Անոմալ ցրտեր
Տաջիկստանում անոմալ ցուրտ եղանակի պատճառով երկարացրել են դպրոցական ձմեռային արձակուրդները մինչեւ հունվարի 20-ը, հաղորդում է Avesta լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կրթության եւ գիտության նախարարության մամուլի կենտրոնը:
Տաջիկստանի բոլոր ուսումնական հաստատություններում, անկախ կազմակերպչաիրավական ձեւից, ձմեռային արձակուրդները երկարաձգվել են մինչեւ հունվարի 20-ը: