Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտություն է

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈւՄԸ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅՈւՆ Է

2023թ. հունվարի 19-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել է Արցախի Հանրապետության շրջափակման մարդասիրական հետևանքների մասին բանաձև, որտեղ, մասնավորապես, արձանագրել է հետևյալը. «Եվրոպական խորհրդարանը…3. Ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը…»:
Մեջբերումից պարզ է դառնում, որ Եվրոպական խորհրդարանն առաջնային է համարում ոչ թե արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք համարվող Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, այլ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքներին ու անվտանգությանը վերաբերող հարցը:
Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանը ևս այս տեսակետին է: Վերջինս, 2022թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ-ում խոսելով ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման մասին, մասնավորապես, հայտարարել է հետևյալը. «Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»: Այսինքն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման հարցում առաջնահերթ նշանակություն ունի արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը, այլ ոչ թե՝ Արցախի կարգավիճակի հարցը: Անհրաժեշտ է նշել, որ նման մոտեցումը հակասում է վերջերս ընդունված միջազգային իրավական ակտերից մեկին:
2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացման մասին» վերնագրով ռեզոլյուցիա (որոշում), որի 1-ին կետի համաձայն՝ Գլխավոր ասամբլեան «հաստատել է, որ բոլոր ժողովուրդների ինքնորոշման համընդհանուր իրականացումը…հանդիսանում է մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման և պաշտպանության ու այդ իրավունքների պահպանման և խրախուսման հիմնարար պայման»: Մեջբերումից պարզ է դառնում, որ մարդու բոլոր իրավունքները կարող են արդյունավետ կերպով երաշխավորվել և պաշտպանվել, եթե իրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Համաձայն ՄԱԿ-ի կողմից 1966թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերի՝ մարդն ունի բազմաթիվ իրավունքներ, մասնավորապես` կյանքի իրավունք, ազատ տեղաշարժի իրավունք, ազատորեն կարծիք արտահայտելու իրավունք և այլն: Այսպիսով, 2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված ռեզոլյուցիայի (որոշման) 1-ին կետի համաձայն՝ միջազգային դաշնագրերով սահմանված մարդու իրավունքները չեն կարող արդյունավետ կերպով երաշխավորվել և պաշտպանվել, եթե չիրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այս իմաստով ամենևին էլ պատահական չէ, որ թե՛ «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և թե՛ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի կողմից ընդունված միջազգային դաշնագրերի 1-ին հոդվածներում սահմանված է հետևյալը. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը:»: Այսպիսով, Արցախի կարգավիճակի փոխարեն Արցախի հայության իրավունքներն ու անվտանգությունն առաջնահերթ համարելու մասին Նիկոլ Փաշինյանի՝ վերը մեջբերված հայտարարությունը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի ընդունած վերոնշյալ բանաձևի արձանագրումը հակասում են 2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված ռեզոլյուցիային (որոշմանը): Մինչև միջազգայնորեն չճանաչվի արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, հնարավոր չի լինելու արդյունավետ կերպով երաշխավորել և պաշտպանել արցախահայության մնացյալ բոլոր իրավունքները: Ասվածն ավելի առարկայական է դառնում Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի համատեքստում: Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ ճանապարհահատվածի՝ օկուպանտ Ադրբեջանի կողմից արգելափակման հետևանքով զանգվածաբար խախտվել են Արցախի Հանրապետության քաղաքացիների բազմաթիվ իրավունքներ, մասնավորապես՝ ազատ տեղաշարժի իրավունքը, որը սահմանված է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածով: Եթե միջազգայնորեն ճանաչված լիներ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, ապա դա հիմնարար երաշխիք կհանդիսանար արցախահայության մնացյալ բոլոր իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքի, արդյունավետ երաշխավորման և պաշտպանության համար: Հետևաբար, Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտություն է:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 425 անգամ
Լրահոս
Այս պահից սկսած՝ ով հարձակվի Սյունիքի վրա,հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա․համաձայնագիր է ստորագրվել Սարսափած լսում էի Սեդա Սաֆարյանին․ այս մակարդակի ՍԴ ու ՍԴ դատավո՞ր․ Հրանտ Բագրատյան (video) Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում «Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում». հայտարարություն «Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց». Արմեն Աշոտյան Ամբոխները համակերպված «Свой среди чужих, чужой среди своих»․ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Եթե իրավիճակը երկում դառնա օրհասական` "санузел"-ային ֆոտոսեսիաներն էլ կկազմակերպեն... Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ 36 ժամ ջուր չի լինելու Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում Իսրայելը 200 միլիոն դոլար կներդնի Ադրբեջանի տնտեսության մեջ Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր Երկար ժամանակով լույս չի լինելու Ուզում են խլել ստադիոնը Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու Ուզում են խլել ստադիոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մարտի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են 44-րյա պատերազմում զոհվածի մայրերը Մարտի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Մարտի 29-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am