«Էկոակտիվիստները»՝ Մեծամորի ատոմակայանում

Նիկոլ Փաշինյանի խոստացան ապագան գալիս է։ Լաչինի միջանցքում ու Արցախում արդեն ուղղակիորեն են զգում «Ապագա կա ապագա» կարգախոսի հետևանքները։ Արցախն արդեն 1,5 ամիս է շրջափակված է։ Առկա է անվտանգային, էներգետիկ, պարենային ճգնաժամ։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հանձնել է Արցախի շուրջ 120 հազար քաղաքացիներին։ «Հիմնավորումն» այն է թե բա՝ «զատո» Սյունիքի միջանցքը չեմ տալիս ու Հայաստանն եմ փրկում։

Ալիևի «էկոակտիվիստները», որոնց խորհրդանիշը սատկած աղավնին է, ցույց են տալիս, որ Ադրբեջանը խնդիր է դրել վերացնել ամբողջ Հայաստանը։ Փորձարկումը սկսել է Արցախից, բայց բուն թիրախը ամբողջ Հայաստանն է։ Նիկոլի «Խաղաղության դարաշրջանն», ըստ այդմ, պայթել է։ Նիկոլի բլեֆը բռնվել է։

Նիկոլն ուզում էր խաբել, թե, իբր, ինքը Ղարաբաղը հանձնելով՝ Հայաստանն է պահում։ Դեռ մի կողմ թողնենք, որ այդպիսի առևտուրն անբարոյական է ու հակապետական։ Նիկոլի այդ բլեֆը որոշ ոչխարների դուր է գալիս, բայց հիմա նույնիսկ այդ ոչխարներն են տեսնում ու լսում, որ Ադրբեջանը Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Երեկ էլ Բաքվից ձայներ հնչեցին Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ։ Ադրբեջանական «խաչիկ ստամբոլցյանը» հայտարարեց, որ այն պետք է փակվի, որովհետև էկոլոգիական վտանգ է ներկայացնում։

Փաստորեն, ադրբեջանցի «էկոակտիվիստները» արդեն Հայաստանի ճանապարհներն ու օբյեկտներն են որոշել փակել։ Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ է աշխատում։ Իրենք գիտեն, որ նման շանս այլևս չեն ունենալու և իրենց ձեռնտու Նիկոլից ուզում են պոկել ամեն ինչ՝ ձգտելով ամեն ինչ վերջացնել մինչև Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները։ Նաև՝ չեն ուզում սպասել ուկրաինական ճգնաժամի ավարտին։

Նույն շանսը, բայց արդեն հակառակ իմաստով Հայաստանին է վերաբերում։ Եթե հայ ժողովուրդը չվռնդեց Նիկոլ Փաշինյանին, ապա սատկած աղավնու սիրահարները հասնելու են Սյունիք, Գեղարքունիք, Երևան, Գյումրի։ Այնպես որ երրորդ տարբերակ չկա։

Պետրոս Ալեքսանյան

Աղբյուր՝ 7or.am

դիտվել է 1199 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի «Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի» (video) Քաղցր բառեր, դառը իրականություն (video) Էդգար Ղազարյանը ցանկանում է ՔՊ-ական պատգամավորների հետ Եթե նա գա. Գուտերեշը պատրաստ է հանդիպել Լավրովի հետ Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի. Ալիևի առաջ կրկին արդարանում է Ադրբեջանական զորքերը հայտարարել են նոր տարածքներ վերցնելու մասին Երևանում կառուցվող էլիտար շենքի վագոն-տնակի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի Այս պահից սկսած՝ ով հարձակվի Սյունիքի վրա,հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա․համաձայնագիր է ստորագրվել Սարսափած լսում էի Սեդա Սաֆարյանին․ այս մակարդակի ՍԴ ու ՍԴ դատավո՞ր․ Հրանտ Բագրատյան (video) Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում «Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում». հայտարարություն «Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց». Արմեն Աշոտյան Ամբոխները համակերպված «Свой среди чужих, чужой среди своих»․ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Եթե իրավիճակը երկում դառնա օրհասական` "санузел"-ային ֆոտոսեսիաներն էլ կկազմակերպեն... Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ 36 ժամ ջուր չի լինելու Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում Իսրայելը 200 միլիոն դոլար կներդնի Ադրբեջանի տնտեսության մեջ Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր Երկար ժամանակով լույս չի լինելու Ուզում են խլել ստադիոնը Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մարտի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են 44-րյա պատերազմում զոհվածի մայրերը Մարտի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Մարտի 29-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am