Անկարան Սյունիքը վերցնելու պայման է դրել

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանեց իրեն ուղղված հարցին, կապված վերջերս ի հայտ եկած մի նորության, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:

Նրան հարցրել էին, թե ինչ փուլում է գտնվում հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքում ձեռք բերված մյուս պայմանավորվածությունը, մասնավորապես` երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը:

Միրզոյանը նշել է, որ վերացվել է երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումների արգելքը և դա գնահատել է որպես` «բավականին դրական քայլ և էական առաջընթաց մեծ երկխոսության գործընթացում»: «Մենք լիահույս ենք, որ առաջիկայում նաև մյուս պայմանավորվածությունները, մյուս թեմաները, որոնց շուրջ խոսակցություն է ընթանում իրականություն կդառնան: Իրականում բավականին երկար ժամանակ է արդեն մեր երկու հատուկ ներկայացուցիչների միջև հանդիպում տեղի չի ունեցել, փոխարենն արդեն փորձագետների մակարդակում ավելի գործնական քննարկումներ են եղել, հանդիպումներ են եղել: Եվ կրկնում եմ, քայլը դրական է, սպասում ենք մյուս թեմաների մարմնականացմանը, այսպես ձևակերպեմ»:

Մոտակա ժամանակահատվածում նախատեսվում են արդյոք բարձրաստիճան շփումներ երկու երկրների պաշտոնյաների միջև, այս հարցին պատասխանելիս Միրզոյանը նշել է. «Հատուկ ներկայացուցիչների հանդիպում այս պահին առայժմ նախատեսված չէ, այսինքն պայմանավորվածություն դեռևս չկա: Բայց ես ուզում եմ տեղեկացնել, որ ես կրկին, ինչպես և անցած տարի, Թուրքիայի արտգործնախարարությունից հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և, ըստ ամենայնի, կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում: Ես կարծում եմ, սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի կոնկրետ, առարկայական արդյունքների հանգեցնելու համար»:

Այսպես, Միրզոյանը մարտին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Հայ-թուրքական երկխոսությունը շարունակվում է` չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան շարունակում է Բաքվին աջակցել ընդդեմ Հայաստանի ու Արցախի վարվող ագրեսիվ քաղաքականության, իսկ ավելի կոնկրետ` Արցախի նկատմամբ իրականացրած բլոկադայի պայմաններում:

Ավելին, Ադրբեջանն այսօր պարտադրել է Երևանին` ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը՝ նախքան հայ-թուրքական հարաբերությունների բարեկարգումը։ Իսկ Անկարան դեմ չի դրան:

Էրդողանը հայտարարեց Թուրքիայում վաղաժամ՝ մայիսին նախատեսված ընտրությունների մասին, մինչ այդ նրանք պետք է աշխարհին ցույց տան, որ Հայաստանի հետ հարևանություն անելու քաղաքական գիծ են բռնել:

Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի վերջին՝ 4-րդ հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարի հուլիսին՝ Վիեննայում։ Հայ-թուրքական կարգավորմանն ուղղված վերջին հանդիպումը նախատեսված էր դեկտեմբերի վերջին, սակայն այն հետաձգվեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով։

Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 2-րդ նախարարական ժողովից հետո մամուլի ասուլիս է տվել։ Հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակել Կովկասի, Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացների մասին։ Չավուշօղլուն և Բլինքենը Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 2-րդ նախարարական ժողովից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Ըստ Ermenihaber-ի` դրանում նշված է․ «Երկու նախարարները համաձայնության են եկել մեծացնել համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության առաջ մղման ուղղությամբ»։ Արտգործնախարար Չավուշօղլուն այնուհետև Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը հանդիպում է ունեցել Թուրքիայի քաղաքացիների հետ։ Նշելով, որ Թուրքիան ամրապնդում է հարաբերությունները թյուրքական աշխարհի հետ՝ Չավուշօղլուն խոսել է նաև արևելք-արևմուտք միջին միջանցքի հարցում եռակողմ և քառակողմ՝ Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան կամ Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան մեխանիզմների մասին, որոնցում ներգրավված է նաև Վրաստանը։ «Հուսով եմ՝ Հայաստանն էլ կներգրավվի այս գործընթացում։ Այսինքն, խաղաղության ճանապարհին անկեղծ քայլեր կանի։ Վերջերս, ցավոք, բանակցությունների ուղղությամբ հետքայլեր նկատեցինք։ Այսօր Բլինքենն ասաց, որ Փաշինյանն անկեղծ է, սակայն դա ցանկանում ենք տեսնել ոչ միայն խոսքով, այլև գործով»,- նշել է Չավուշօղլուն՝ վերահաստատելով, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց կա։

Իսկ անցյալ տարեվերջին, հիշեցնենք, Էրդողանը վերստին պայման դրեց Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցում:

