Փաշինյանին կտանեն հանդիպման` ընդդեմ Հայաստանի նոր հարձակման «B» պլանով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը:

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բլինքենն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։

«Պետքարտուղարը խրախուսել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում», - ասված է հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի մասին իր թվիթերյան էջում գրառում է արել Բլինքենը՝ նշելով. «ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել այդ ջանքերին»:

Ադրբեջանի նախագահն, իր հերթին, կրկնել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ հերքելով Լաչինի միջանցքի փակ լինելը: Իլհամ Ալիևն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ներկայացրել է, որ ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներն այս ընթացքում այնտեղով անցել են: Ալիևն ընդգծել է, որ պետք է դադարեցնել հանքավայրերի «անօրինական շահագործումը Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, այնտեղ պետք է ապահովվեն Ադրբեջանի կողմից մշտական մոնիտորինգ և ստուգումներ։ Բացի այդ, Ալիևը հավելել է, որ «հայաստանյան ականները ապօրինի տեղափոխվել են Լաչինի ճանապարհով»։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, որը պետք է պարունակի միայն երկկողմ հարաբերությունների կարգավորում՝ «հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ սկզբունքների վրա»։

Հիշեցնենք, որ Բլինքենը նաև Փաշինյանի հետ էր հեռախոսազրույց ունեցել մի քանի օր առաջ: Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան գրառում արեց, թե Փաշինյանի հետ խոսել է Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ քննարկումները վերսկսելու քայլերի մասին։ Փաշինյանը նշել էր, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սադրիչ գործողության և փաստացի խախտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը:

Երեկ հայտնի դարձավ, որ Բաքուն ՄԱԿ-ի դատարան «Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման» մասին հուշագիր է ներկայացրել...
Պարզվում է, Բաքուն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել «Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման» մասին հուշագիր։

Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այդ փաստաթուղթը հիմնված է «30 տարվա անարդարությունը փաստող հազարավոր էջերի ապացույցների վրա»։ «Այն մանրամասն տեղեկություններ է պարունակում Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքով սպանված, արտաքսված և վիրավորված ադրբեջանցիների մասին», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում: Գերատեսչությունը նշում է, որ ներկայացված ապացույցների հիման վրա Բաքուն դատարանից պահանջել է Հայաստանը ճանաչել որպես ադրբեջանցիների մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման պատասխանատու:

Մյուս կողմից էլ, Բաքուն ցույց է տալիս, որ սվիններով է ընդունել ԵՄ առաքելության վերաբերյալ օրերս կայացրած որոշումը...

«ԵՄ առաքելության առկայությունը չպետք է օգտագործվի՝ խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի երկկողմանի հիմունքներով», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունն՝ արձագանքելով Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։

Նշելով, թե «ԵՄ ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակներում անցկացված մի շարք խորհրդակցությունների ընթացքում Ադրբեջանը հայտարարել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ ծառայի Երևանի համար՝ խուսափելու իր պարտավորությունների կատարումից», Ադրբեջանի արտգործնախարարությունն ընդգծել է՝ «ԵՄ առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է գոյություն ունեցող երկխոսության մեխանիզմների համար, և դրանից պետք է խուսափել»։ «Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ԵՄ առաքելության մեկնարկը քննարկելիս առավելագույն ուշադրություն կդարձվի անցյալի փորձից անհրաժեշտ դասեր քաղելուն»,- ասված է հայտարարությունում։ Ըստ Բաքվի, EUMA-ի տեղակայումը պետք է ապահովվի համապատասխան ձևով՝ «հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը՝ այս առաքելության գործունեության իրականացումը չպետք է խաթարի փոխադարձ վստահությունը»։

Ընդգծելով, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպմանը Ադրբեջանը համաձայնել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն՝ հուսալով, որ դա կօգնի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է՝ սակայն, «դիտորդական առաքելության գործունեությունն ուղեկցվել է լուրջ շեղումներով Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ ԵՄ որոշ անդամ երկրների կողմնակալ մոտեցման պատճառով»։

Հիշեցնենք, ԵՄ խորհուրդը նախօրեին համաձայնություն տվեց Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։ Ըստ ԵՄ-ի՝ քաղաքացիական առաքելությունը կանոնավոր հիմունքների վրա պարեկություն կիրականացնի՝ տեղեկություններ հաղորդելով իրավիճակի մասին, նաև կաջակցի ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին։

Առաքելությանը երկու տարվա մանդատ է տրված։

Բաքուն ընդդեմ Հայաստանի հստակ դիվանագիտական արշավ է սկսել: Այս դիվանագիտական արշավի հիմքում հող է նախապատրաստվում հստակ ռազմական գործողություններով հարձակման:

Երբ Բաքուն ու Անկարան սկսում են ուս-ուսի տված պաշտոնական Երևանին ապակառուցողական կողմ ներկայացնել, ուրեմն` դրա հիմքում ապագայում մեծ ծուղակ են նախապատրաստում:

Նրանք կարող են Փաշինյանին հրավիրել բանակցությունների, բայց ունենան` ամեն վայրկյան ընդդեմ Հայաստանի Հանրապետության նոր հարձակման «B» պլանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3358 անգամ
Լրահոս
Ադրբեջանական զորքերը հայտարարել են նոր տարածքներ վերցնելու մասին Երևանում կառուցվող էլիտար շենքի վագոն-տնակի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի Այս պահից սկսած՝ ով հարձակվի Սյունիքի վրա,հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա․համաձայնագիր է ստորագրվել Սարսափած լսում էի Սեդա Սաֆարյանին․ այս մակարդակի ՍԴ ու ՍԴ դատավո՞ր․ Հրանտ Բագրատյան (video) Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում «Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում». հայտարարություն «Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց». Արմեն Աշոտյան Ամբոխները համակերպված «Свой среди чужих, чужой среди своих»․ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Եթե իրավիճակը երկում դառնա օրհասական` "санузел"-ային ֆոտոսեսիաներն էլ կկազմակերպեն... Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ 36 ժամ ջուր չի լինելու Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում Իսրայելը 200 միլիոն դոլար կներդնի Ադրբեջանի տնտեսության մեջ Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր Երկար ժամանակով լույս չի լինելու Ուզում են խլել ստադիոնը Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մարտի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են 44-րյա պատերազմում զոհվածի մայրերը Մարտի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Մարտի 29-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am