Ադրբեջանցիները, իրար հերթ չտալով, մեջբերում են Աննա Հակոբյանի տխրահռչակ գրառումը

2022 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ տխրահռչակ վարչապետի տխրահռչակ կինը` Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց, որը մեծ աղմուկ բարձրացրեց: Այսպես, Հակոբյանը մեղադրում էր արցախցիներին, որ իրենց երեխաներին ստիպում են պարզել ցուցանակների` «Բացեք կյանքի ճանապարհը, ես ապրել եմ ուզում», «Կարոտում եմ իմ անհոգ Արցախը», «Մենք այստեղ ենք ուզում միայն ապրել», «Արցախը կա ու միշտ կլինի», Արցախը իմ հոգին ու սիրտն է», «Օզում ում ճանապարհը բացվի, մամաս պապաս կյան կոխկս», «Ես Ձմեռ պապիկից ոչինչ չեմ ուզում, միայն խաղաղություն», «Արցախում կամքի ուժ կա» գրություններով:

«Էրատո» ջոկատի հրամանատար Հակոբյանը գրել էր, որ «երեխաները չեն հասկանա, թե ինչու իրենց ծնողները կարողացան Ստեփանակերտում ՀՀ վարչապետի տիկնոջ դրած վրանները քանդել, իսկ ահա ճանապարհի վրաններից ազատվելու համար հենց իրենց՝ երեխաներին են «աշխատացնում»»: Գրառմամբ, փաստացի, Հակոբյանը պնդում էր, որ եթե այդ երեխաների ծնողները ցանկանա, կարող են գնալ և նույն ձև, առանց խնդրի, հեռացնել ադրբեջանական վրանները:

Հակոբյանը, չխախտելով փաշինյանական ավանդույթները, փորձում է իրենց իշխանության գործողությունների պատճառով ստեղծված կործանարար վիճակը բարդել բոլորի` ընդդիմության, ռուսների, արցախցիների վրա` «մոռանալով», որ հենց իրենց ապաշնորհության պատճառով է Արցախը շրջափակվել, իսկ արցախցի երեխաները ենթարկվում ադրբեջանական տեռորի:

Աննա Հակոբյանի գրառումը մեծ ոգևորությամբ ընդունվեց հարևան Ադրբեջանում, ովքեր ամեն պատեհ առիթին մեջբերում են բունկերներում ժամանակ անցկացնել սիրող Հակոբյանին:

Այսպես, ադրբեջանական CBC հեռուստաընկերության եթերում հյուրերից մեկը` «Ինտերֆաքս-Ազերբայջանի»-ի տնօրեն Անար Ազիզովը հերթական անգամ ոգևորությամբ մեջբերում է Աննա Հակոբյանի գրառումը` նշելով, որ անգամ Փաշինյանի կինն է կոչ անում «չշահագործել երեխաներին» և «բլոկադա չկա»:

Ֆուտբոլային տերմինով ասած` ՀՀ իշխանություններն ու ադրբեջանցիները «պասերով» են խաղում. նրանց տեսակետները համահունչ են, իսկ Ադրբեջանը, անշուշտ, օգտագործում է Փաշինյանի, նրա թիմի և կնոջ հակահայկական դիրքորոշումները միջազգային հարթակներում։

Հիշեցնենք, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանցիների հրթիռակոծությունից վիրավորված ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը նույնպես արձագանքել էր ադրբեջանցիների` Հակոբյանի գրառումնը մեջբերելուն` նշելով, որ «Բաքվի համար աշխատողների խոսքը միաձուլվում է քաղաքացի Հակոբյանի խոսքին»:

Աղբյուրը՝ yerkir.am

դիտվել է 1408 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am