Նիկոլի ու Իլհամի համատեղ հարձակումը Հայաստանի և Արցախի դեմ

Երեկ Հայաստանի և Արցախի դեմ տեղեկատվական դիվերսիա էր իրականացվում։ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը գրեթե միաժամանակ ասուլիս էին տալիս։ Արտաքին ձեռքի առկայությունն այս գործողության մեջ ակնհայտ էր։

Նիկոլն ու Իլհամը միմյանց փոխլրացնում էին։ Նիկոլի ֆունկցիան հայ ժողովրդին պարտության, կապիտուլյացիայի նախապատրաստելն ու անելանելիության գիրկը նետելն էր, Իլհամինը՝ հայ ժողովրդին վախեցնելն ու ադրբեջանական ծավալապաշտության ուղղությունները ներկայացնելը։

Նիկոլի ու Իլհամի թիրախները նույնն էին։

Իլհամը Ղարաբաղը համարում է ադրբեջանական։ Նիկոլն էլ։

Իլհամը խոսում է Հայաստանի տարածքներից։ Նիկոլը համարում է, որ այդ տարածքները քննարկման առարկա են։

Իլհամը դեմ է ՀԱՊԿ զորավարժությանը Հայաստանում։ Նիկոլն էլ։

Իլհամը համարում է, որ ղարաբաղցիների հետ պետք է շփվի ներքին կարգով։ Նիկոլն էլ է այդ տեսակետին։ Ինքը պատերազմ բերեց Ղարաբաղի գլխին, տարածքային զգալի կորուստների պատճառ դարձավ, թղթով հանձնեց մի քանի շրջան, բայց հիմա հայտարարում է, թե բա՝ ես չեմ կարող որոշել Ղարաբաղի ճակատագիրը, թող դա որոշեն ղարաբաղցիները՝ Բաքվի հետ շփվելով։

Իլհամը խոսում էր ռուս խաղաղապահների դեմ։ Նիկոլը նույն բանն էր անում ու դեռ մի բան էլ ավելին։ Նիկոլն արդարացնում էր ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ՝ Գյումրիի ռուսական ռազմաբազան գնահատելով որպես ՀՀ–ի դեմ սպառնալիք։

Իլհամը Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Նիկոլը, իբր, սրտնեղած հայտարարում է, որ ինքը պատրաստ է զիջումների, բայց Ալիևն ուզում է վերացնել Հայաստանը։ Ձեռքի հետ էլ արդարացնում է Բաքվի նպատակը՝ հայտարարելով, որ նրանք էլ մտավախություն ունեն, որ մենք ենք ուզում իրենց վերացնել։ Համ էլ՝ ռուսներին է մեղավոր համարում։

Իլհամը դրականորեն է խոսում Թուրքիայի մասին։ Նիկոլն էլ։ Ավելին՝ Նիկոլը հայտարարեց, որ հավատում է Թուրքիայի հետ քիրվայությանը՝ ի տարբերություն Ռուսաստանի հետ բարեկամության։

Միակ բանը, որով կտրուկ տարբերվում են Իլհամն ու Նիկոլը, մոտիվացիան է։ Իլհամն ամեն ինչ անում է իր ու Ադրբեջանի համադրված շահերից ելնելով, իսկ Նիկոլի մոտիվացիան բացառապես անձնական փրկությունն է՝ Հայաստանի ու Արցախի հաշվին։

Հայկ Ուսունց

Աղբյուր՝ 7or.am

 

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Մի քանի կնիկ պահող Արայիկ Հարությունյանի սիրտը ադրբեջանական քիրվայություն է ուզում․ Իսագուլյան (video) Կապանի ժողովուրդը մեզ ասաց ամենակարևորը․ Քրիստինե Վարդանյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Ձեր հայրենասեր թիմը, պարզվում է, այնքան էլ հայրենասեր չէ․ Արցախցի պատգամավորը՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան-Հնդկաստան. երկու երկրների համագործակցության չիրականացված ներուժն ու հեռանկարները․ «Լույս» Ադրբեջանական ԶՈՒ-ն Շուշիի շրջանում հատել է շփման գիծը և զբաղեցրել 20-54 բարձունքը. Փաշինյան (video) Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի «Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի» (video) Քաղցր բառեր, դառը իրականություն (video) Էդգար Ղազարյանը ցանկանում է ՔՊ-ական պատգամավորների հետ Եթե նա գա. Գուտերեշը պատրաստ է հանդիպել Լավրովի հետ Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի. Ալիևի առաջ կրկին արդարանում է (video) Ադրբեջանական զորքերը հայտարարել են նոր տարածքներ վերցնելու մասին Երևանում կառուցվող էլիտար շենքի վագոն-տնակի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի Այս պահից սկսած՝ ով հարձակվի Սյունիքի վրա,հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա․համաձայնագիր է ստորագրվել Սարսափած լսում էի Սեդա Սաֆարյանին․ այս մակարդակի ՍԴ ու ՍԴ դատավո՞ր․ Հրանտ Բագրատյան (video) Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում «Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում». հայտարարություն «Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց». Արմեն Աշոտյան Ամբոխները համակերպված «Свой среди чужих, чужой среди своих»․ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Եթե իրավիճակը երկում դառնա օրհասական` "санузел"-ային ֆոտոսեսիաներն էլ կկազմակերպեն... Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ 36 ժամ ջուր չի լինելու Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մարտի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են 44-րյա պատերազմում զոհվածի մայրերը Մարտի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Մարտի 29-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am