Մոսկվայի կոշտ գնահատականը. Հայաստան-Ռուսաստան առճակատման առաջին հայտը

Այն բանից հետո, երբ ԵՄ խորհուրդը օրեր առաջ համաձայնություն տվեց Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը, ազդարարեցին, թե «առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում վստահության ամրապնդմանն ու այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որ կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից գործադրվող ջանքերին»։

«Հայաստանում առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավման նոր փուլի մեկնարկն է ազդարարում։ ԵՄ շարունակելու է աջակցել լարվածության թուլացմանն ուղղած ջանքերին՝ հանձնառու լինելով աշխատել երկու կողմերի հետ՝ վերջնական նպատակ ունենալով տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը», - հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Արձագանքելով Հայաստանի պահանջին՝ քաղաքացիական առաքելությունը կանոնավոր հիմունքների վրա պարեկություն կիրականացնի՝ տեղեկություններ հաղորդելով իրավիճակի մասին, ինչը կմեծացնի ԵՄ իրազեկման մակարդակը։ Առաքելությունը նաև կաջակցի ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին», - ասվում էր ԵՄ հաղորդագրության մեջ։

Առաքելությանը երկու տարվա մանդատ է տրվել, դրա կենտրոնակայանը գտնվելու է Հայաստանում։

Երեկ Ռուսաստանի ԱԳՆ-ն ահա, բավական կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ...
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում նշել են, թե «Ռուսաստանը ֆիքսում է, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»: Ըստ Ռուսաստանի արտաքին գերատեսչության, «եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվել է հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի դիտորդական կարողություններն օգտագործելու վերաբերյալ, ապա առաքելությունը կարող է արագորեն տեղակայվել»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության համոզմամբ, Եվրամիության քաղաքականությունը վնաս կհասցնի հայերին և ադրբեջանցիներին: «Ամեն գնով Հայաստանում տեղն ամրապնդելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը մի կողմ մղելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել տարածաշրջանի խաղաղ զարգացմանը ձգտող հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին»:

ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, թե «Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը կարձագանքի Հայաստանում Եվրոպական միության դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով տեղում իրավիճակի զարգացումը»։ ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, որ «եթե Բրյուսելում շահագրգռված լինեին Հարավային Կովկասի խաղաղությամբ, ապա դիտորդների աշխատանքը կհամաձայնեցնեին նաև Ադրբեջանի հետ»:

Փաստացի, ստացվում է, որ Մոսկվան սպառնում է, որ եթե նրանց դուր չգան եվրոպացիների պահվածքը, նրանք համարժեք կգործեն` «Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը կարձագանքի Հայաստանում Եվրոպական միության դիտորդների պահվածքին»:

Եվ մեկ էլ հետաքրքրական է, որ Մոսկվան դժգոհ է, որ Ադրբեջանի կարծիքի հետ Հայաստանում հաշվի չեն նստել, նրանց կարծիքը հաշվի չեն առել, այսինքն, ՀՀ ինքնիշխան տարածքում ԵՄ դիտորդների առկայության որոշման համար պետք է տեղեկանար նաև, թե ինչ կարծիք ունի Ալիևի վարչակազմը:

Սա իհարկե, արդեն չափից դուրս է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Բաքուն ու Անկարան միահամուռ դեմ են ՌԴ-ի քաղաքականությանն` ընդդեմ Ուկրաինայի: Բառացիորեն երեկ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակը Ռուսաստանին «ագրեսոր» է անվանել, Ուկրաինային` «զոհ»:

Ու այս պայմաններում ՌԴ ԱԳՆ-ն, նեղված հայտարարում է, թե ինչու Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի դիրքորոշման հետ հաշվի չի նստել` ՀՀ տարածքում ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու որոշման առիթով:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշմանը, ապա այստեղ Մոսկվայի դիրքորոշումը ևս հակասական է: 44-օրյա պատերազմից հետո, անգամ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայից հետո ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չեղավ Ադրբեջանի կողմից վարվող ահաբեկչական, հարձակողական գործողությունների առիթով: Այս կառույցից մինչ օրս որևէ հստակ դիրքորոշում չի հնչել, նրանք պաշտպանո՞ւմ են ՀՀ տարածքային ամբողջականությունը, թե ոչ:

Իհարկե, Փաշինյանի իշխանությունը օգտվում է իրավիճակից, Արևմուտքի խաղը բավական հետևողականորեն առաջ է տանում: Բայց ինչպես ասում են` դրա նախադրյալները, ցավոք, Մոսկվան դրել է` չափից դուրս Թուրքիայի ու Ադրբեջանի հետ չափից դուրս ջերմ հարաբերությունների հիմքով, որը ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանությունն էլ իր հերթին բավական հմտորեն գործի դրեց ու, կարելի է ասել, նույնիսկ որոշակի հաջողությունների հասավ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4427 անգամ
Լրահոս
Մի քանի կնիկ պահող Արայիկ Հարությունյանի սիրտը ադրբեջանական քիրվայություն է ուզում․ Իսագուլյան (video) Կապանի ժողովուրդը մեզ ասաց ամենակարևորը․ Քրիստինե Վարդանյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Ձեր հայրենասեր թիմը, պարզվում է, այնքան էլ հայրենասեր չէ․ Արցախցի պատգամավորը՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան-Հնդկաստան. երկու երկրների համագործակցության չիրականացված ներուժն ու հեռանկարները․ «Լույս» Ադրբեջանական ԶՈՒ-ն Շուշիի շրջանում հատել է շփման գիծը և զբաղեցրել 20-54 բարձունքը. Փաշինյան (video) Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի «Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի» (video) Քաղցր բառեր, դառը իրականություն (video) Էդգար Ղազարյանը ցանկանում է ՔՊ-ական պատգամավորների հետ Եթե նա գա. Գուտերեշը պատրաստ է հանդիպել Լավրովի հետ Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի. Ալիևի առաջ կրկին արդարանում է (video) Ադրբեջանական զորքերը հայտարարել են նոր տարածքներ վերցնելու մասին Երևանում կառուցվող էլիտար շենքի վագոն-տնակի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի Այս պահից սկսած՝ ով հարձակվի Սյունիքի վրա,հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա․համաձայնագիր է ստորագրվել Սարսափած լսում էի Սեդա Սաֆարյանին․ այս մակարդակի ՍԴ ու ՍԴ դատավո՞ր․ Հրանտ Բագրատյան (video) Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում «Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում». հայտարարություն «Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց». Արմեն Աշոտյան Ամբոխները համակերպված «Свой среди чужих, чужой среди своих»․ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Եթե իրավիճակը երկում դառնա օրհասական` "санузел"-ային ֆոտոսեսիաներն էլ կկազմակերպեն... Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ 36 ժամ ջուր չի լինելու Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մարտի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են 44-րյա պատերազմում զոհվածի մայրերը Մարտի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Մարտի 29-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am