Իրանի նախագահը կայցելի Թուրքիա
Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կայցելի Թուրքիա:
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտնել է, որ Իրանի նախագահը Թուրքիա է այցելելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: