Գուրգեն Արսենյանը և նրա նմանները մոլորված չեն թուրքական վտանգը չտեսնելու մասով, նրանց շահերն են տարբեր Հայաստանի շահերից

ՔՊ պատգամավոր, մասնագիտությամբ կոմերսանտ Գուրգեն Արսենյանի արտահայտած վերջին գաղափարները իսկական շոկ են առաջացրել, թե՛ Հայաստանում, և թե՛ Ադրբեջանում:

Մենք չենք նշի, թե ինչ աստիճանի վնաս են հասցրել Նիկոլ Փաշինյանն ու նրա փողոցային թիմակիցները Հայաստանին, իրենց տեսակետները ներկայացնելով: Դա լուրջ վերլուծության առանձին թեմա է:

Չենք ներկայացնի, թե ինչ աստիճանի հրճվանք է առաջացրել սույն կոմերսանտի խոսքերը Ադրբեջանում: Ընդորում, հղում անելով Արսենյանի խոսքերի վրա, ադրբեջանցիները նշում են, թե քանի դեռ Հայաստանում Արսենյանի և Փաշինյանի նման մարդիկ են կան իշխանության մեջ, պետք է շտապել Հայաստանից վերձնել մաքսիմալը: Նույն միտքը վերջերս հայտնեց նաև Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավոպթօղլուն:

Բայց վերադառնանք հայաստանյան արձագանքներին: Այն, որ Հայաստանում միշտ եղել են Փաշինյանի և Արսենյանի նման մտածող մարդիկ, հայտնի է բոլորին:

Ճիշտ է, նրանք իշխանության են եկել ոչ իրենց իրական գաղափարները ներկայացնելով: Ճիշտ հակառակը, Փաշինյանն թե՛ 2018-ին, և թե՛ 2021-ին հանդես էր գալիս Արցախի ինքնորոշման գաղափարի պաշտպանության դիրքերից: Հաշվի առնելով նրա իրական տեսակետները Արցախի և արցախցիների մասին, կարող ենք ասել, որ նա թե՛ 2018-ին, և թե՛ 2021-ին կանխամտածված խաբում էր հայ հասարակությանը, քանի որ քաջ գիտակցում էր, եթե հակառակ տեսակետներով հանդես գար, ապա կպարտվեր ընտրություններում: Այսինքն, Փաշինյանի նման պահվածքը հուշում է, որ նրա այսօրվա իշխանությունն արդեն ոչ լեգիտիմ բնույթ ունի, քանզի նա իշխանության է եկել ճիշտ հակառակ թեզերն օգտագործելով:

Բայց դա խնդրի ներքաղաքական կողմն է, կա նաև բարոյական և որ ամենակարևորն է անվտանգային կողմը:

Բանն այն է, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, և թե՛ Գուրգեն Արսենյանը հասկացել են, որ իրենց կյանքի բոլոր տեսակետներն ու գաղափարները սխալ են դուրս եկել: Փաշինյանն նույնիսկ խոստովանում է դրա մասին, նշում է, թե Արցախը հանձնելուց հետո, նա չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Ավելին, այսօրվա ադրբեջանական մամուլը լայնորեն քննարկում է Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի խմբագրականը, որտեղ հռետորական հարցադրումով է հանդես եկել, նշելով, թող Ադրբեջանը հայտարարի, թե Հայաստանի, որ քարտեզն է ճանաչում Բաքուն: Ադրբեջանցի վերլուծաբանները ապշել են Փաշինյանի թերթի նման անմեղսունակ հարցադրման վրա: Թերթի այս պնդումը հետագայում մի քանի անգամ կրկնել է նաև անձամբ Փաշինյանը: Ճիշտ է, նա փորձում է դա անել հեգնական տոնով, սակայն դրսի խաղացողները, ադրբեջանցիների պնդմամբ, նկատել են Փաշինյանի վախերը Ադրբեջանից:

Այստեղ է, որ հարց է առաջանում, իսկ ինչու՞ նախկինում Փաշինյանը չէր վախենում, և միայն այս օրերին է սկսել վախենալ Ադրբեջանից: Նրա վերջին ասուլիսում, Փաշինյանը գրեթե բացահայտեց իր այդ «գաղտնիքը»: Լինելով գավառական գործիչ, նա վախվորած արտահայտեց այն միտքը, թե իբր ռուսական զինուժը Հայաստանում ավելի շատ ոչ թե աջակցում է, այլ սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Քանի որ նա վախեցած է հանրության արձագանքից, նա միաժամանակ հայտարարեց, թե իբր հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չկա:

Իրականում, այս միտքը արտաճայտելն իրենից պահանջում են Արևմուտքից, որպես պայման՝ Փաշինյանի անվտանգությունը հետագայում ապահովելու համար:

Փաշինյանը գիտի, որ իրեն սպասում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ճակատագիրը: Ավելին, վերջինս Փաշինյանի համեմատ գոնե շատ դրական գործեր է կատարել իր երկրի համար: Սակայն նույնիսկ դա չփրկեց իրեն իշխանազրկումից, քանզի ռուս-վրացական պատերազմում պարտության համար վրացիներն այդպես էլ չներեցին նրան:

Փաշինյանն այս ամենը լավ է հասկանում, և այդ իսկ պատճառով փորձում է խուսափել Սաակաշվիլիի ճակատագրի հեռանկարից: Հենց դրա պատճառով էլ նա հայտնվել է Արևմտյան թակարդի մեջ, նրան պայման էին դրել՝ ուզում ես հետագայում ստանալ քաղաքական փախստականի կարգավիճակ, ինչպես Տիխոնովսկայան ու Սաակաշվիլին, պիտի կատարես քո գլխավոր քայլը, այն է՝ վարքաբեկես Ռուսաստանին Հայաստանում և դուրս բերես նրա զինված ստորաբաժանումները Հայաստանից: Ճիշտ է, դրանից հետո կարող է Հայաստան չլինել, Արցախի մասին խոսք անգամ չի լինի, բայց Փաշինյանն ու իր ընտանիքը կարող են ստանալ ապաստան արտերկրում, օրինակ, Փարիզում կամ Օտտավայում:

Հենց այդ տեսակետից էլ պիտի դիտարկել այսօրվա բոլոր ՔՊ-ական պատգամավորների խոսքերը՝ Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի վերաբերյալ:

Գուրգեն Արսենյանին հետաքրքիր էլ չէ, թե նախկինում կամ ներկայում Թուրքիան կսպառնա Հայաստանին, թե՝ ոչ: Իրեն կարգադրել են խոսել դրա մասին, նա արտահայտվում է: Վաղը իշխանափոխությունից հետո, միգուցե նա խոստովանի, որ որդուն բռնելուց հետո նա պատանդի կարգավիճակում է եղել, մտածելով, թե այդ ձևակերպումներով կկարողանա խաբել հետփաշինյանական իշխանություններին, սակայն չարաչար սխալվում է:

Նախ նախկինները այլևս երբեք չեն վերադառնա իշխանության, որ Արսենյանն էլ հին ժամանակները հիշելով գթասրտություն ակնկալի նրանցից, հետո արցախյան պատերազմի զոհերի գործոնը թույլ չի տա ոչ մի ապագա իշխանության գործարքի գնա նման մարդկանց հետ:

Ահա, թե ինչու է նա, վախենալով իշխանափոխությունից, իր և Հայաստանի ապագան տեսնում է բացառապես Թուրքիայի տիրապետության տակ: Իսկ Հայաստանի վերացման պարագայում, կոմերսանտը կարծում է, որ կարող է ճողոպրել արտերկիր:

Այնպես որ այն հարցադրումը, թե ինչու՞ է Արսենյանը խաբում հանրությանը Թուրքիայի մասով, պետք է որ պարզ լինի բոլորի համար: Որովհետև չի ուզում հայտնվել ապագայում պատասխանատվության առջև:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 410 անգամ
Լրահոս
Մի քանի կնիկ պահող Արայիկ Հարությունյանի սիրտը ադրբեջանական քիրվայություն է ուզում․ Իսագուլյան (video) Կապանի ժողովուրդը մեզ ասաց ամենակարևորը․ Քրիստինե Վարդանյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Ձեր հայրենասեր թիմը, պարզվում է, այնքան էլ հայրենասեր չէ․ Արցախցի պատգամավորը՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան-Հնդկաստան. երկու երկրների համագործակցության չիրականացված ներուժն ու հեռանկարները․ «Լույս» Ադրբեջանական ԶՈՒ-ն Շուշիի շրջանում հատել է շփման գիծը և զբաղեցրել 20-54 բարձունքը. Փաշինյան (video) Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի «Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի» (video) Քաղցր բառեր, դառը իրականություն (video) Էդգար Ղազարյանը ցանկանում է ՔՊ-ական պատգամավորների հետ Եթե նա գա. Գուտերեշը պատրաստ է հանդիպել Լավրովի հետ Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի. Ալիևի առաջ կրկին արդարանում է (video) Ադրբեջանական զորքերը հայտարարել են նոր տարածքներ վերցնելու մասին Երևանում կառուցվող էլիտար շենքի վագոն-տնակի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի Այս պահից սկսած՝ ով հարձակվի Սյունիքի վրա,հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա․համաձայնագիր է ստորագրվել Սարսափած լսում էի Սեդա Սաֆարյանին․ այս մակարդակի ՍԴ ու ՍԴ դատավո՞ր․ Հրանտ Բագրատյան (video) Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում «Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում». հայտարարություն «Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց». Արմեն Աշոտյան Ամբոխները համակերպված «Свой среди чужих, чужой среди своих»․ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Եթե իրավիճակը երկում դառնա օրհասական` "санузел"-ային ֆոտոսեսիաներն էլ կկազմակերպեն... Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ 36 ժամ ջուր չի լինելու Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մարտի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են 44-րյա պատերազմում զոհվածի մայրերը Մարտի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Մարտի 29-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am