Էրդողանը փորձում է՞ շանտաժի ենթարկել

Երեկ թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը հայտարարեց, որ Արևմուտքի սադրանքների և Անկարային զինված հակամարտությունների մեջ ներքաշելու փորձերի պատճառով Թուրքիան կարող է հինգ-վեց ամսից դուրս գալ ՆԱՏՕ-ից: Ըստ Սանջակի, վերջին հարցումները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչության առնվազն 80%-ը վստահ է, որ «ԱՄՆ-ն ամենաթշնամական և կործանարար քաղաքականությունը վարող երկիրն է» հանրապետության նկատմամբ։ «Վերջին շրջանում թուրք ժողովուրդը սկսել է կարեկցել Ռուսաստանին և նախագահ Վլադիմիր Պուտինին», - հայտարարել է քաղաքական գործիչը: Հունվարի 19-ին այդ կուսակցությունը հայտարարեց «Եկեք լքենք ՆԱՏՕ-ն» համազգային քարոզարշավի մեկնարկի ժամանակ՝ կոչ անելով հանրապետության իշխանություններին դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից։ Այս քարոզարշավի շրջանակներում քաղաքական շարժումը նախատեսում է մի շարք քաղաքների հրապարակներում սեղաններ տեղադրել՝ համապատասխան խնդրագրեր ստորագրելու համար, ինչպես նաև ցույցեր և բողոքի ցույցեր կանցկացվեն Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի բազաների դեմ։ Կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքն ասել է, որ «ուժեղ ՆԱՏՕ-ն նշանակում է ուժեղ սպառնալիք Թուրքիայի համար»։

Առաջին հայացքից թվում է, թե իրոք Թուրքիայում սկսվել է ՆԱՏՕ-ի դեմ նոր գործընթաց հանրության պահանջով: Սակայն այս կուսակցության վարկանիշը Թուրքիայում տատանվում է 0,1-0,2 տոկոսի սահմաններում: Կարելի է ասել, որ թուրքական քաղաքական դաշտում այդպիսի կուսակցություն գոյություն չունի:

Փաստացի, այդ կուսակցությանը տիկնիկի պես խաղացնում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինիս համար դա խողովակ է ռուսների հետ ավելի սերտ երկխոսելու համար: Պետք է ասել, որ ռուսներն էլ այդ քաղաքական «կտերը ուտում են»։ Մասնավորապես, այդ կուսակցությունը սերտ կապեր է հաստատել ռուս ազգայնականների մի մասի հետ, Դուգինի գլխավորությամբ: Հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել Փերինչեքի, իբր դրական երաբերմունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:

Իսկ ինչ վերաբերվում է իրենց այս վերջին արշավին, ապա դա յուրօրինակ շանտաժի ձև է Էրդողանի ձեռքին, որը վերջինս փորձում է օգտագործել Արևմուտքի դեմ:

Ինչպես հայտնի է, օրերս բրիտանական The Economist ամսագիրը հանդես էր եկել մի հոդվածով, որտեղ այն միտքն էր հայտնել, եթե Թուրքիայում գալիք ընտրությունները արդար անցնեն, ապա Էրդողանը կպարտվի և կզրկվի իշխանությունից: Բայց, կանխատեսում է պարբերականը, Էրդողանը կարող է և կեղծել ընտրությունները, հաստատելով երկրում էլ ավելի ավտորիտար համակարգ: Էրդողանի վարչակազմը լուրջ է ընդունել բրիտանական պարբերականի այս հոդվածը, որպես, այսպես կոչած «կոլեկտիվ Արևմուտքի» դիրքորոշում գալիք ընտրությունների հանդեպ: Էրդողանի թիմը համոզված է, որ Արևմուտքը պատրաստվում է Թուրքիայում, ընտրություններից հետո, գունավոր հեղափոխության փորձ իրականացնել, էրդողանին իշխանությունից հեռացնելու համար, և այդ իսկ պատճառով նախորոք է փորձում Արևմուտքին շանտաժի ենթարկել, թե հակառակ դեպքում Էրդողանը կարող է դիմել կտրուկ քայլերի Արևմուտքի դեմ, օգտագործելով նաև ՆԱՏՕ-ից դուրս գալու գաղափարը: Էրդողանը ինքն անձամբ հանդես չի գալիս այդ գաղափարով, նրա տեղը դա ներկայացնում է նրա գրպանային «կուսակցությունը», միաժամանակ մեսիջ ուղարկելով Վաշինգտոնին, եթե իր դեմ Արևմուտքը գործի, ապա նա կարող է նույնիսկ դաշինք կնքել Պուտինի հետ:

Իսկ որպեսզի Էրդողանի սպառնալիքները լուրջ ընկալվեն Արևմուտքի կողմից, ՆԱՏՕ-ից դուրս գալու գաղափարը, զգուշորեն սկսեց աջակցել նաև Էրդողանի կոալիցիոն գործընկեր ազգայնականների ղեկավար Դևլեթ Բահչելին: Նրա կուսակցությունն արդեն լուրջ գործոն է երկրի քաղաքական դաշտում, և ընտրություններում հավաքում է ընտրողների ձայների մոտ10 տոկոսը:

Ազգայնական շարժում կուսակցության ղեկավարը ասել է, որ Անկարան պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը:

«Եթե կան նրանք, ովքեր ցանկանում են քննարկել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, խնդրեմ, մենք այս աշխարհ չենք եկել ՆԱՏՕ-ի հետ, և փառք Աստծո, մենք չենք մեռնի առանց ՆԱՏՕ-ի»,- եզրափակել է իր միտքը նա:

Այսպիսով Էրդողանը գալիք ընտրություններին, պատրաստվում է հանուն իր հաղթանակի, օգտագործել իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն ու գաղափարները, այդ թվում նաև ՆԱՏՕ-ում մնալ-չմնալու հարցը: Իսկ դա նշանակում է, որ մի քանի ամիս անց Թուրքիայում, իրոք որ կարող են արմատական փոփոխություններ կատարվել, եթե, իհարկե, Արևմուտքը որոշի կոշտ ձևով հեռացնել Էրդողանին իշխանությունից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 304 անգամ
Լրահոս
Երևանում կառուցվող էլիտար շենքի վագոն-տնակի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի Այս պահից սկսած՝ ով հարձակվի Սյունիքի վրա,հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա․համաձայնագիր է ստորագրվել Սարսափած լսում էի Սեդա Սաֆարյանին․ այս մակարդակի ՍԴ ու ՍԴ դատավո՞ր․ Հրանտ Բագրատյան (video) Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում «Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում». հայտարարություն «Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց». Արմեն Աշոտյան Ամբոխները համակերպված «Свой среди чужих, чужой среди своих»․ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Եթե իրավիճակը երկում դառնա օրհասական` "санузел"-ային ֆոտոսեսիաներն էլ կկազմակերպեն... Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ 36 ժամ ջուր չի լինելու Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում Իսրայելը 200 միլիոն դոլար կներդնի Ադրբեջանի տնտեսության մեջ Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր Երկար ժամանակով լույս չի լինելու Ուզում են խլել ստադիոնը Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մարտի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են 44-րյա պատերազմում զոհվածի մայրերը Մարտի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Մարտի 29-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am