իրավունքների մի շարք փաստաթղթերի: Այս իրավունքը նույնքան հիմնարար է, որքան տարածքային ամբողջականությունը, հավասար ինքնիշխանությունը և ուժի կիրառման ընդհանուր արգելքը։

«Արցախի հայերը 1991թ. ի վեր շարունակաբար և հետևողականորեն արտահայտել են անկախության իրենց կամքը, երբ անցկացրին հանրաքվե, որի արդյունքում ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, քվեարկեց ինքնավարության օգտին: Ավելին, նրանք կառուցել են ժողովրդավարական ինստիտուտներ և մշտապես պահանջել են ճանաչվել համաշխարհային մասշտաբով որպես անկախ Հանրապետություն: Այսպիսով, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անվանելով այն Արցախ, ոչ միայն հարգում է տարածաշրջանի հնագույն պատմությունը, այլև իրացնում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ որպես երկրի պաշտոնական ներկայացուցիչ»,- ասվում է հայտարարության մեջ։ Լեմկինի ինստիտուտը եզրակացնում է, որ ամբողջ հարցազրույցը, փաստորեն, բնութագրվում է ենթադրություններով և ձևակերպումներով, որոնք, ըստ երևույթին, գալիս են Բաքվից: «Երբեմն Սաքուրը կարծես սոցիալական մեդիան օգտագործում է որպես միակ աղբյուր ճշմարտության ահռելի պնդումների համար, ինչպես, օրինակ, արցախցիները կարծում են, որ Վարդանյանի «…պետական նախարար լինելու շրջանը աղետ է»:

Մի պահ Սաքուրը որպես աղբյուր նշում է «քաղաքագետ» Էլխան Շահինօղլուին՝ Բաքվի «Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավարին, և մեջբերում է նրա խոսքերը, թե «Ռուբեն Վարդանյանը Մոսկվայի մարդն է Ղարաբաղում»։

Սաքուրը, թվում է, բացարձակապես անտեղյակ է, որ Ադրբեջանի բոլոր հետազոտական հաստատությունները, ինչպես բոլոր լրատվամիջոցները, գտնվում են նախագահ Ալիևի ռեժիմի լիակատար վերահսկողության ներքո։ Եթե Սաքուրը պատրաստվում է նշել ադրբեջանական քարոզչությունը որպես աղբյուր, նա պարտավոր է ունկնդիրներին տեղեկացնել, որ Ադրբեջանում հարցումների, հետազոտությունների կամ խոսքի ազատություն չկա»,- ասում են հայտարարության հեղինակները: Ավելին, նրանց կարծիքով՝ Սաքուրը կարծես թե նաև տեղյակ չէ, որ ռուսական գազն արտահանվում է Ադրբեջան, իսկ հետո, ենթադրաբար, Եվրոպա, ինչը կարող է նշանակել, որ Իլհամ Ալիևն ինքը, փաստորեն, «Մոսկվայի մարդն» է Հարավային Կովկասում։ Ըստ այդմ, նման կարևոր և բոլորին հայտնի համատեքստը դուրս թողնելը կարծես նպատակաուղղված է դիտավորյալ մոլորեցնելու հանդիսատեսին:

«Այդ հարցազրույցի զգալի մասը փորձ էր վարկաբեկել Ռուբեն Վարդանյանին՝ որպես կոռումպացված գործարարի և ռուսական խամաճիկի։ Նման հարցադրումների վտանգն այն է, որ այն ուղիղ գծով կապվում է արմենոֆոբիայի հետ: 19-րդ դարի Համիդյան ջարդերի ժամանակներից հետո հայերի նկատմամբ բռնությունն արդարացվում է նրանով, որ նրանք ռուսների համախոհն ու խամաճիկն են: Թեև Լեմկինի ինստիտուտը սրտանց աջակցում է քաղաքական առաջնորդներին բարդ հարցեր տալու լրագրողի գործին, այս դեպքում հարցերն ավելի շատ նեղ ու սահմանափակ էին, քան բարդ, և արդյունքում մենք կորցրինք հնարավորությունը լսելու Արցախի ղեկավարության տեսակետը այնպիսի կարևոր թեմաների վերաբերյալ, ինչպիսին է կառավարումը շրջափակման ժամանակ, ինչ է պետք միջազգային հանրությունից, ապագայի պլանավորումը և հայրենիքի նշանակությունը»,- ասվում է հայտարարության տեքստում։ Լեմկինի ինստիտուտը այս «ցավալի» հարցազրույցը դիտարկում է որպես «Հարավային Կովկասի և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին համաշխարհային լրատվամիջոցների ապշեցուցիչ անտեղյակության հետևանք»։

«Մենք դա դիտարկում ենք նաև որպես ցեղասպանության հանցագործության և դրա կանխարգելման եղանակների մասին ԶԼՄ-ների անտեղյակության հետևանք։ Վերջապես, մենք կարծում ենք, որ այս հարցազրույցը Մեծ Բրիտանիայում հակահայության և թուրքամետության ուժեղ ներքին լարվածության հետևանք է, որը սկիզբ է առնում 19-րդ դարի վերջից, մասնավորապես Բաքվի շուրջ նավթի հայտնաբերումից և ադրբեջանական նավթահորերում բրիտանական խոշոր ներդրումներից սկսած: Կոչ ենք անում բրիտանական լրատվամիջոցներին ուսումնասիրել հնարավոր հակահայկական կողմնակալությունն իրենց հրապարակումներում։ Մենք նաև կոչ ենք անում BBC-ին և համաշխարհային այլ լրատվամիջոցներին ապահովել Հարավային Կովկասի վերաբերյալ իրենց հրապարակումների ճշգրտությունը: Մենք նաև առաջարկում ենք, որ ավելի շատ մեդիա ընկերություններ կենտրոնանան իրենց խմբագիրներին և լրագրողներին զանգվածային վայրագությունների և դրա կանխարգելմանն առնչվող օրենքների և մոտեցումների վերաբերյալ կրթելու վրա: Վերջապես, խնդրում ենք, որ լրագրողները չառաջարկեն ցեղասպանության արդյունքները որպես «իրատեսական տարբերակներ» վտանգված համայնքների համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Թարգմանությունը aravot.am-ի

դիտվել է 1196 անգամ
Լրահոս
Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am