Քայլ չունի՞ Փաշինյանը, բացի` Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությունը

Ադրբեջանը կրկին փակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարը, հայտնում են Ստեփանակերտից՝ տեղեկացնելով, որ կապույտ վառելիքի մատակարարումը դադարեցվել է ժամը 13֊ի դրությամբ:

Գազամատակարարման դադարեցման առնչությամբ Արցախի պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ խորհրդակցություն է հրավիրել։ Արցախի կառավարությունից փոխանցում են, որ քննարկվել են ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:

«Պետնախարարը ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել այլընտրանքային եղանակներով նշված օբյեկտների գործունեությունը և բնակչության նվազագույն պահանջարկը ապահովելու համար», - ասված է հաղորդագրությունում։

Վերջին ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ նման դեպքն է։ Արցախը շրջափակելու հաջորդ օրը՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան ևս Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Ստեփանակերտը դա համարեց «հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։

Արցախում գազամատակարարումը վերականգնվեց միայն երեք օր անց՝ դեկտեմբերի 16-ին: Մեկ շաբաթ է, Հայաստանից Արցախ նաև հոսանք չի մատակարարվում։ Ստեփանակերտում ու շրջաններում տեղական հոսանք է մատակարարվում՝ պարբերաբար ու այսօրվանից արդեն 4 ժամյա անջատումներով։

Թե ինչքան կշարունակվի այս իրավիճակը, ոչ ոք չգիտի... Ավելի ճիշտ, այնքան, որքան Ադրբեջանը ցանկանա նյարդայնացնել ու արցախահայությանը դրդել հայրենիքը լքելու:
Հազիվ թե, պաշտոնական Բաքուն նպատակ ունի արցախահայերին դրդել անցնել փայտի վառարանների կիրառմանը, պարզ է, որ սա պաշտոնական Բաքվի քաղաքական գիծն է, որով Ադրբեջանն իր նպատակներն է առաջ տանում:

Հիշեցնենք, որ սննդի մատակարարումների դադարեցման պատճառով Արցախում շաբաթավերջից կտրոնային համակարգի կանցնեն։ Մեկ ամսվա կտրվածքով մարդիկ մեկ լիտր ձեթ ու մեկական կիլոգրամ բրինձ, մակարոն, հնդկաձավար ու շաքարավազ կարող են գնել։

Հիմա, Բաքվի կազմակերպած շրջափակումից մեկ ամիս անց արդեն պարզ է, որ միջազգային հանրության կոչերով ոչինչ չի փոխվում: Ռուսները հայտարարում են, որ շարունակում են բանակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ, իսկ միջազգային կառույցները շարունակ կոչ են անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը:

Հումանիտար աղետը շարունակվում է, Բաքվի հայատյաց քաղաքականությունը պարզ է. oրերս Ալիևն ասաց` «ճանապարհը բաց է, ով ուզում է, կարող է հեռանալ», այսինքն` նա արդեն չի էլ թաքցնում, որ Ադրբեջանին պետք է Արցախի տարածքը, ոչ թե արցախահայերը:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հիշեցրել է, որ շրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ։ «Ընտանիքները, այդ թվում՝ երեխաների հետ, արգելափակված էին մեկ ամսից ավելի։ Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր և այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք։ Սակայն Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է»։

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին: Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին:

Նամակում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից: Անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող արցախաբնակ 120.000 հայերին՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է: «Թերսնուցման վտանգը գնալով ավելի շոշափելի է դառնում: 41 մանկապարտեզ և 20 դպրոց փակ են: Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից: Ավելին՝ այս շրջափակումը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ տեղաշարժին: Առնվազն 1.100 խաղաղ բնակիչներ վերջին շաբաթների ընթացքում մնացել են արգելափակված մայրուղու երկայնքով՝ չկարողանալով վերադառնալ իրենց տները»,- ասվում է պաշտոնական նամակում: Անդրադարձ է արվում նաև Հայաստանում ժամանակավոր ապաստան ստացած 270 անչափահասներին, որոնց ծնողներն Արցախում են:

ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացնում է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ապրում է մեկուսացման պայմաններում՝ էլեկտրաէներգիայի ծայրահեղ պակասով, առանց կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունների և ապրանքների հասանելիության: «Այս պաշարումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման հետևողական քաղաքականության վառ շարունակություն»,- ասվում է գրության մեջ:

Նամակում հիշատակվում է, որ մի շարք կառավարություններ, ներառյալ՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, Եվրոպական միության, Եվրոպական խորհրդարանի և բազմաթիվ ազգային խորհրդարանների, ՄԱԿ-ի, իրավապաշտպան կազմակերպությունների, ցեղասպանության հարցերով զբաղվող նշանավոր միջազգային կազմակերպությունների հետ միասին, դատապարտել են այս անօրինական և թշնամական գործողությունը և կոչ արել անհապաղ ու անվերապահորեն ապաշրջափակել միջանցքը:

«Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի վճռականությունը՝ կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար, ներառյալ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը»,- ՀՀ ԱԺ նախագահի նամակը եզրափակվում է այս տողերով:

Ինչպես երևում է, գործնականում միջազգային հանրությունը բացի կոչերից ու հորդորներից ոչնչով կոնկրետ չի կարող աջակցել արցախահայությանը:

Ո՞րն է ՀՀ իշխանության պատասխան քայլը բացի շարունակ Ռուսաստանին Արցախում իրավիճակի պատասխանատու հայտարարելը...

Քայլ չկա՞: Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությո՞ւն...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1644 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am