Ուկրաինական ճգնաժամ․ մինչև վերջին եվրոպացին

7or.am-ը գրում է․ Արևմուտք–Ռուսաստան հակամարտությունը մտնում է է՛լ ավելի թեժ փուլ։ ԱՄՆ–ի ճնշմամբ Գերմանիան «Լեոպարդ – 2» տանկեր կմատակարարի Ուկրաինային։

Ամերիկացիները զուտ ձևականորեն մի քանի տասնյակ տանկ կտան, բայց մնացածը կթողնեն Գերմանիայի ուսերին։

Թեև Գերմանիայի հանրային կարծիքի ճնշող մեծամասնությունը դեմ է այդ որոշմանը, սակայն Գերմանիայի նիկոլները, այն է՝ խամաճիկային իշխանությունները կատարեցին Վաշինգտոնից իջեցրած հրահանգը և տանկեր կտան Ուկրաինային։ Դա նշանակում է, որ պատերազմը մտնում է շատ ավելի մարդակեր ու արյունոտ փուլ։ Դա նաև նշանակում է, որ ԵՄ–ն է մտնում ուղիղ հակամարտության մեջ ՌԴ–ի հետ, ինչի հետևանքները սարսափելի է կանխատեսելը։

Եթե գերմանական տանկերը հասնեն մարտի դաշտ, ապա 2–րդ համաշխարհային պատերազմից հետո 1–ին անգամ միմյանց կբախվեն ռուսական ու գերմանական տանկերը, որոնք տարատեսակ հուշեր ու ստերեոտիպեր կարթնացնեն՝ այդտեղից բխող գործողություններով։ Եթե մինչև հիմա ռուսական հասարակության մի մասն անտարբեր էր ճգնաժամի նկատմամբ, չէր հասկանում դրա իմաստը և ներքուստ նաև քննադատում էր Կրեմլին, ապա հիմա շատերի մոտ գերմանական տանկերը կարող են ֆաշիզմի հարձակման հետ ասոցացվել, ինչը կտրուկ կփոխի հանրային կարծիքը։

Գերմանացի ժողովուրդը չի ուզում, բայց Գերմանիայի իշխանությունը կատարում է այն, ինչը թելադրվում է դրսից։ Գերմանական տանկերի ներգրավումը ցույց է տալիս, որ ԱՄՆ–ը որոշել է ոչ միայն մինչև վերջին ուկրաինացին պայքարել Ռուսաստանի դեմ, այլ նաև՝ մինչև վերջին եվրոպացին։ ԱՄՆ-ն որոշել է մաշեցնող, հյուծող, ոչնչացնող պատերազմ մղել Ռուսաստանի դեմ՝ այլոց ձեռքերով։ Ռուսաստանում այս ամենը տեսնում ու պատրաստվում են։

Կրեմլում հասկացել են, որ շուրջ 20 տարի «Պատյոմկինյան գյուղեր» են կառուցվել։ Հիմա ռուսական բանակի մոդեռնզացիան, հին ու բարի ավանդույթի համաձայն, իրականացնում են հընթացս՝ պատերազմին զուգահեռ։

Ինչ վերաբերում է պատերազմի ելքին, ապա ՌԴ–ն պարտվելու տարբերակ չունի։ Միջուկային տերության պարտությունը ապոկալիպտիկ հետևանքների կարող է բերել։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ–ը խնդիր է դրել ոչ միայն Ուկրաինան, այլ նաև ԵՄ–ն օգտագործել որպես թնդանոթի միս ու նույնպես չի պատրաստվում պարտվել։

Ավելորդ է նշելը, որ այս ամենն ուղղակի ազդեցություն է ունենում և ունենալու Հայաստանի վրա։ Նրանք, ովքեր երազում են Ռուսաստանի պարտությունը, ավտոմատ ձևով երազում են նաև Հայաստանի ու Արցախի ոչնչացման մասին։ Ու կապ չունի՝ գիտակցո՞ւմ են նրանք այս ամենը, թե՞ ոչ։

Մեզ ձեռնտու է, որ ուկրաինական ճգնաժամն արագ հանգուցալուծվի ոչ ՌԴ պարտությամբ։ Մնացածը՝ դատարկ կամ դավաճանական խոսակցություններ են։

 

դիտվել է 682 անգամ
Լրահոս
Ձեր հայրենասեր թիմը, պարզվում է, այնքան էլ հայրենասեր չէ․ Արցախցի պատգամավորը՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան-Հնդկաստան. երկու երկրների համագործակցության չիրականացված ներուժն ու հեռանկարները․ «Լույս» Ադրբեջանական ԶՈՒ-ն Շուշիի շրջանում հատել է շփման գիծը և զբաղեցրել 20-54 բարձունքը. Փաշինյան (video) Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի «Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի» (video) Քաղցր բառեր, դառը իրականություն (video) Էդգար Ղազարյանը ցանկանում է ՔՊ-ական պատգամավորների հետ Եթե նա գա. Գուտերեշը պատրաստ է հանդիպել Լավրովի հետ Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի. Ալիևի առաջ կրկին արդարանում է (video) Ադրբեջանական զորքերը հայտարարել են նոր տարածքներ վերցնելու մասին Երևանում կառուցվող էլիտար շենքի վագոն-տնակի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի Այս պահից սկսած՝ ով հարձակվի Սյունիքի վրա,հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա․համաձայնագիր է ստորագրվել Սարսափած լսում էի Սեդա Սաֆարյանին․ այս մակարդակի ՍԴ ու ՍԴ դատավո՞ր․ Հրանտ Բագրատյան (video) Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում «Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում». հայտարարություն «Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց». Արմեն Աշոտյան Ամբոխները համակերպված «Свой среди чужих, чужой среди своих»․ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Եթե իրավիճակը երկում դառնա օրհասական` "санузел"-ային ֆոտոսեսիաներն էլ կկազմակերպեն... Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ 36 ժամ ջուր չի լինելու Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում Իսրայելը 200 միլիոն դոլար կներդնի Ադրբեջանի տնտեսության մեջ Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր Երկար ժամանակով լույս չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մարտի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են 44-րյա պատերազմում զոհվածի մայրերը Մարտի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Մարտի 29-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am