Անցյալ նոյեմբերի վերջին պաշտոնական Անկարան վերստին հայտարարում է՝ Երևանի հետ հաշտեցումը կախված է հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Ռեջեփ Էրդողանը, սակայն, պնդեց՝ այդ ուղղությամբ Հայաստանը բավարար քայլեր չի ձեռնարկում: «Երևանի քայլերը Բաքվի նկատմամբ դրական կանդրադառնան նաև մեր քայլերի վրա», - ասել էր Թուրքիայի առաջնորդը, ով ամիսներ առաջ վստահեցնում էր, թե Անկարան պատրաստ է Երևանի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Էրդողանի կարծիքով, սակայն, գործընթացին խոչընդոտում են նաև արտերկրում ապրող հայերը։

«Հայկական սփյուռքը՝ թե՛ Ֆրանսիայում, թե՛ Միացյալ Նահանգներում, դեմ է հանդես գալիս երկխոսությանը, ինչը բացասական ազդեցություն է թողնում գործընթացի վրա։ Ներկա պահին մենք Երևանից բավարար քայլեր չենք տեսնում Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում», - ասել է Թուրքիայի նախագահը և շեշտել՝ Փաշինյանի կառավարությունը կարող է նվազեցնել սփյուռքի բացասական քայլերը: Էրդողանի փոխանցմամբ՝ ինքն այդ մասին խոսել է Հայաստանի վարչապետի հետ Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը: «Ես նրան հստակ հասկացրել եմ Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսության փոխկապակցվածության վերաբերյալ։ Երևանից գործուն քայլեր ենք ակնկալում: Ներկա պահին ես չեմ կարող ասել, որ որևէ մակարդակի [կարգավորման ] ենք հասել։ Միայն Հայաստանը կարող է իրավիճակը փոխել դրական ուղղությամբ և նվազագույնի հասցնել սփյուռքի բացասական քայլերը», - հայտարարել է Էրդողանը։

Պրահայում Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների՝ վերջին 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումից հետո պաշտոնական Երևանը հաղորդեց, թե կողմերը քննարկել են կարգավորման ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը: Հանդիպմանը հաջորդած ասուլիսին էլ Ռեջեփ Էրդողանը հայտնեց, թե որոշ պահանջներ են ներկայացվել հատուկ նեկայացուցիչներին, և արտգործնախարարներին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ։ Մանրամասներ կողմերը չեն հայտնել:

Հայ - թուրքական գործընթացի մասին խոսելիս, հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը չի թվարկել Երևանին ուղղված Բաքվի պահանջները, թուրք պաշտոնյաները, այդուհանդերձ, բազմիցս են հայտարարել՝ եթե Հայաստանը ուզում է հարաբերություններ հաստատել Անկարայի հետ, ապա պետք է Ադրբեջանի հետ սահմանները ճշգրտի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» իրականացնի և խաղաղության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ:

Էրդողանն ու թուրքական ողջ իշխանությունը, սակայն, երբեք չի խոսում Բաքվի ստանձնած պարտավորությունների, այդ թվում՝ հայ գերիների, որոնք մինչ օրս մնում են ադրբեջանական բանտերում, Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքի դուրսբերման մասին։

Անթալիա մեկնել պատրաստվող Միրզոյանն այս հարցերը բարձրացնելո՞ւ է...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6535 անգամ
Լրահոս
Հայաստան-Հնդկաստան. երկու երկրների համագործակցության չիրականացված ներուժն ու հեռանկարները․ «Լույս» Ադրբեջանական ԶՈՒ-ն Շուշիի շրջանում հատել է շփման գիծը և զբաղեցրել 20-54 բարձունքը. Փաշինյան (video) Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի «Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի» (video) Քաղցր բառեր, դառը իրականություն (video) Էդգար Ղազարյանը ցանկանում է ՔՊ-ական պատգամավորների հետ Եթե նա գա. Գուտերեշը պատրաստ է հանդիպել Լավրովի հետ Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի. Ալիևի առաջ կրկին արդարանում է (video) Ադրբեջանական զորքերը հայտարարել են նոր տարածքներ վերցնելու մասին Երևանում կառուցվող էլիտար շենքի վագոն-տնակի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի Այս պահից սկսած՝ ով հարձակվի Սյունիքի վրա,հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա․համաձայնագիր է ստորագրվել Սարսափած լսում էի Սեդա Սաֆարյանին․ այս մակարդակի ՍԴ ու ՍԴ դատավո՞ր․ Հրանտ Բագրատյան (video) Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում «Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում». հայտարարություն «Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց». Արմեն Աշոտյան Ամբոխները համակերպված «Свой среди чужих, чужой среди своих»․ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Եթե իրավիճակը երկում դառնա օրհասական` "санузел"-ային ֆոտոսեսիաներն էլ կկազմակերպեն... Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ 36 ժամ ջուր չի լինելու Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում Իսրայելը 200 միլիոն դոլար կներդնի Ադրբեջանի տնտեսության մեջ Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր Երկար ժամանակով լույս չի լինելու Ուզում են խլել ստադիոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մարտի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են 44-րյա պատերազմում զոհվածի մայրերը Մարտի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Մարտի 29-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am