Նիկոլ Փաշինյանի իրական կարգախոսը

Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հանդես էր գալիս Հայաստանի համար նախատեսված իրական կարգախոսով, այն է՝ «Ապագա Չկա՛ ապագա»։

Այդ կարգախոսը նոր չէ, բայց այս տարվա հունվարի 10–ին պաշտոնապես ներկայացվեց հանրությանն իր ամբողջության մեջ։

Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է՝

–Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ,

–մենք պետք է զիջենք Ղարաբաղն Ադրբեջանին, բայց երաշխիք չունենք, որ Ադրբեջանն ամբողջ Հայաստանը չի պահանջի դրանից հետո,

–մենք անվտանգության երաշխավորներ չունենք, Հայաստանը ոչ միայն Արցախի, այլ նաև իր իսկ անվտանգության երաշխավորը չէ,

–ռուս խաղաղապահներն այս կամ այն ձևով պաշտպանում են Ղարաբաղը, բայց ամեն դեպքում փչացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ վերջինիս ռազմական ներկայությունը Հայաստանում համարելով սպառնալիք,

–եթե չզիջենք ու չբավարարենք թուրք–ադրբեջանական պահանջները, ապա պատերազմ կլինի, բայց զիջելու ու բավարերելու դեպքում էլ խաղաղության երաշխիք չկա,

–Լաչինի միջանցքի բացման հարցով Հայաստանը չի զբաղվելու, քանզի նոյեմբերի 9–ի հայտարարության 6–րդ կետում Հայաստանի մասին բառ չկա գրած․ թող ղարաբաղցիները լեզու գտնեն Բաքվի հետ,

–ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Ղարաբաղը, բայց Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց դե ես ամեն դեպքում Ղարաբաղը ճանաչել եմ Ադրբեջանի կազմում,

–ես երաշխիքներ չունեմ, որ զիջեմ ու խաղաղության պայմանագիր ստորագրեմ, լավ կլինի, բայց ամեն դեպքում զիջելու եմ ու պատրաստ եմ ստորագրել։

Այս և նմանատիպ այլ մտքերից հետո պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ազդարարում է Հայաստանի ու Արցախի վերացումը, այսինքն՝ ասում է՝ «Ապագա Չկա՛ ապագա»։

Ու որպեսզի Հայաստանն ու Արցախն ապագա ունենան, պետք է Նիկոլի քաղաքական կարիերան ընդհատվի։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1391 անգամ
Լրահոս
Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի. Ալիևի առաջ կրկին արդարանում է Ադրբեջանական զորքերը հայտարարել են նոր տարածքներ վերցնելու մասին Երևանում կառուցվող էլիտար շենքի վագոն-տնակի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի Այս պահից սկսած՝ ով հարձակվի Սյունիքի վրա,հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա․համաձայնագիր է ստորագրվել Սարսափած լսում էի Սեդա Սաֆարյանին․ այս մակարդակի ՍԴ ու ՍԴ դատավո՞ր․ Հրանտ Բագրատյան (video) Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում «Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում». հայտարարություն «Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց». Արմեն Աշոտյան Ամբոխները համակերպված «Свой среди чужих, чужой среди своих»․ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Եթե իրավիճակը երկում դառնա օրհասական` "санузел"-ային ֆոտոսեսիաներն էլ կկազմակերպեն... Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ 36 ժամ ջուր չի լինելու Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում Իսրայելը 200 միլիոն դոլար կներդնի Ադրբեջանի տնտեսության մեջ Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր Երկար ժամանակով լույս չի լինելու Ուզում են խլել ստադիոնը Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մարտի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են 44-րյա պատերազմում զոհվածի մայրերը Մարտի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Մարտի 29-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am