Երկու ասուլիս, երկուսն էլ «մի բոյի»

Ինչ-որ «պատահականությամբ» երեկ Փաշինյանն ու Ալիևը մամուլի ասուլիսներ տվեցին, երկուսն իրենց հասարակություններին ներկայացրեցին երկրի վիճակը, անելիքները:

Եթե Ալիևի դեպքում ամեն ինչ պարզ էր ու սպասելի` Հայաստանի հասցեին սպառնալիքների տարափի տեսանկյունից, ապա Փաշինյանն, ինչպես երևում է, նորանոր «բարձունքներ» է գրավում Հայաստանի շահերը հողին հավասարեցնելու տեսանկյունից:

Ի՞նչ է ասում Ալիևը... Ուղղակի մի քանի տողերով անցնենք նրա հիմնական մտքերի վրայով:

Զանգեզուրի միջանցքը կբացվի, չնայած դրանից խուսափելու՝ Հայաստանի փորձերին: Ավելին, Ալիևը նույնիսկ «գլուխ է գովացել», որ փաստաթղթում չեղած բանը ինքը կարողանում է օրակարգային թեմա դարձնել:

Անդրադառնալով հայկական կողմից հնչող պնդումներին, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում միջանցքի մասին որևէ բառ չկա, Ալիևն ասել է՝ «այո, ես այդ եզրույթը հետո եմ մտցրել աշխարհաքաղաքական բառապաշար»։ «Սակայն, այնտեղ հստակ գրված է, որ պետք է տրանսպորտային կապ հաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, և Հայաստանը պետք է դա ապահովի։ Հայաստանը փորձում է խուսափել դրանից, փաստացի, երկու տարուց ավելի է՝ չի իրականացնում ստանձնած պարտավորությունը, բայց դա մեզ չի կանգնեցնի։ Դա ռազմավարական ծրագիր է մեզ համար, և ոչ միայն մեզ համար», - ասել է Ալիևը, հավելելով՝ դա պատմական անհրաժեշտություն է այլևս։

Հաջորդը` «Որտեղից և ինչ զենք էլ Հայաստանը ստանա, դա նրանց չի փրկի», սպառնացել է Ադրբեջանի նախագահը` արդարացնելով սեպտեմբերին Հայաստանի դեմ իրականացված հարձակումը, այն «արդարացված» և «անհրաժեշտ» որակելով: «Ես մեկ անգամ չէ, որ զգուշացրել եմ հայկական կողմին, որ զուր է միջոցներ ծախսում զինվելու վրա», -ասել է Ալիևը, հավելելով՝ «եթե մենք տեսնենք որևէ սպառնալիք, միանգամից այն կվերացնենք, որտեղ էլ այն լինի՝ մեր տարածքում, թե մեր սահմաններից դուրս»։

Հաջորդը` «Լաչինի ճանապարհին ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կատարվեն Ադրբեջանի բնապահպանների պահանջները», ասել է Ալիևը:
Հաջորդը` «Չեն ուզում սահմանազատում՝ ուրեմն սահմանը կանցնի այնտեղով, որտեղով հարկ կհամարենք...»

Մյուսը` «Պարզապես ստիպված եմ ևս մեկ անգամ ասել, որ այս տարին կլինի վերջին հնարավորությունը: Հետո կգա 2024թ-ը, հետո 2025թ. կավարտվի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը: Ախր մի քիչ կարող են չէ՞ սեփական քթից այն կողմ նայել»,- եզրափակել է Ալիևը:

Հաջորդը` «Նրանք, որ ուզում են այնտեղ ապրել Ադրբեջանի դրոշի տակ, նրանց համար՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կստեղծվեն բոլոր պայմանները, իրավունքներն ու անվտանգությունը։ Իսկ եթե որևէ մեկը չի ուզում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, Լաչինի միջանցքը բաց է, կարող են հեռանալ, որևէ մեկը չի խոչընդոտի»։

Այսինքն, Ալիևը Փաշինյանին տալիս է «վերջին շանսը», հիշեցնելով, որ կգա 2024-ը ու կավարտվի ՌԴ խաղաղապահ առաքելությունը:

Ի՞նչ է ասում Փաշինյանը...

Նա ողջ աշխարհի հայությանն ասաց, որ Ռուսաստանը արդեն չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, գումարած` նա նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում:

Այսինքն, եզրակացություն` Արցախում ռուս խաղաղապահները, ըստ Փաշինյանի, վատ են կատարում իրենց պարտականությունները (թեև մի քանի անգամ նշեց, որ ոչ ոք չի վիճարկում, որ հենց ռուս խաղաղապահներն են ապահովում արցախահայության անվտանգությունն Արցախում), ՀԱՊԿ-ն համարժեք չի աշխատում, Հայաստանն էլ կանգնել է անդունդի եզրին:

Իսկ ո՞վ է մեղավոր: Բոլորը` բայց ոչ ինքը: Չէ՞ որ Ադրբեջանը դեռ «30 տարի առաջ է ներխուժել ՀՀ տարածք», չէ՞ որ Ադրբեջանը «դեռ 30 տարի առաջ է լուծել ԼՂ-ի խնդիրը», չէ՞ որ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան «դեռ 30 տարի առաջ էին որոշել 2020թ. 44-օրյա պատերազմի ելքը...»:

Ու այսպես շարունակ:

Եվ մեկ էլ պարզ դարձավ, որ Հայաստանի անունից «զիջումներ» անելու «սահմաններն» անգամ Փաշինյանը չգիտի: Իսկ թե ինչո՞ւ` չխորացավ: Նա նման մանր-մունր հարցերով չի զբաղվում, որպեսզի պարզի, ինչո՞ւ Հայաստանը «զիջելու սահմաններ» չունի:

30 տարի առաջվանի՞ց է այդպես որոշված եղել, թե՞ ինչ-որ մեկը ինչ-որ հարցերում կոպիտ սխալներ է շարունակ արձանագրում` պետությունը տանելով կործանման:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1196 անգամ
Լրահոս
Ադրբեջանական զորքերը հայտարարել են նոր տարածքներ վերցնելու մասին Երևանում կառուցվող էլիտար շենքի վագոն-տնակի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի Այս պահից սկսած՝ ով հարձակվի Սյունիքի վրա,հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա․համաձայնագիր է ստորագրվել Սարսափած լսում էի Սեդա Սաֆարյանին․ այս մակարդակի ՍԴ ու ՍԴ դատավո՞ր․ Հրանտ Բագրատյան (video) Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում «Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում». հայտարարություն «Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց». Արմեն Աշոտյան Ամբոխները համակերպված «Свой среди чужих, чужой среди своих»․ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Եթե իրավիճակը երկում դառնա օրհասական` "санузел"-ային ֆոտոսեսիաներն էլ կկազմակերպեն... Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ 36 ժամ ջուր չի լինելու Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում Իսրայելը 200 միլիոն դոլար կներդնի Ադրբեջանի տնտեսության մեջ Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր Երկար ժամանակով լույս չի լինելու Ուզում են խլել ստադիոնը Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մարտի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են 44-րյա պատերազմում զոհվածի մայրերը Մարտի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Մարտի 29-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am