Անկարա-Երևան հարաբերությունների կարգավորման 5-րդ բանակցություններն են նախապատրաստվում

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և Անկարան անկեղծ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, Anadolu գործակալությանը հայտնել են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները։

Ըստ թուրքական կայքի` հարաբերությունների նորմալացման նախաձեռնությունների շրջանակում արդեն արվել են առաջին քայլերը, ինչպիսիք են՝ ուղիղ չվերթների վերականգնումը, օդային ուղիղ բեռների խոչընդոտների վերացումը։

Նույն լրատվականի աղբյուրները չեն բացառել, որ ապագա բանակցություններում կարող են բարձրացվել մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ երկկողմ առևտրի վերսկսումը։
«Կարգավորման հինգերորդ փուլի բանակցությունների ամսաթիվը դեռ որոշված չէ, սակայն, ըստ Անկարայի, պետք է մի շարք փոխադարձ քայլեր ձեռնարկվեն մինչ դրանք կայանան։

Բանակցությունները կանցկացվեն կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում»։
Դե ինչ, Անկարան ամբողջությամբ հետևողականորեն առաջ է ընդանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ըստ ամենայնի, թուրքական կողմն այս փուլում համարում է, որ իրենց սպասելիքները բավարարված են, և այսքանի համար նրանց պատասխանն այսպիսին է:

Օրեր առաջ նույն լրատվականը` ինֆորմացիայի արտահոսքի մի չափաբաժին էլ բաց թողեց: Ermenihaber-ը ներկայացրեց մի հրապարակում, որ Թուրքիայի ԱԳՆ-ի դիվանագիտական աղբյուրները Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար իրականացվող հանդիպումների և գործընթացի վերջին իրավիճակի վերաբերյալ գնահատականներ են տվել այդ երկրի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։ Ըստ այդ տեղեկությունների հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների իրականացրած չորրորդ հանդիպումից հետո Թուրքիայի և Հայաստանի միջև տարբեր կառույցների մասնակցությամբ մասնագետների մակարդակով սահմանին անցկացված հանդիպումներն անցել են անկեղծ մթնոլորտում:

Նշվել է, որ շարունակվում են տեխնիկական աշխատանքները Թուրքիայի և Հայաստանի միջև երրորդ երկրների քաղաքացիների անցուդարձը հնարավոր դարձնելու մասին որոշման կյանքի կոչման համար։ Նշյալ աշխատանքների շրջանակում թուրք և հայաստանցի պաշտոնյաները միասին հորատման եղանակով նմուշ են վերցրել Ալիջանի/Մարգարա սահմանային անցակետում գտնվող կամրջից և նշել, որ երրորդ երկրների քաղաքացիների անցուդարձի գործընթացը հստակություն ձեռք կբերի՝ կախված կամրջի վիճակից։

Հաղորդվել էր, որ հաջորդող գործընթացի շրջանակում իրականացվելիք հանդիպումներում կարող են քննարկվել որոշ այլ թեմաներ՝ այդ թվում երկու երկրների միջև փոխադարձ առևտուր սկսելու հարցը։ Նշելով, որ հուլիսի 1-ին Վիեննայում իրականացված չորրորդ հանդիպմանը երկու կոնկրետ որոշում է կայացվել, այնուհետև տեխնիկական մակարդակում երկու առանձին հանդիպում է իրականացվել՝ աղբյուրները հայտնել են, որ թեև նախորդ ամիսների համեմատությամբ թափը դանդաղել է, երկու երկրների միջև գործընթացը չի կանգնել, և այժմ Անկարայի և Երևանի միջև տեխնիկական հարցեր են քննարկվում։

Թուրքական դիվանագիտական աղբյուրները պնդել են, որ տարածաշրջանին դրսից միջամտությունները տարածաշրջանում տարվող բոլոր գործընթացների վրա բացասաբար կարող են ազդել:

Անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհով առևտրի վերամեկնարկի հնարավորությանը՝ աղբյուրներն ասել են, որ 1993-ին Հայաստանի և Թուրքիայի միջև տարեկան 160 հազար տոննա առևտրային արտադրանք է շրջանառվել, և եթե երկու երկրների միջև երկաթուղային ճանապարհը վերաբացվի, դա կարող է կրկնապատկվելով աճել։ Աղբյուրները հայտնել էին, որ կարգավորման հանդիպումներից հինգերորդի համար դեռևս ամսաթիվ չկա, դա իրականացնելու համար փոխադարձ որոշ քայլեր պետք է արվեն, նշել, որ այսուհետ կայանալիք հանդիպումները լինելու են կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում։

Անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի միջև փետրվարի 2-ին սկսված ուղիղ թռիչքներին՝ դիվանագիտական աղբյուրներն ասել են հետևյալը․ «Փոխադարձ թռիչքները բավականին լավ են ընթանում։ Մարդկանց միջև շփում է սկսվել։ Մարդիկ հանգիստ կարողանում են գնալ-գալ։ Գործընթացում եղել են բաներ, որոնք աչքով տեսանելի չեն։ Թուրք քաղաքացին վիզայի համար Թբիլիսիի միջոցով էր դիմում, քանի որ Հայաստանին հասանելիություն չկար։ Հիմա ինտերնետային կապ է հաստատվել, նախկինում հնարավորություն չկար ինտերնետի միջոցով կապ հաստատել Հայաստանի հետ։ Հայաստանի ինտերնետը ողջ Թուրքիայի համար փակ էր։ Արդեն բացվել է։

Հյուպատոսական գործերը ծայրաստիճան լավ են ընթանում։ Աչքի համար չերևացող որոշ մարդասիրական քայլեր էլ են արվում»։

Աղբյուրները նշել են նաև, որ Թուրքիայի և Հայաստանի միջև իրականացվող հանդիպումների արդյունքում ուղիղ ավիաբեռնափոխադրումների առջև եղած խոչընդոտների վերացումը ևս երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին կարևոր նպաստ է բերելու։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 882 անգամ
Լրահոս
Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում «Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում». հայտարարություն «Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց». Արմեն Աշոտյան Ամբոխները համակերպված «Свой среди чужих, чужой среди своих»․ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Եթե իրավիճակը երկում դառնա օրհասական` "санузел"-ային ֆոտոսեսիաներն էլ կկազմակերպեն... Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ 36 ժամ ջուր չի լինելու Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում Իսրայելը 200 միլիոն դոլար կներդնի Ադրբեջանի տնտեսության մեջ Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր Երկար ժամանակով լույս չի լինելու Ուզում են խլել ստադիոնը Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու Ուզում են խլել ստադիոնը Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը, ապա նաև կողմերի հրապարակային հռետորաբանությունը վստահաբար միտումնավոր է իրականացվում Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մարտի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են 44-րյա պատերազմում զոհվածի մայրերը Մարտի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Մարտի 29-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am