Կարսում 8 երկրների մասնակցությամբ զորավարժություններ են սկսվում
Հայաստանի հետ սահմանակից Կարսում 8 երկրների մասնակցությամբ զորավարժություններ են սկսվում։
Թուրքական Gazetekars–ի փոխանցմամբ՝ զորավարժությունների մասնակիցներն արդեն ժամանել են Կարս և պատրաստվում են։
«Ձմեռ-2023» մանևրները անցկացվում են թուրքական բանակի 14-րդ մոտոհրաձգային ստորաբաժանման հիման վրա՝ երրորդ բանակային կորպուսի հրամանատարության տակ։
Զորավարժությունների մասնակիցների թվում կան զինծառայողներ Ադրբեջանից։ Զորավարժությունները կանցկացվեն մինչ 2023 թվականի փետրվարի 2-ը, նրանց խնդիրն է բարձրացնել փոխկապակցվածության մակարդակը, սինխրոնացնել կրակային հնարավորությունները, զորավարժություններ պատրաստել հիմնական հարցերով, ինչպիսիք են տեղակայումը, սնունդը, պաշարները և համազգեստը: